ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Քարոզարշաւային Արտառոց Հռետորաբանութիւնը

10 Հունիս 2021

Մարդու իրաւունքներու պաշտպանի հաստատութիւնը միջազգային օրէնսդրութեան հիմունքներ ունի: Դիմումներ ստանալու, դիտարկումներ կատարելու, քննարկելու, փաստագրելու եւ գնահատական բանաձեւելու ընթացակարգեր կան, որոնք ո՛չ միայն ներքին կարգով կը հասցէագրուին եւ կը յայտարարուին, այլ նաեւ կը յղուին միջազգային համապատասխան ատեաններ:

Այս հաստատութիւնը սերտօրէն առնչուած է նաեւ Պրիւքսէլի հետ Երեւանի ստորագրած համաձայնագիրներուն եւ կը կրէ եւրոպական չափանիշներով ամրագրուած մարդու իրաւունքներու հայեցակարգային մօտեցումները:

Պաշտօնը ապաքաղաքական է եւ այդ պատճառով պաշտօնը զբաղեցնող անձին կողմէ կատարուած յայտարարութիւնները հիմնականին մէջ կը կեդրոնանան քաղաքացիի իրաւունքներու ուղղակի կամ անուղղակի ոտնահարման երեւոյթներուն վրայ: Անոր իրաւասութեան տիրոյթին մէջ է քաղաքացիներուն նկատմամբ պետական մարդոց վերաբերումին, տնօրինումներուն կամ յայտարարութիւններուն գնահատական տալը:

Պարզ է, որ ընթացող քարոզարշաւը աննախադէպօրէն ատելավառ տարրեր կը պարփակէ իր մէջ: Ատելութեան խօսքի տարածումը ինքնին քրէական յանցակազմ կը պարփակէ իր մէջ: Հիմա բարձրագոյն մակարդակով կը կատարուին ատելավառութեան նոր մրցանիշներ հաստատելու դէպքերը:

Մարդու իրաւունքներու պաշտպանին այս առումով հնչեցուցած ահազանգը ուշագրաւ է: Նախաբանային առումով խօսքը տարբեր թեկնածուներուն ուղղուած է` բռնութեան, մենամարտի, ոչնչացնելու եւ նման միջոցներ եւ արարքներ պարփակող հռետորաբանութեան անընդունելիութիւնը ընդգծելու առումով, այնուամենայնիւ յատուկ բաժին վերապահուած է վարչապետի պաշտօնակատարին:

«Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնակատարի կողմից այսօր քաղաքացիական եւ քաղաքական վրէժխնդրութեան, քաղաքացիական վրէժի, քատրային ջարդուփշուրի մասին խոստումները, հայհոյանքի բառերի օգտագործումը խիստ մտահոգիչ են, այսպիսի բառապաշար հանրային, այն էլ ընտրական գործընթացի տիրոյթ բերելն անթոյլատրելի է:

Ինչպէս էլ ուզում է մեկնաբանուի` նշուած վրէժխնդրութիւնն ու քաղաքացիական վրէժն ակնյայտ ասոցացւում են բռնութեան ու հաշուեյարդարի, իսկ քատրային ջարդուփշուրն էլ աշխատանքային իրաւունքների զանգուածային խախտումների հետ: Այսպիսի հռետորաբանութեան իրական վտանգն այն է, որ այն աւելի է մեծացնում առանց այդ էլ առկայ լարուածութիւնը, պարունակում է իրական կեանք տեղափոխուելու վտանգաւոր ռիսքեր: Ճիշդ է, Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնակատարը յատուկ շեշտադրել է, որ խօսքը չի վերաբերում ֆիզիքական հաշուեյարդարի, բայց ակնյայտ է, որ դա չի չէզոքացրել նշուածի վտանգաւոր ազդեցութիւնը»:

Արտահերթ ընտրութիւններու կայացման անհրաժեշտութեան մասին կը խօսէր իշխանութիւնը` լարուած մթնոլորտը լիցքաթափելու նպատակով: Կը թուի, որ քարոզարշաւի նախօրեակին եւ մեկնարկին դրսեւորուած հռետորաբանութիւնը, հայհոյանքը, մեղադրանքները, քաղաքացիական հաշուեյարդարի կոչերը, սպառնալիքները կը ծառայեն ճիշդ հակառակ նպատակին:

Արտահերթ ընտրութիւնները նման մթնոլորտի մէջ ո՛չ միայն լարուածութեան մթնոլորտը լիցքաթափելու եւ ներքին համերաշխութիւն ստեղծելու նպատակներուն չեն ծառայեր, այլ ընդհակառակը:

Գործող իշխանութիւնը առաջին հերթին բաժանարար սահմաններու գծման փոխարէն հռետորաբանական հրադադար պիտի յայտարարէր եւ քաղաքակիրթ բանավէճի անցումի ենթահող պատրաստէր:

Յետպատերազմեան առաջին ընտրութիւններուն առիթով ծաւալուող բանավէճերը պէտք է կեդրոնանան ստեղծուած իրավիճակի տուն տուող պատճառներուն, հանգամանքներուն քննարկման, անվտանգութեան խնդիրներուն, հայրենիքի ստացած ճակատագրական հարուածին, հողակորուստին, սահմանային միջադէպերուն, պարտութեան բոլո՛ր պատճառներուն վրայ. եւ ապա որոնեն ելքեր աշխարհաքաղաքական գործընթացներու լոյսին տակ վերականգնողական աշխատանքի եւ պետականութեան վերակայացման առումով:

Քաղաքակիրթ բանավէճի մշակոյթը, արդար եւ ազատ ընտրութիւններ կազմակերպելը, ժողովրդավար հասարակարգի կայացման կարեւորագոյն բաղադրիչներ են: Անոնց ապահովումը պետութեան եւ հասարակութեան համակողմանի գիտակցութենէն եւ պատրաստուածութենէն կախեալ է: Այդ բոլորի իրականացումին պատասխանատուութիւնը գործող իշխանութիւններունն է:

Ընտրական փուլերը` քարոզարշաւ, քուէարկութիւն եւ յետընտրական փուլ, պէտք է բոլորը բացառեն ցնցումները: Քաղաքակիրթ եւ ժողովրդավար հիմունքով նոր էջ բանալու մօտեցումը համակողմանի է: Նոր էջը նոր իշխանութեան ձեւաւորումով պայմանաւորուած է:

«Ա.»
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company