ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

«Հայաստան Դաշինք»ի Ընտրական Ծրագիրը և Մենք

15 Հունիս 2021

Մօտիկ անցեալին, Մայիսի 9-ին Ռոպերթ Քոչարեանի, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան և Վիրածնուող Հայաստան կուսակցութեան ղեկավարած «Հայաստան» ընտրական Դաշինքը Յունիս 20, 2021-ին տեղի ունենալիք Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրութիւններու նախօրէին հրապարակեց իր հռչակագիրը, որ բաւականին հետաքրքրական բովանդակութիւն ունէր: Սակայն, աւելի իմաստալիցը եղաւ այս դաշինքի հրատարակած «365 օր+. Ապագան Սկսվում Է Հիմա» (առաջնահերթ գործողութիւններու) վերնագրուած ծրագիրը, որ ինքնին շատ ուշագրաւ է իր պարունակով:

Վարչագիտութեան, այսինքն management-ի գլիշէ խօսքերէն մէկն է «A plan is a plan; what matters most is the execution on it”: Այսինքն «Ծրագիրը կը մնայ լոկ ծրագիր, հիմնականը անոր գործադրման ձեւաչափն է»: Կարդալով Հայաստան Դաշինքի նախատեսած ապագայ կառավարութեան գործունէութեան ծրագիրը, և գիտնալով այս դաշինքը բաղկացնող կուսակցութեանց և անձանց (յա’տկապէս ՀՅԴ-ի) անցեալն ու վաստակը, նաեւ այն ուղին ուրկէ անոնք անցած են, և աւելի’ն, ապագայ հայրենիքի անոնց տեսլականը, դժուար չէ եզրակացնել որ այս ծրագիրը դատապարտուած չէ լոկ ծրագիր մնալու, անշուշտ Հայաստան Դաշինքի յաջողութեան պարունակին մէջ: Ըսե՛մ ինչու:

Սակայն, նախքան հոն երթալը, արժէ կանգ առնել մեր ազգովին ապրուած վերջին վեցամսեայ հոգեվիճակին ու մղձաւանջին վրայ, ուր յաղթանակուած ազգային հողի կորուստը, հազարաւոր նահատակներն ու հաշմանդամները, օրեցօր հայրենի տարածքներու անհասկնալի ու անհեռատես զիջումը, շշմեցուցած են մեր մէջ ամենապինդն անգամ, իսկ ուրիշներ կը գտնուին ապակողմնորոշուած, շուարած կամ նո’յնիսկ ապազգայունացուած (desensitized) վիճակի մը մէջ: Նոր հարուածներն ու սահանքները և անմեկնաբանելի իրավիճակներն ու անճրկումները մեր «նորմալ» առօրեան կը թուին ըլլալ այս օրերուն: Օրինակ’ նոր գերեվարումներ, նոր հողային բռնաբարում, արտգործնախարարի անսպասելի բայց հասկնալի հրաժարական, եւլն:

Այս վիճակին մէջ միա’կ երեւելի, շօշափելի ու յուսադրիչ պարագան արտահերթ այս ընտրութիւններուն Փաշինյանի ղեկավարած (կը վարանիմ ղեկավարութիւն բառը հոս գործածելէ) անձեռնհաս, անբարունակ ու անզօր իշխանութիւններուն հեռացումն է, որպէսզի շրջուի հայրենիքի հանդէպ վնասակար ու անհորիզոն անոնց ընթացքը: Պարտուած և ձախորդ, սակայն ինքնագիտակից ղեկավարը արժանաւորապէս ու պատուով փորձելու էր հեռանալ իր զբաղեցուցած աթոռէն: Մենք այս շնորհքը չունեցանք, այլ ընդհակառակը…

Վերադառնանք Հայաստան Դաշինքի ծրագրին: Մեր այսօրուան մէջ կարծէք ամէն ինչ, սկսած հայրենի պետականութեան և բանակին վերակառուցումէն, Արցախի կարիքներուն հասնելէն մինչեւ առողջ ու կառուցողական, հաւասարէ-հաւասար Հայաստան-Սփիւռք փոխյարաբերութիւնները վերատեսութեան ու վերընձիւղման կարօտը ունին: Ահա՛ այս վերաշինութեան յատակագիծն է որ այս ծրագիրը մեզի կը բնութագրէ: Իր 16 ենթագլուխներով և 178 առաջադրանք-կէտերով, ան 360-աստիճանի պատկերացում մը կու տայ որ ինչպիսի պետութեան և հայրենիքի շինարարական գործ կայ ըլլալիք մեր յառաջ: Պիտի արձագանգեմ այս 178 կէտերէն մի քանիին միայն, որոնք ըստ իս կը յամարուին առաջնահերթութեանց առաջնահերթութիւն:

Արժանապատիւ Խաղաղութիւն (ենթագլուխ)

1. (Այսինքս ծրագրին մէջ կէտ թիւ 1) «Մենք հանդէս ենք գալիս հաւասարակշիռ և յետեւողական արտաքին քաղաքականութեան, արդիւնաւետ տարածաշրջանային համագործակցութեան և բոլոր հարեւանների հետ արժանապատիւ յարաբերութիւնների հաստատման և զարգացման օգտին»:

Ո’չ մէկ ձեւով ինքզինք այլոց վրայ չպարտադրող, սակայն նաեւ ինքզինք լա’ւ ճանաչող ու յարգող մօտեցում է այս: Յոյն փիլիսոփայ Սոկրատի «Ծանիր զգեզ»ը դրուած է կիրառումի մէջ կարծէք:

7.«Ընդլայնելու ենք Հայոց Ցեղասպանութեան համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը, հետապնդելու ենք Հայ ժողովուրդի անժամանցելի իրաւունքների իրականացումը’ որպէս նոր ցեղասպանութիւնների կանխարգիլման նախապայման, որպէս սերունդների համար անվտանգութեան երաշխիք և տարաղաշրջանում երկարաժամկէտ և արժանապատիւ խաղաղութեան գրաւական»:

Շա’տ պարզ է, տրամաբանական ու մեկին: Կշռադատուած, իրաւունքները չզիջող ու լայնախոհ մարտավարական մօտեցում է այս: Ցեղասպանութեան հարիւրամեակին առթիւ 2015-ի Երեւանեան հռչակագրի սլացքը վերջապէ’ս ի գործ:

44-օրեայ Պատերազմի Յետեւանքների Յաղթահարում

13.«…Ջանքեր ենք գործադրելու ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահների միջնորդութեամբ բանակցային գործընթացի վերսկսման համար’ նպատակաուղղուած ինքնորոշման իրաւունքի հիման վրայ Արցախի տարածքի վերականգնումի և Հայաստանի Հանրապետութեան հետ երաշխաւորուած ցամաքային անվտանգ կապի ապահովմանը»:

Չափաւոր, լուսամիտ պատկերացում մը որ առաջնորդելու է մեզ դէպի Արցախեան հարցին կարգաւորմանը, Արցախահայութեան ազգային արժանապատիւ ու ապահով կեանքին, և ինչու՞ չէ (եթէ նոյնիսկ մասամբ ցնորային թուէր այսօրուայ մեր յաղթուած ու հոգելլկուած վիճակին մէջ) արդարութեան, և Ատրպէյճանի հետ Արցախի վերաբերեալ կայուն հասկացողութեան մը:

Տարածաշրջանային Համագործակցութեան Նոր Օրակարգ

17.«Հայաստանը կարող է դառնալ կոմունիկացիաների հատման տարածաշրջանային կենդրոն, տարանցիկ երկիր, որը կկապի Սեւ Ծովի և Պարսից ծոցի երկիրները, ինչպէս նաեւ վերականգնուող նոր Մետաքսի Ճանապարհը»:

Ապա ծրագիրը կը մանրամասնէ Վրաստան-Հայաստան-Իրան ելեկտրական հարթակի և կապի նոր մայրուղիներու ձեւաւորման, Քաջարանի փապուղիի կառուցման, Հիւսիս-Հարաւ Ճանապարհի հարաւային հատուածի շինարարութեան, Իրան-ԵԱՏՄ համաթէքսթին մէջ Իրանի սահմանին ազատ գօտիի մը ստեղծման, Ռուսաստանի և Աբխազիայի միջեւ փոխադրամիջոցային հաղորդակցութեան բացման, Չինաստանի այժմ նշանաւոր դարձած «Մէկ գօտի, մէկ ճանապարհ» One Belt One Road (OBOR Initiative) ծրագրին Հայաստանի սատարման, Արաբական երկիրներու հետ առեւտրական-տնտեսական յարաբերութիւններու խթանման, եւլն:

Անվտանգ և Կայուն Պետութիւն

27.«Օտար և ապազգային ուժերի ներթափանցումն ու ազդեցութիւնները կանխելու, ռազմական, տնտեսական, տեղեկատուական, բնապահպանական, էներկետիկ անվտանգութիւնն ապահովելու, ինչպէս նաեւ կիպերյանցագոծութիւնների (հաւանաբար cyber crime ըսել կ’ուզէ) համակարգուած պայքարի նպատակով, արդիականացնելու ենք երկրի անվտանգութեան պետական համակարգը (զինուած ուժեր, անվտանգութեան խորհուրդ, քաղաքացիական պաշտպանութիւն և իրաւապահ համակարգեր)»:

Ապա ծրագիրը լուսարձակի տակ կ’առնէ ՀՅԴ-ի տարիներէ ի վեր ջատագոված Ազգ-Բանակ հասկացողութիւնն ու նախաձեռնութիւնը (իմա՛ Արցախի ողողումէն քանի մը տարիներ առաջ իսկ), կը խօսի զինուած ուժերը վերակառուցելու մասին, կ’առաջադրէ ներքին անվտանգութիւնը ապահովող իրաւապահ համակարգի բարեփոխում, կը բացառէ ոստիկանապետութիւնը, կը միտի վերականգնել գիւղատնտեսութեան և մշակոյթի նախարարութիւնները, եւլն:

Մէկ խօսքով’ վերջին եռամեայի գահավէժ ընթացքը միանգամընդմիշտ կասեցնելու, բանակը վերակազմելու, զայն նորագոյն արհեստագիտութեամբ և այժմէական հնարաւորութիւններով օժտելու (յիշեցէ’ք որքան ետ էինք այս մարզին մէջ վերջին պատերազմին), և պետութիւնը ամուր հիմերու վրայ խարսխելու հարց կը դնէ:

36.«Ձեւաւորելու ենք Հայաստան-Սփիւռք համագործակցութեան և երկխօսութեան նոր օրակարգեր, վերանայելու ենք երկքաղաքացիների ՀՀ պետական կառավարման մէջ ներգրաւելու սահմանափակումները, ներդնելու ենք գործակցութեան նոր մեքանիզմներ»:

Անցնող 30 տարիներուն Սփիւռքը լքուած կը թուէր ըլլալ և դասուած երկրորդ (ինչու՞ չէ երրորդ) կարգի քաղաքացիի տեղ: Ասոր դրդապատճառը մի՛այն հայրենի իշխանութեանց – բացառութիւնները յարգելով հանդերձ – առհասարակ ապաշնորհ ու մակերեսային, և սփիւռքահայ անհատներու հետ (փոխան կառոյցներու) աշխատելու գործելաոճը չէր սոսկ: Սփիւռքն ալ ունէր իր մեղքի բաժինը, ինչպէս նաեւ ներգործօն կերպով ու տեսլականով չառաջնորդուելու պակասը ընդհանրապէս: Սակայն, անիմաստ է թափած կաթին վրայ ողբալը: Արժէ վերահունաւորուիլ, դասերը քաղել և առաջ իյնալ: Ուրիշ կերպ չի կայ:

Համերաշխութիւն, Համահայկական Ներուժի Մէկտեղում

43.«Յաղթահարելու ենք ներազգային պառակտուածութիւնը’ երկրում վերականգնելով համերաշխութեան և երկխօսութեան կենսական մթնոլորտը»:

46.«Գործադրելու ենք համահայկական կարողականութեան մէկտեղման’ հոգեւոր, կրթական, երիտասարդական, մարզական, մշակութային, լրատուական և տնտեսական քաղաքականութիւններ’ որպէս հասարակութեան արժէքային ճգնաժամը յաղթահարելու պետականութեան հիմքերն ու ազգային անվտանգութիւնն ամրապնդելու, քաղաքացի ձեւաւորելու հենարաններ»:

Ամէ՛ն:

Պա՛հ մը երեւակայեցէք որ վերջին երեք տարիներու իշխանութեանց կողմէ հրապարակային անբովանդակ ճառերն ու ճամարտակութիւնները փոխարինուին քաղաքակիրթ երկխօսութեամբ մը, և տարբերակումներն ու հասարակութեան մեջ գտնուող առողջ այլազանաութիւնները յարգող ու անոնց սատարող համերաշխութիւնը գերիշխէ:

Ապա Հայաստան Դաշինքի ծրագիրը կը սկսի «Հայսատան. Ապրելու Երկիր» նոր գլուխ մը, որուն տակ կ’իյնան Տնտեսական Քաղաքականութիւն, Թուային (այսինքն Digital) Հայաստան, Ներդրումային Հայաստան, Հիւրընկալ Հայաստան, «Արտադրուած է Հայաստանում», Կրթութիւն և Գիտութիւն, Մշակոյթ, Երիտասարդութիւն և Սպորտ, Առողջապահութիւն, Գիւղատնտեսութիւն, Համաչափ Զարգացում, Ճանապարհաշինութիւն, Տրանսպորտ, և Բեռնափոխադրումներ բաժինները:

Այս գրութիւնը չծանրաբեռնելու նպատակով «Հայաստան Ապրելու Երկիր» այս գլխուն տակ գտնուող հիմնական կէտերուն արժէ առանձնաբար անդրադառնալ, մօտակայ այլ առիթով մը:

Ալ ի՞նչ խօսք որ Նիկոլ Փաշինյանի «Ապագա Կա՛ Ապագա» անուանուած խմբաւորումն ալ ունի երկարաբան ու բառակոյտով լեցուն ծրագիր մը: Բայց այս պարագային Actions speak louder than words-ը կարելի է հեշտորէն կիրարել այս խմբաւորումին, մա՛նաւանդ որ երեք տարիներէ ի վեր ականատես ենք ազգն ու հայրենիքը սխալ տեղ «առաջնորդած» ասոնց փոռձին և վարքագիծին: Ի՞նչ ապագայ կոտրուած այս տաշտակին վրայ նստած վարչախումբէն:

Տարօն Տէր Խաչատուրեան
Լոս Անճելըս


arfwest.org

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Երեւանէն մղոններ հեռու… Պրիւքսէլ

Հ․Հ․ կառավարութեան նիստերուն, 19 Բաղրամեան պողոտայի պետական կառոյցի աթոռներուն

17 Հուլիս 2026
ՀՅԴ Բիւրոն Կը Ցաւակցի Քաթարի Նախկին Իշ

Քաթարի իշխան շէյխ Թամիմ Պըն Համատի հօր` նախկին իշխան Համատ Պըն Խալիֆա Ալ Թանիի

16 Հուլիս 2026
«Սփյուռքը չի լռելու». Մոսկվայում բողո

Մոսկվայի հայկական եկեղեցու բակում երեկ հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել

16 Հուլիս 2026
Հորմոզի նեղուցը պատւար ԱՄՆ-Իսրայէլ տան

1. Հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէիի յուղարկաւորութեան արարողութիւնները իրաւամբ վե

15 Հուլիս 2026
Իսրայելի համար հետեւանքները սարսափելի

Հորմուզի նեղուցի մերձակայքում իրականացված օդային հարվածներից հետո Միացյալ Նահա

15 Հուլիս 2026
Հայոց ցեղասպանութեան հարցը Հայաստանի ի

Իսրայէլի կառավարութեան կողմէ Հայոց ցեղասպանութեան միաձայն ճանաչումը նոր փուլ մ

15 Հուլիս 2026
Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ և Եվրոպական խորհրդարանի պատգամավ

15 Հուլիս 2026
Պաքուի Մէջ Հայ Բանտարկեալներու Մասին Հ

Ժողովին ընթացքին խօսք առաւ Արցախի Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանի որդին

15 Հուլիս 2026
Գիտէ, Բայց Չէ Տեսած

Ամէն հինգշաբթի, կառավարութեան հերթական նիստէն ետք, վարչապետ Նիկոլ Փաշինեան ճեպ

15 Հուլիս 2026
Լավ լուր. ԵՄ-ն մտադրությունների հուշագ

Փաստաթղթում նշվում է, որ երկու կողմերը «հետաքրքրություն են հայտնում ուսումնասի

14 Հուլիս 2026
Ակնարկ. Հանրային կարծիքի նոր ճարտարապ

Նախորդ ակնարկում անդրադարձել էինք հանրային կարծիքի ձեւաւորմանը՝ որպէս ժամանակա

14 Հուլիս 2026
Ակնարկ. «Վերջապէս»

Թուրքիոյ նախագահին հրաւէրին ընդառաջումով Լիբանանի վարչապետին Թուրքիա կատարած ա

14 Հուլիս 2026
Միջազգային իրավունք․ երբ արժեքները դառ

Իրենց ժողովրդավար հռչակած պետություններն այսօր խոսում են ժողովրդավարության, մա

13 Հուլիս 2026
Օշականում նշվել է Քրիստոսի Պայծառակեր

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

13 Հուլիս 2026
Ակնարկ. Դեմոկրասիայի անունով՝ յանուն բ

Հասարակական կարծիքի ձեւաւորման մասին խօսելիս նախ պէտք է հասկանալ, թէ ինչի՞ համ

13 Հուլիս 2026
Ցավակցագիր

Խորը վշտով ու ցավով տեղեկացանք. - Մեր սիրելի հայրենակից, ազգային ու հասարակ

12 Հուլիս 2026
ՆԱԹՕ-ի Ճգնաժա՞մ, Թէ՞ Զարգացման Նոր Փու

Քաղաքականութեան կողքին ի յայտ եկած էր նաեւ նիւթական եւ տնտեսական թնճուկը, զոր

10 Հուլիս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօր

09 Հուլիս 2026
Սա քաղաքական պատվերով դատավարություն է

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի պատգամը Բաքվի բանտից.

09 Հուլիս 2026
Հակառակ Քոնկրեսական Ընդդիմութեան, Թրամ

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ ՆԱԹՕի վեհաժողովին մասնակցելու հ

09 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company