ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Իլհամ Ալիևի մղձաւանջը

17 Հունիս 2021

Այսօր անգամ մը ևս կ՚անդրադառնանք, թէ ինչպիսի՜անասելի նուէր մըն է, որ ըրած է թշնամիին Նիկոլ Փաշինեանի պարտութեան վարչակարգը սնուցանելով Ալիևի հիւանդկախ երևակայութիւնը։ Եւ ինչպիսի՜ աններելի առաւելութիւն մը զիջած ենք թշնամիին մենք՝ ՀՀ քաղաքացիներս 44-օրեայ պատերազմի վաղորդայնին լքելով մեր անկախ պետականութեան սանձերը և արտօնելով, որ Փաշինեան խլէ այդ սանձերը և իր աւերը շարուանակէ գործել անպատիժ։ Եւ ամէն օր աւելի նուաստացնել մեզ և մեր երկիրը Ալիևի լկտի գոռոզամտութեան առջև։

Ինչո՞ւ չենք խօսիր մեր այս հաւաքական անփութութեան մասին։ Չե՞նք յիշեր Հայաստանի Փրկութեան Շարժման գերմարդկային ճիգերը մեր հաւաքական խղճմտանքը ցնցելու և երկրի քաղաքացիական հասարակութիւնը իր տեղէն շարժելու…

Հիմա կը տեսնենք, որ մարդիկ լայն զանգուածներով փախուստ կու տային երկրէն. այսինքն՝ Փաշինեանական աղէտէ՛ն՝ երբ ազգին անկեղծ զինուորները գիշեր-ցերեկ կ՚ողողէին հրապարակները դէմ դնելով պարտութեան վարչակարգի ոստիկանութեան կամայական միջամտութիւններուն։

Այժմ, կարևոր է, որ անկեղծ գնահատական տանք վերջին ամիսներու իրականութեան։ Ոչ մէկ կասկա՛ծ ՝որ պարտութեան վարչակարգի թուլամորթութիւնը Իլհամ Ալիևի երազած դրախտն էր յետպատերազմեան այս կացութեան մէջ։ Ան հրապարակաւ կը ծաղրէր Փաշինեանն ու իր կառավարութիւնը։ Ան կը ժպրհէր նախատել մեր ժողովուրդը։ Ան կը սոնքար իրեն շնորհուած յաղթանակներով։ Հրապարակաւ կը սրբապղծէր մեր սրբատեղիները։ Կ՚անարգէր մեր դրօշը։ Կը բռնաբարէր մեր հայրենիքի սահմանները։ Ամենէն անուանարկիչ ձևերով, ան կ՚անպատուէր հայ ռազմագերիները և ի լուր աշխարհի կը յայտարարէր, թէ մեր ազգը անջիղ հաւաքականութիւն մըն էր և արժանի չէր ինքնիշխան պետականութիւն ունենալու։ Այսինքն էինք այնքան ապիկա՛ր՝ որ յանկարծ ինք ևս սկսաւ հաւատալ իր կարծեցեալ ուժին և հաւատաց, որ կրնար քաղաքականութիւն պարտադրել Հայաստանին և կրնար նոր պատերազմով սպառնալ այս զգետնուած անզօրին…

Այո՛, սահման չունէր Իլհամ Ալիևի մտքի սատիզմը, քանի որ սահման չունէր պարտութեան վարչակարգի անորակելի ձեռնթափութիւնը ալիևեան քմահաճոյքին առջև։ Նոյեմբեր 9-ի ամօթալի համաձայնագրին յաջորդեցին Ալիևի շարունակական ոտնձգութիւնները։ Ալիևի զօրքերը ազատօրէն մտան մեր տուներէն ներս։ Ազատօրէն բանակեցան մեր դռներուն առջև։ Իսկ պարտութեան վարչակարգը օրը-օրին փորձեց արդարացնել իր յանցաւոր անգործութիւնը պատճառաբանելով, որ Ալիև իրաւունք ունէր, քանի որ այդ տարածքները — ի՜նչ հեգնանք և ի՜նչ ստորնութիւն — մաս կը կազմէին Խորհրդային Ազրպէյճանին…Մենք կ՚ապրէինք մեր ազգային հոգեվարքը և այս գէշ երազը պէտք էր անպայման թօթափել մեր ճնշուած երևակայութենէն։ Ան այժմ վերջ կը գտնէ Հայաստան Դաշինքի հզօր յաղթարշաւով։

Այսօր յստակ է։ Եթէ Հայը պիտի կրնայ ապրիլ ինքզինքին հետ, միանգամընդմիշտ վերջ պէտք է գտնէ Ալիևներու այս լպիրշ մեղրամիսը։ Եւ ան արդէն վերջ կը գտնէ։ Պէտք է պատկերացնել, թէ ինչպիսի՜ մղձաւանջ կը տիրէ այս պահուն Ազրպէյճանի նախագահական պալատի միջանցքներուն մէջ։

Իլհամ Ալիև լաւ կը յիշէ իր հօր՝ Հէյտար Ալիևի սարսափը ամէն անգամ, որ վերջինս ինքզինք կը գտնէր Նախ. Քոչարեանին հետ դէմ դիմաց Արցախի բանակցային գործընթացի սեղաններուն վրայ։ Իլհամ Ալիև գիտէ, թէ համրուած են իր ամբարտաւանութեան օրերը։ Ան լաւ գիտէ, թէ հասած են նաև իր հաշուետւութեան օրերը։ Բադին, Կոզբադին, Սիւդին, Չարխադին արդէն շոգիացած են մէջտեղէն։

Շուտով պիտի փոխուին խաղին կանոնները։ Շուտով խաղատախտակը շուռ պիտի գայ Ալիևի աչքերուն առջև և նոր, ինքնավստահ, արժանապատիւ և ուժեղ Հայաստանն է, որ պիտի մտնէ պատմութեան ասպարէզ։

Այո՛, դժուար է ըլլալու անցման այս շրջանը։ Այո՛, ականապատուած է մեր կեանքի այս տարածքը։ Բայց այսօ՛ր է ճշմարտութեան վայրկեանը դիմագաւելու օրը։ Հայ ա՛զգ, այս մարտահրաւէրը քեզի կ՚ըսպասէ։ Ուժեղ մարդոց մարտահրաւէրն է ասիկա։ Դուն կրնաս շրջել ծուռ դարձած այս անիւը։ Դուն կրնաս այրել բոլոր շինծու սահմանները։

Հիմա արդէն Ալիևի կարգն է «քառսուն գոմշու կաշիով» պաշտպանուելու։ Դուն կրնաս այդ մեծ շրջադարձը իրագործել։Դուն կրնաս տէր կանգնիլ քու հողիդ և արժանապատւութեանդ։ ԴՈՒՆ ԿՐՆԱ՛Ս։ ԴՈՒՆ ԱՆՊԱՅՄԱ՛Ն ԿՐՆԱՍ։ ՔՈՒ ՏԵՍԱԿԴ Է, ՈՐ ԿԸ ՀԱՍՏԱՏԷ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼՉՈՒԹԵԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ։ ԴՈՒՆ ԵՍ ԱՅՍ ՏԱՆ ՏԷՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ։ ԱՅԼ ՄԱՆԱՒԱՆԴ՝ ՄԻԱՅՆ ԴՈՒՆ ԵՍ ԱՅՍ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԵՒ ԱՆՆԿՈՒՆ ԶԻՆՈՒՈՐԸ։ ՊԱՏԻ՛Ւ ՔԵԶԻ։

Կարօ Արմենեան
Յունիս 16, 2021

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company