ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ասիկա մեր պարտութիւնը չէ

21 Հունիս 2021

Կարօ Արմենեան

Եւ անշուշտ պարզ է, թէ վերջին այս ընտրութիւններով ինքզինքին ի՞նչ գնահատական տուած է ՀՀ հասարակութիւնը… Ինքզինք դատապարտած է ինչպիսի՜ ապաշնորհ կարգավիճակի։

1890-ին, հասարակութեան այս իսկ կարգավիճակը ջարդուփշուր ընելու առաքելութեամբ էր, որ հրապարակ իջաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը։ Մարտահրաւէրը նոյնն էր 130 տարի առաջ։

Այսօր ընդվզած ենք բոլորս ի տես այն անորակելի քաղաքական խեղճութեան, որուն մատնուած կը թուի ըլլալ հայրենի մեր հասարակութեան հսկայ մէկ զանգուածը։ Խեղճութիւնը, որուն կ՚ակնարկեմ, անկարողութիւնն է ոտքի կանգնելու և քաղաքացիական ողնայար ցուցաբերելու հաւաքական կեանքի վճռական րոպէներուն։ Անատակութի՛ւնը՝ ինքնիր ճակատագիրը տնօրինելու։ Քաղաքական կամքի ահաւոր բա՛ցը՝ որ ազգերու մահավճիռն իսկ է։

Իմ լուսահոգի ընկերոջ՝ Զօրայր Խալափեանի «Ոսկէ Միջինը» վիպակին մէջ դաժան իրապաշտութեամբ տրուած է հոգեբանական անելը այն մարդուն, որուն յանկարծ առիթ կ՚ընծայուի փախուստ տալու Սիպերիոյ կեդրոնացման ճամբարներէն և որ ազատութեան մէջ յայտնուելէ ետք իսկ՝ ի վերջոյ կ՚որոշէ ինքն իր կամքով վերադառնալ և վերստին յանձնուիլ ճամբարային բռնատիրութեան նախընտրելով կալանքն ու պատիժը՝ ազատութեան մղձաւանջային հարցերը դիմագրաւելու փոխարէն։

Յստակ է, որ մեր երկրի հասարակութեան մէկ մեծ շերտը որոշումէ կը խուսափի որոշում առնելու քողին տակ…Ֆրանսացիք այս հոգեվիճակը կը կոչեն adhesion de desespoir։ Մարդոց այս կամազուրկ հոգեվիճակին ապաւինելով է, որ կրցաւ ինքզինք մշտնջենաւորել Խորհրդային Միութիւնը մէկ ամբողջ դար։ Մենք ընդունած էինք ապրիլ կեղծ ազատութեան մէջ և այնուամենայնիւ ապրիլ ստեղծագործ կեանքով մինչև որ հասնէին ազատութեան օրերը։

Ազատութեան օրերը հասան։ Գերութեան հասարակակարգը թաղեց ինքզինք երեսուն տարի առաջ և սակայն ահաւասիկ երեսուն տարի ետք մեր հասարակութեան մէկ մեծ շերտը կը մերժէ ինքնիր ինքնութեան տէր կանգնիլ։ Կը մերժէ կերտել իր քաղաքական մտածողութիւնը ազատութեա՛ն նորմերով։

ՀՀ հասարակութեան այս շերտը համոզուած կը թուի ըլլալ, որ Փաշինեան այսօր նախընտրուած է տարածաշրջանին տիրութիւն ընելու քաղաքականութեամբ գործող արտաքին ուժերուն կողմէ։ Աւելի վա՛տը։ Ան համոզուած կը թուի, որ պարտութեան կարգավիճա՛կն է իր ապահովութեան հոգեբանական գօտին և ոչ՝ ազատութեան կարգավիճակը…Եւ համոզուած է, որ Փաշինեան — իր կերպարով — աւելի ատակ է պարտութեան այդ կարգավիճակը կառավարելու…Չեմ ուզեր այս կերպարը իր իսկական անունով բնորոշել, բայց յստակ է, թէ ի՞նչ կերպար է անիկա և թէ քաղաքական կեանքի ինչպիսի՞ նուաստացման մէջ կ՚ուզէ մեզ պահել արտաքին ուժերու մեծապետական համակարգը։ Փաշինեանով կը շարունակուի պարտութեան վարչակարգը Հայաստանի մէջ և այդ է, որ կ՚ուզեն գերտէրութիւնները մեր երկրին մէջ, եթէ այդ բանը տրուի իրենց։

Այս խնդրին մէջ, Ռուսաստանն ու Արևմուտքը նոյն դիրքերէն կը գործեն և իւրաքանչիւրը իր յատուկ շահերէն խթանուած։ Անոնք չեն ուզեր Հայաստանի գահին վրայ տեսնել հայ ազգի ազատ կամքը։ Անոնք կ՚ուզեն կամակատար հայը — ի փոխարէն ազատակա՛մ հայուն — և զայն խլել մէկզմէկու ձեռքէն…

Եւ անշուշտ պարզ է, թէ վերջին այս ընտրութիւններով ինքզինքին ի՞նչ գնահատական տուած է ՀՀ հասարակութիւնը… Ինքզինք դատապարտած է ինչպիսի՜ ապաշնորհ կարգավիճակի։

1890-ին, հասարակութեան այս իսկ կարգավիճակը ջարդուփշուր ընելու առաքելութեամբ էր, որ հրապարակ իջաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը։ Մարտահրաւէրը նոյնն էր 130 տարի առաջ։ Նոյնն է նաև այսօր։ Մեր առաքելութիւնն է ժողովուրդի այս աղաւաղուած տեսակին չնմանիլ։ Մեր առաքելութիւնն է ծառայել մեր ազգին անոր կապուած ըլլալով ամենէն դառն և կարծր սիրով և ընտրել իր ազատութիւնը իր ներկայ կարգավիճակին փոխարէն։ Ընտրել մանաւանդ իր վաղուա՛ն սերունդներու ազատութիւնը։ Մեր առաքելութիւնն է ընել այնպէս, որ մեր ժողովուրդը անհատ առ անհատ և իր ազատ կամքով ընտրէ արժանապատիւ կեանքը և բացարձակապէս մերժէ այս պարտադիր ստրկահաճութիւնը։ Եւ կարևոր չէ, թէ որո՞ւն լկտի դիմագծով կը ներկայանայ ան։ Ան վերջ պիտի գտնէ։

Ներկայիս, իսկական պատերազմը այս ճակատին վրայ է, որ տեղի կ՚ունենայ և մեր գործը նոր է, որ կ՚ըսկսի։ Մենք չենք վերջացած։ Մենք չենք վերջանար։ Կը կրկնե՛մ։ Մեր պայմանագրութիւնը մեր ազգին հետ է և մեր յանձնառութիւնը ժամանցումի չ՚ենթարկուիր։ Մենք պատուհասն ենք թշնամիին առանց որևէ սահմանափակիչ եզրերու (with no statute of limitation) և — կասկած մի՛ ունենաք — մեր յաղթանակը անպայման պիտի գայ։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company