ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Այս իշխանությունն Արցախի ապագայի հետ կապված որևէ տեսլական չունի. Վահրամ Բալայան

22 Հունիս 2021

Արցախի ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի խոսքով՝ Արցախի ապագան ՀՀ ներկայիս իշխանությունների հետ բավականին մշուշոտ է։

«Այս իշխանությունն Արցախի ապագայի հետ կապված որևէ տեսլական չունի։ Նրանց ձեռքով կատարվեց այն, ինչ եղավ, մենք զրկվեցինք մեր հայրենիքի 75 տոկոսից։ Խոսքս վերաբերում է նաև Արցախի մնացած հատվածը պահելուն, դրա հետ կապված էլ կան մտավախություններ։ Անձամբ ես հույս չունեմ, որ իրենք Արցախի ապագայով հետաքրքրված են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Բալայանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու հետ կապված Ադրբեջանում տիրող բարձր տրամադրություններին և հրապարակվող հոդվածներին, թե Ադրբեջանն է հաղթել, Վահրամ Բալայանը նկատեց՝ Ալիևը մշտապես հայտարարել է, որ ինքը հաղթել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին։

«Այս պարագայում, իհարկե, զարմանալի չէ Ադրբեջանում ստեղծված այն մթնոլորտը, որը տիրեց ընտրություններից հետո, քանի որ նրանք մեծ հույսեր են կապում այս իշխանությունների հետ։ Բնականաբար, պարտված իշխանության հետ ավելի հեշտ է, եթե նկատել եք, Ադրբեջանից հնչող վիրավորանքներին որևէ պատասխան չկար, որոնք ուղղված էին ոչ միայն հայ ժողովրդին, այլև Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, նման պարագայում բնական է, որ Ադրբեջանն ուրախ կլինի։ Ադրբեջանում լավ գիտեն, որ այս իշխանությունն ի զորու չէր գոնե իր սահմաններն ապահովելու, անվտանգության ռեժիմ ապահովելու, անընդհատ դիմում էր ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին, և տվյալ պարագայում Ադրբեջանի դիրքերն ավելի են ամրապնդվում։ Մենք չգիտենք, թե նոյեմբերի 9-ի կամ հունվարի 11-ի այդ փաստաթղթերն ինչ այլ հավելվածներ ունեն։ Գրեթե վստահ եմ, որ մեզ այս իշխանության օրոք լավ բան չի սպասվում, քանի որ թշնամին արդեն խոսում է Մեղրիի, այսպես կոչված, «միջանցքի» մասին, սահմանազատման և սահմանագծման մասին։ Կրկնում եմ՝ դժվար այս ամենը մի լավ բան բերի Հայաստանի ու Արցախի համար»,- շեշտեց Վահրամ Բալայանը։

Ինչ վերաբերում է հունիսի 21-ին Ստեփանակերտում տեղի ունեցած բողոքի ակցիային, որով արցախցիները նախագահ Արայիկ Հարությունյանից պահանջում էին, որպեսզի չշնորհավորի Նիկոլ Փաշինյանին, Վահրամ Բալայանն ասաց, որ Արցախի իշխանությունը ՀՀ ներկայիս իշխանության շարունակությունն է։

«Չեմ կարծում, որ պետք է շնորհավորել մի իշխանության, որի ղեկավարման օրոք հազարավոր կորուստներ ունեցանք, Արցախի 75 տոկոսը կորցրեցինք, ըստ էության կործանվեց պետականությունը, ապագան մշուշոտ է, այսինքն՝ տվյալ պարագայում շնորհավորել այդ իշխանությանը՝ պարզապես վրդովմունք է առաջացնում»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ մարզային կառույ

«ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ ապօրինի ձերբակալություններ

20 Հունիս 2025
Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները աջակ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները՝ Ջիմ Շենոնը և Լիվերպուլի Լորդ Ալթոնը, այսօր

20 Հունիս 2025
Ապօրինի ձերբակալություններ և խուզարկու

Քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մար

20 Հունիս 2025
Իրանի արժանապատիվ ժողովուրդը չի հանդու

Հունիսի 19-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ա

20 Հունիս 2025
Բագրատունի – Սէուտական Արաբիոյ Դեսպան

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու երեսփոխան Յակոբ Բագրատունի երկա

20 Հունիս 2025
Ո՞վ պիտի մարմնաւորէ Վահագնը …

Պաշտօնական Երեւանը ի վերջոյ պաշտօնապէս հաստատեց, որ վարչապետ Փաշինեան 20 Յունի

19 Հունիս 2025
Ակնարկ. Հիմնաւորեալ Եւ Օրինական

Սիւնիքի ուղղութեամբ թուրքեւազրպէյճանական նկրտումներու հերթական դրսեւորում էր Պ

19 Հունիս 2025
Բագրատունի Այցելեց Լիբանանի Մէջ Եգիպտո

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու երեսփոխան Յակոբ Բագրատունի հանդ

19 Հունիս 2025
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Մտահոգու

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ լիբանանեան լրատուամիջոցներուն հաղորդագրութի

18 Հունիս 2025
Տեղի են ունենում խորհրդակցություններ ա

«Սա նաև ուղերձ է բոլոր գործարարներին, որ եթե թուրքական պահանջների հետ հաշտ չեք

18 Հունիս 2025
Փաշինյանը կպարտվի եկեղեցու դեմ պատեր

Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը հասարակությունը բաժանել է երկու հատվ

18 Հունիս 2025
Խաղաղութեան Անել Խաչմերուկ

«Ես պարզապէս մարդ էակ մըն եմ, որ կը փորձէ գոյատեւել աշխարհի մը մէջ, որ շատ արա

18 Հունիս 2025
Համախմբուինք Գերագոյն Ու Ընդհանրական ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի նախագահութեամբ, Անթիլիասի Մայրավանքին մէջ Երեքշա

18 Հունիս 2025
Մէկ Ազգ, Մէկ Եկեղեցի

Հայաստանի մէջ Ամենայն հայոց կաթողիկոսին ու բարձրաստիճան եկեղեցականներուն շուրջ

18 Հունիս 2025
Բագրատունի Այցելեց Արաբական Լիկայի Ներ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու երեսփոխան Յակոբ Բագրատունի հանդ

18 Հունիս 2025
Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա կ

2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ իր վարկանիշի կտրուկ

17 Հունիս 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Հայ ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանն այսօր, ի պատասխան վարչախմբի անբարո ոտն

17 Հունիս 2025
Հայաստանի բանտերում տեղերը չեն կարող բ

Սամվել Կարապետյանի դեմ գործողությունները նպատակ ունեն վախեցնել և լռեցնել Հայ Ա

17 Հունիս 2025
Փաշինյանի հեռացումը կարող է լինել բացա

Հունիսի 16-ին Euromedia24-ի եթերում էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատ

17 Հունիս 2025
Օրուան հետքերուն հետ

­Միջազգային անիշխանութեան իրականութիւնը եւ անոր վտանգները տարածաշրջանին մէջ

17 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company