ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Պողոսի ընտրական էգոն

24 Հունիս 2021

Հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները բերեցին հուսախաբության նոր և ավելի մեծ ալիք: Շատերի մոտ՝ թերևս վերջնական հուսախաբություն, որ այս երկրում ընտրություններով հնարավոր չէ ինչ-որ բան փոխել: Արտահերթ ընտրություններին մասնակցածների շուրջ 54 %-ը, եթե ոչ՝ ավելին, այդպես էլ չընկալեց այս ընտրությունների նշանակությունը հայկական պետա­կա­նու­թյան պահպանման առումով, և դա հավանաբար այն պատճառով, որ նրա համար «ազ­գային պետությունն» ու «պետականությունը» գոյություն չունեցող, վերացական բաներ են, պարզապես բառեր … Այդպիսիների համար վերջին երկու տարիներին շրջան­առու­թյան մեջ դրվեց «պողոս» խորհրդանշական անվանումը: Այս արտահերթ ընտրու­թյուն­ները ցույց տվեցին, որ 2018-ի համեմատությամբ «պողոսների» թիվը շուրջ երկու հարյուր հազարով նվազել է մեր երկրում, բայց դա դեռևս բավարար չէ համա­պե­տա­կան կյանքի ընթացքի վրա ազդելու, այն դեպի ազգային-պետական ար­ժեք­ներն ուղղորդելու համար:

«Պողոսները» մեր գործընկերներն են կամ երբեմնի համախոհ­նե­րը, մեր հարևաններն են ու ար­յու­նակիցները, հետևաբար, եթե նույնիսկ առաջին­նե­րին փորձենք ջնջել մեր կյանքից, ապա վերջինների նկատմամբ այդպիսի վերաբերմունքը պարզապես հնա­րա­վոր չէ: Մենք պիտի շարունակենք ապրել մեր «պողոսների» հետ կողք կողքի՝ դրանից բխող բոլոր հե­տևանք­ներով: Հավանաբար այդ հանգամանքը գիտակցում են նաև «դուխով պողոս­ները», որոնց կարծիքով այս անգամ արդեն «պողոսների» ընտրազանգվածն իրենց օժտել է «պողպատյա մանդատով», չնայած որ այդ մանդատի ետևում շուրջ երկու հարյուր հազարով ավելի քիչ ձայներ են, քան 2018-ի ԱԺ արտահերթ ընտրու­թյուն­ների «թավշյա մանդատից» հետո:

«Դուխո՛վ պողոսներ», մոռացե՛ք ձեր այսպես կոչված «պողպատյա ման­դատի» մասին, փակե՛ք թատերական ներկայացման այդ էջը ևս, որովհետև արդեն իսկ պիտի հասկացած լինեիք, որ ձեր առջև կանգնած են իրապես պող­պատյա կամքով օժտված մարդիկ, որոնց չեն կարող ընկճել ո՛չ «պողոս­ների» կողմից ձեզ շնորհված «մանդատը», ո՛չ ձեր հրապա­րա­կային ղժղժոցները և ո՛չ էլ նույն­իսկ ապօրինի ձերբակալումներն ու դատավա­րու­թյունները: Ի տարբերություն ձեզ, որ ընտրությունների արդյունքները դիտում եք սոսկ իբրև սեփական իշխանությունը երկարաձգելու և այդպիսով ձեր ապազգային (= թրքահաճո) ծրա­գրե­րը իրականացնելու միջոց, մեզ համար դրանք հանուն հայրենիքի և պետա­կա­նության կենաց-մահու պայքար են, հետևաբար հույս չունե­նաք, թե այսուհետև ձեր առջև տեսնելու եք խեղճացած, առավել ևս՝ ձեր ողոր­մա­ծու­թյանը հանձնված մարդիկ:

Վերջին 3 տարվա ընթացքում «պողոսը», երկրորդ անգամ իրացնելով իր ընտ­րա­կան իրավունքը, ձեռնաշղթաներ հագ­ցրեց մեր հայրենիքի ազատությանը, ի՛ր իսկ ազատությանը՝ չունենալով իր արարքի ծանրության անգամ նվազագույն գիտակ­ցու­մը: «Պողոսը» այլևս չի ճանաչում հեղինակություններ: «Պողոսին» ներշնչել են, որ «դուխովների» Հայաստանում ինքն է իշխանության իրական կրողը, որովհետև կարող է «դուխով» կեպի կրել, ինչպես իր ընտրած իշխանիկները, բայց «պողոսը» չգիտի, որ տարբեր նյութերից են պատ­րաս­տված իր և իր ընտրած իշխանիկների կրած կեպիները: «Պողոսը» շարու­նա­կեց այս արտահերթ ընտրությունները դիտել իբրև հերթական ընտրություններից մեկը, որը վճռում է պարզապես իշխանության հարցը: Մնացածը նա համարեց գե­ղե­ցիկ բառեր, որոնցով սովորաբար քողարկվում են իշխա­նու­թյան համար պայքար մղողների իրական մտադրությունները: Այդ պատճառով էլ նրանցից շատերը չլուծված անձնական հարցեր լուծելու անթաքույց մղումով գնացին զանազան գործ­արքների: Այլ կերպ՝ համապետական և համազգային նշանակության ընտրու­թյունները կրկին իջեցրին կենցաղային մակարդակի: Եվ արտառոցն այն է, որ այդպես մտածեցին նաև Ադրբեջանի հետ սահմանամերձ մարզերի «պողոսները», որոնք, թվում է, պիտի որ ավելի շոշափելի զգային իրենց ճակատներին ուղղված թուրքական զենքի փողը:

Այսպիսին է մեր իրականությունը: Ամոթալի՛ իրականությունը, որը, սակայն, «պողոսը» անկարող է գիտակցել: Այն իրականությունը, որի համար «ընտրությունները ազատ և օրինական գնահատող» օտարը (դա նրա քաղաքական գնահատականն է) իրականում մեզ այլևս արհամարհում է՝ իբրև ուղեղի մթագնում ապրող ժողովրդի: Առ­այժմ ոչ մի կերպ հնարավոր չի լինում կանգնեցնել մեր պետականության գահա­վի­ժումը: Հետպատերազմյան ընթացքում սկսված Հայրենիքի փրկության շարժման հա­մառ պայքարը միայն ժամանակավորապես դանդաղեցրեց գահավիժման ընթացքը, բայց չհաջողեց այն կանգնեցնել: Դատելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակիցների թվից՝ կարելի է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող բնակչության կեսը բաց­ար­ձա­կա­պես անտար­բեր է իր շուրջը կատարվողի նկատմամբ, նրա համար միևնույնն է, թե ինչպիսի Հայաստանում են ապրելու իր ժառանգները կամ արդյո՞ք «ապագա կա» այդ Հայաստանում: Նա իր և իր ժառանգների ճակատագիրը տնօրինելու իրավունքը հանձ­նել է «պողոսներին»: Իր կարծիքով ինքն իրեն վեր է դրել «երկրային ցածր գործ­արք­ներից», այնինչ՝ «պողոսը» հմտորեն օգտվում է նրա կրավորական կեցվածքից և իր էգոն պար­տա­դրում ողջ երկրին: «Պողոսը», որի արնակալած աչքերը չեն տեսնում նույնիսկ տեղի ունեցող գործընթացների մակերեսը, իրեն համարում է ամենից հմուտ քաղա­քագետը, ռազմական ստրատեգն ու տնտեսագետը, իսկ մյուս բոլոր կար­ծիք­ները միայն իրեն ճիշտ ճանապարհից շեղելու նպատակ ունեն:

«Պողոսները», որ բացարձակ իմաստով փոքրամասնություն են (ըստ վերջին ընտրությունների նախնական պաշտոնական տվյալների՝ մոտ 26,5 %), հավակնում են հոխորտալ մեծամասնության կեցվածքով: Իրենց ժողովուրդ երևակայող «պողոս­նե­րին» ժամանակն է հիշեցնել ժողովրդական մի ասացվածքի մասին՝ ասա ով է ընկերդ, ասեմ, թե ով ես դու: Քո ընկերը, «պողո՛ս», ստախոս է, «քցող», ճղճիմ ու վախկոտ, տգետ ու հայրենադավ: Կողմնորոշվիր, թե ով ես դու:

Վարդան Պետրոսյան
23. 06. 2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company