ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հետևողական ենք լինելու, որպեսզի մեր քաղաքացիների խախտված աշխատանքային իրավունքները օրենքով սահմանված կարգով վերականգնվեն

05 Հուլիս 2021

Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի «չագուչը» ողջ թափով ու հզորությամբ գործի է անցել, և խոստացված կադրային ջարդի առաջին պտուղներն արդեն երևում են։ Ինքը՝ Փաշինյանն էլ վերջերս հայտարարեց, որ պետական համակարգում ով իրեն չի հավատում, ապա պետք է հեռանա աշխատանքից։ Հրայր Մարուխյան հիմնադրամի աջակցությամբ գործող աշխատանքի իրավունքի պաշտպանության գրասենյակում ընտրություններից հետո քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատված քաղաքացիների շուրջ 50 հայցադիմումներ կան այս պահին։ hraparak. am- ի հետ զրույցում գրասենյակի ներկայացուցիչ, իրավագետ Թադևոս Ավետիսյանը հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ դիմողները պետական համակարգի աշխատակիցներ են․

«Այո, վերջին շրջանում էապես ավելացել են աշխատանքից անհիմն ազատումների հիմքով վեճերը, որոնցով տարբեր քաղաքացիներ դիմում են մեր գրասենյակ։ Գրասենյակ դիմողների այդ մեծ թիվը հիմնականում աշխատանքից ազատված պետական հատվածի աշխատողների դիմումներն են, այդ թվում՝ մանկավարժներ, տարբեր պետական ծառայողներ, համայնքային ծառայողներ և այլն, որոնք դիմել են գրասենյակ, և գրասենյակը բոլոր դիմողներին, չնայած ծանրաբեռնվածությանը, նախ խորհրդատվություն է տրամադրում, ապա նաև ըստ անհրաժեշտության՝ նաև անվճար փաստաբանական ծառայություն»,- ասաց Ավետիսյանը։

Հարցին՝ ազատումները քաղաքակա՞ն դրդապատճառներով են, թե՞ այլ պատճառներ էլ կան, տնտեսագետը պատասխանեց․

«Իմ կարծիքով և իմ գնահատմամաբ՝ այո, միանշանակ քաղաքական, որովհետև երբ նայում ես ազատման հիմքը կամ, ըստ էության, հիմքի բացակայությունը, մեծ հաշվով դիմողն էլ երկարատև աշխատանքային փորձ ունի, օրինակ՝ նախորդ առնվազն 1 տարում չհանված և չմարված որևէ կարգապահական տույժ, և հանկարծ ազատում են աշխատանքից։ Այսպիսի պարագայում ակնհայտ է, որ մենք գործ ունենք առավելապես քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատումների հետ։ Երկորդը՝ բոլորը գիտեն արդեն, որ «չագուչը» և զանգվածային ազատումների սպառնալիքները, որը, եթե իրենց լեքսիկոնով ասենք, կադրային ջարդի սպառնալիքները։ Կադրային ջարդը, հենց այդ հայտարարությունը ինքնին հակաիրավական է, այսինքն՝ ի՞նչ է նշանակում կադրային ջարդ իրականացնել։ Եթե հայտարարում են կադրային ջարդի մասին, ապա, բնականաբար, նաև իրականացնում են, իսկ դա նշանակում է, որ ինչ-որ մի սկզբունքի ներքո կամ ինչ-որ մի շահի ներքո զանգվածաբար ազատվել մասնագիտական կադրերից կամ աշխատողներից։ Սա փաստ է, և կարծում եմ՝ դեռ ականատես լինելու ենք նման երևույթների»,- պատասխանեց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ շուրջ 50 բողոքների մոտավորապես 80 տոկոսը վերաբերում են հենց քաղաքական դրդապատճառներով ազատումներին․

«Ես հիմա չեմ կարող ասել՝ այդ 50-ը բոլորը միատիպ կամ նույն բովանդակության բողոքնե՞ր են, բայց մոտավորապես, այո, եռապատկվել է այդ միջին հոսքը վերջին օրերին, և, այո, այդ թվի մոտ 80 տոկոսը հենց աշխատողների բողոքներն են, որոնք գտնում են, որ ոչ աշխատանքային դրդապատճառներով, այսինքն՝ աշխատանքից չբխող հիմքերով, ավելի շատ քաղաքական դրդապատճառներով, իրենց անհիմն ազատել են զբաղեցրած պաշտոններից, աշխատանքից»,- ասաց Ավետիսյանը։

Հարցին, թե կա՞ն արդեն կազմված հայցադիմումներ, որոնք ներկայացվել են դատարան, Թադեւոս Ավետիսյանը պատասխանեց․

«Այո, հայցեր կան, որոնք արդեն հայցադիմումներով ներկայացվել են դատարաններ։ Բնականաբար, դեռ վաղ է արդյունքների մասին խոսելը, բայց մի բան ակնհայտ է և կարող եմ պնդել, որ մենք, մեր թիմը հետևողական ենք լինելու, որպեսզի մեր քաղաքացիների խախտված աշխատանքային իրավունքները օրենքով սահմանված կարգով վերականգնվեն։ Մեր ծառայությունները քաղաքացիների համար ամբողջությամբ անվճար են»,- պատասխանեց Ավետիսյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company