ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Անյետաձգելին

13 Հուլիս 2021

Լիբանանահայութիւնը բոլոր մակարդակներու վրայ բազմատեսակ եւ բարդ դժուարութիւններու դէմ յանդիման կը գտնուի:

Լիբանան օրէ օր, ժամ առ ժամ տնտեսական, ապահովական, ապրուստի, կենցաղային լուրջ եւ նորանոր մարտահրաւէրներու դէմ յանդիման կը կանգնի:

Անցնող տասնամեակներուն լիբանանահայութիւնը միշտ ալ իր անկարելին կարելի ըրած է եւ հասած է բոլորին անխտիր, տուած է միշտ` իր ունեցածէն եւ չունեցածէն անգամ:

Անցնող տասնամեակներուն լիբանանահայութիւնը անմասն չէ մնացած համահայկական, ազգային, քաղաքական, կրթական, բարեսիրական որեւէ նախաձեռնութենէ:

Այսօր այս գաղութը շատ լուրջ դժուարութիւններու դէմ յանդիման կը գտնուի: Գալիքը աննախատեսելի է, իսկ առօրեան` դժոխային:

Տնտեսական ընթացիկ տագնապ մը չէ, զոր կը դիմագրաւենք, այլ կը կիրարկուի ժողովուրդին արժանապատուութիւնը ոտնակոխելու, զայն ծունկի բերելու, աղքատացնելու եւ անօթի ու վատառողջ պահելու կազմակերպուած ծրագիր մը, որ մարդկային պատմութեան մէջ շատ քիչ երկիրներու մէջ պատահած է:

Բանակի զինուորը, ուսուցիչը, բժիշկը, համալսարանի դասախօսը, բանուորը, արհեստաւորը, դեղագործը, վաճառականը, պաշտօնեան թէ գործատէրը բոլորն ալ սնանկացած են… Սնանկանալու ճամբուն վրայ են:

Այս բոլորին դէմ յանդիման, մենք` իբրեւ լիբանանահայ գաղութ, ԾՈՎ կարիքներու առջեւ կը գտնուինք: Արդարեւ, տագնապը համատարած է. հայ ծերունիէն մինչեւ հայ մանուկին դեղն ու կաթը, հայ ուսուցիչէն մինչեւ հայ բանուորին առօրեայ կենցաղային կարիքները, հայ երիտասարդէն մինչեւ հայ ուսանողին երազները շոգիացած են ամբողջութեամբ: Անտէր չեն, անտէր չի ալ մնար ոեւէ մէկը:

Սակայն այսօրուան մեր մտահոգիչ պայմաններուն դարմանը հաւաքական ճիգն է:

Անյետաձգելին` միասնական ճիգով լուծումներ գտնելն է:

Ալ ո՛չ ուտեստեղէնի տուփերը, ո՛չ առողջապահական ծրարները, ո՛չ զեղչերը, ո՛չ ալ բժշկական դասաւորումները սկսած են գոհացնել ժողովուրդը, որ իր կենցաղային հարցերը լուծելու անկարողութեան դիմաց կը կանգնի ամէն օր:

Մեր կարողութիւններէն վեր պահանջք կայ: Մեր ըսելով կ՛ակնարկենք գաղութային ներքին ուժերուն ու կառոյցներուն, որոնց կարողութենէն եւ կարելիութենէն շատ աւելի վեր ու հսկայ նախաձեռնութեան կարիք կայ այսօր:

Կարելի չէ միայն «Դժուար են լիբանանահայութեան պայմանները» ըսել ու անցնիլ եւ ձեռնածալ սպասել: Իւրաքանչիւր սփիւռքահայ ընտանիք լիբանանահայ ընտանիք մը պահելու յանձնառութիւնը պէտք է ստանձնէ: Այսօրուան մեր պայմաններով 6000 ընտանիքի մասին է խօսքը: Ասոնց վրայ կ՛աւելնան ազգային, կրթական, կրօնական, բարեսիրական, միութենական եւ կուսակցական կառոյցներուն պաշտօնեաները: Սփիւռքի մեր քոյր-եղբայրներուն համար աննշան հանդիսացող գումար մը այսօր կրնայ կարեւոր ըլլալ լիբանանահայ ընտանիքի մը համար, որ իր ջուրն ու հացը ապահովելու տաղտուկով կ՛ապրի յաճախ:

Լիբանանի մէջ նուազագոյն ամսականը, որ կը հասնէր 400-600 տոլարի, այսօրուան լիբանանեան դրամի գահավէժ արժեզրկումով, հասած է միայն 30 տոլարի… Բայց եւ այնպէս ասոր դիմաց սղաճը աւելի քան տասնապատիկ եղած է, ու կը շարունակէ մագլցումը:

Հաւաքական ճիգը, աննախընթաց նեցուկն ու երկարաշունչ նպաստը հրամայական են լիբանանահայ ընտանիքները ոտքի պահելու:

Անյետաձգելի եւ շտապ քայլեր պէտք է առնուին: Բոլորը բոլորին հետ աշխատելու կամքը պէտք է զօրանայ: Սփիւռքի գաղութներն ալ, հակառակ անոր որ իւրաքանչիւրը իր հոգերով տարուած է, բայց եւ այնպէս պէտք է ուշադրութիւն դարձնեն լիբանանահայութեան, որ լինել չլինելու պայքար կը մղէ:

Կացութիւնը անտանելի դարձած է, իսկ նախաձեռնութիւն մը կատարելը անյետաձգելի է արդէն:

ՅԱԿՈԲ ԼԱՏՈՅԵԱՆ

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անհամբեր սպասում ենք հունիսի 8-ի արշա

Alpha News-ի հետ զրույցում Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության

12 Մայիս 2026
Ներկայիս իշխանությունը կորցրել է վստահ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր և այդ դաշինքի պատգա

11 Մայիս 2026
Ակնարկ. Մշուշ, Ժամկէտ Եւ Մինչ Այդ

Տարածաշրջանին վրայ այնքան քաղաքական մշուշ պատած է, որ իրադարձութիւններու ընթաց

11 Մայիս 2026
Փաշինյանը ստի հերթական ռեկորդն է սահմա

Նախ արձանագրենք, որ «Հայաստան» հիմնադրամի շրջանակներում 1995-ից մինչև 2020թ

11 Մայիս 2026
Յիշատակի Ձեռնարկ` Վիգէն Զաքարեանի Նահա

Երէկ` կիրակի, 10 մայիսին, ազատամարտիկ Վիգէն Զաքարեանի նահատակութեան 34-րդ տարե

11 Մայիս 2026
Այցելություն Եռաբլուր

Այսօր՝ մայիսի 9-ին, հաղթանակի օրվա առթիվ Եռաբլուր են այցելել «Հայաստան» դաշինք

09 Մայիս 2026
Հայկական պետականության ընտրությունը.

Սակայն այստեղ առաջանում է հիմնական հակասությունը, որը գործող իշխանությունը չի

09 Մայիս 2026
Իմ Սիւնակը – Ձեր Աշխարհը. Շուշիի Նահատ

Բեկոր, պատերազմի ընթացքին 11 անգամ վիրաւորուիլը` ճակատագիրին կողմէ դրոշմուած մ

09 Մայիս 2026
Շուշի. հաղթանակի և «պարտության» վկան

Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի նորագույն պատմության հերոսական էջերից է։ Տասնա

09 Մայիս 2026
Խմբագրական. Եռատօնի Վերականգնումին Հեռ

Մայիսեան եռատօնը Արցախի վերջին պատերազմէն ետք վերաիմաստաւորուած է, բացասական ի

09 Մայիս 2026
Սփիւռքը` Երէկ Եւ Այսօր Գոյատեւումէն Դէ

Հայկական սփիւռքը դար մը շարունակ եղած է մեր ազգային կեանքին ամէնէն կարեւոր իրա

09 Մայիս 2026
«Հարատև պայքար» պատկերագրքի շնորհանդես

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

09 Մայիս 2026
Փարիզէն զգաստութեան (հերթական) հրաւէր

Ոխակալութիւն՝ որովհետեւ ֆրանսահայութեան ներկայացուցիչ մարմինի ղեկավարին՝ Հայաս

09 Մայիս 2026
Էջմիածնից մեկնարկեց «Հայաստան» դաշինքի

Այսօր՝ մայիսի 8-ին Էջմիածնից՝ հայության հոգևոր կենտրոնից մեկնարկեց «Հայաստան»

08 Մայիս 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինէն Պատուիր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինէն պատուիրակութիւն մը եւ Հայ կաթողիկէ Պէյրութի պատ

08 Մայիս 2026
Ազգային սկզբունքային հարցերու գծով սփի

Տրուած ըլլալով, որ հարցազրոյցը կը զուգադիպէր Լիբանանի մամլոյ եւ մտաւորականներո

08 Մայիս 2026
Ակնարկ. Մրցահարթակի Չվերածուելու Համար

Վարագոյրը իջած է արդէն Երեւանի մէջ Եւրոպական Միութեան գագաթնաժողովներու եւ

08 Մայիս 2026
Նախաձեռնողականություն եւ կամք․ այն ամե

-Ռուբեն Վարդանյանի և Դավիթ Իշխանյանի դիմուները ՄԻՊ Ա․ Մանասյանի դաշտում են,

07 Մայիս 2026
Մաքրոնի Մաքառումները

«Ոչ ոք կրնայ բոլորին անունով ինքնագլուխ գործել, եւ ոչ ոք կրնայ ընդունիլ կանոնն

07 Մայիս 2026
Գոյժ

Ա․Մ․Ն․ Արեւելեան շրջանի Հ․Յ․Դ․ Կեդրոնական Կոմիտէն կը գուժէ մահը` վաստակաւոր ըն

07 Մայիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company