ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Կարմիր գիծերը քաշուած համարեցէք

26 Հուլիս 2021

Դիտեցէք լուսանկարը, որ հատորներու դառն պերճախօսութեամբ մեզի կ՚ըսէ, թէ ով ենք մենք և ով է մեր թշնամին և ինչ է այն ուժը, որուն ձեռքերուն մէջ կը գտնուի մեր երկրին ղեկը։ Հոս այլևս նրբերանգներ չկան։ «Մեղմացուցիչ դէպք յանցանաց»ներ գոյութիւն չունին, որոնց ետին կարողանաք պահուըտիլ։ Թշնամին է, որ օր-ցերեկով կը ժպրհի ձեր արժանապատւութիւնը քուրջի վերածել և դուք ոչինչ ունիք ըսելու։

Թշնամիի խոշտանգումներու զոհը, այս պարագային, Արցախի Հանրապետութեան Մայր Եկեղեցին է, նոյնինքն Շուշիի Ս. Ամենափրկիչ տաճարը, աշխարհին ծանօթ որպէս Շուշուայ Ղազանչեցոց… Ան գերեվարուած է, սրբապղծուած, անարգուած և թշնամիի ամէնօրեայ քմայքներուն և սատիզմին նշաւակ։

Թշնամին զայն խլեց առանց փամփուշտ մը իսկ վատնելու իր զինապահեստէն։ Շուշին և իր Սուրբ Ամենափրկիչը (և շատ ուրիշ հայրենական տարածքներ) պարզապէս տրուեցան թշնամիին Նոյեմբեր 9-ի Եռակողմանի Յայտարարութեամբ և Նիկոլ Փաշինեանի գաղտնի ստորագրութեամբ։ Տրուեցան բոլորովին ծածո՛ւկ՝ ՀՀ Նախագահէն, ՀՀ ԱրտգործՆախարարէն, ՀՀ Ազգային Ժողովէն, ՀՀ դատական իշխանութենէն, Արցախի Հանրապետութեան Նախագահէն և պետական օրգաններէն և ողջ հայ ժողովուրդէն։ Տրուեցան նենգ անձնատւութեա՛մբ և մէ՛կ անձի պատասխանատւութեամբ և բացէ ի բաց ոտնակոխ ընելով ՀՀ Սահմանադրութեան կողմէ ճշտուած վարչապետական պարտաւորութիւնները։ Յստակացնենք անմիջապէս, որ Նոյեմբեր 9-ի Եռակողմանի Յայտարարութիւնը շատ հեռու է միջ-պետական համաձայնագիր ըլլալէ։ Ան նենգաւոր գործարք մըն է Ալիևի, Մոսկուայի և Նիկոլ Փաշինեանի միջև։ Եթէ մեր ժողովուրդը պիտի խօսի իր խղճով և արժանապատւութեամբ և մտածէ մեր անկախ պետականութեան դիրքերէն, մեր ժողովուրդը պիտի բացարձակապէս մերժէ Նոյեմբեր 9-ի այս լպիրշ թուղթը և դուրս շպրտէ զայն ստորագրող վարչապետը մեր երկրի քաղաքական բեմէն և օրինական հետապնդման ենթարկէ զայն առանց պահ մը իսկ դեդևելու։

Այո, այսպէս պէտք էր եղած ըլլար առաջին օրն իսկ, բայց չեղաւ։ Փաստը այն է, որ Փաշինեան դուրս չէ դրուած մեր երկրի քաղաքական բեմէն։ Ան վերստին դրուած է իշխանութեան դիրքերուն վրայ։ Եւ այսօր մենք հարկադրուած ենք հաշուի նստելու մեր ազգային այս մեծ ողբերգութեան հետ։Հիմա հարց տանք մենք մեզի։ Ո՞վ է իսկական պատասխանատուն Շուշիի և Ղազանչեցոց Եկեղեցւոյ գերեվարման ընդվզեցուցիչ փաստին։ Ո՞վ է, որ իսկապէս թոյլ կու տայ այս հսկայ անարգանքը ուղղուած՝ մեր ինքնութեա՛ն։ Նիկո՞լն է։ Մոսկուա՞ն է։ Արևմո՞ւտքն է։ Իրա՞նն է։ Իսրայէ՞լն է։ Նիկոլի ջատագովական դաշտի կոյր գործիչնե՞րն են։ Թէ՞ մեր երկրի ապաքաղաքացինե՛րը՝ որոնք իրենց անողնայար կեցուածքով և անորակելի վարքագծով Նիկոլներ կը վերարտադրեն։ Թէ՞ մեր երկրի կոտորակուած ընդդիմութի՛ւնն է, որ չի կրնար միաւորուիլ և ոտնաքարշ արտաքսել այս օտարոտին մեր հաւաքական կեանքի հարթակէն։ Թէ՞ առհասարակ բոլոր անո՛նք՝ որոնք չեն կրնար կտրել գորդեան հանգոյցը և վճռականօրէն բանալ ճամբայ… Ո՞վ։

Նոյեմբեր 9-ի փաստաթուղթը — հակառակ իր ապօրինի կարգավիճակին — այնուամենայնիւ կը շարունակէ գործել իր ճակատագրական աւերը։ Ձերամբ Նիկոլի՝ ան թշնամիին յանձնեց մեր հայրենիքի կենսական տարածութիւնները և դեռ կը շարունակէ յանձնել՝ ամէն օր աւելի անպաշտպան և անպաշտպանելի դարձնելով մեր անկախ պետականութիւնը։ Հարց տուէք դուք ձեզի, թէ իսկապէս ի՞նչ բան է այս փաստաթուղթը, որ օրը- օրին կ՚արագացնէ մեր ազգային գահավէժը մեզ ազգովին մղելով յանցաւոր անգործութեան։ Պատասխանը յստակ է։ Ան ուրիշ բան չէ, եթէ ոչ՝ թշնամիին կողմէ պարտադրուած միակողմանի պայմանագրութիւն մը։ Գործարք մը և գործիք մը միաժամանա՛կ՝ որ մեր երկրի իշխանութեան իսկ ձեռքով վերջ կը դնէ մեր անկախ պետականութեան կենսական յենարաններուն և օր-ցերեկով կը գրէ մահավճիռը մեր գոյութեան։

Եւ բարացուցական է այն աղաղակող իրողութիւնը, որ յիշեալ փաստաթուղթը նոյնիսկ չէ կրցած լուծել ռազմագերիներու հարցը։ Չէ կրցած՝ քանի որ այս փաստաթուղթը չէ ստեղծուած որևէ հարց լուծելու հայկական կողմին համար։ Ան ստեղծուած է պարզապէս առևանգելու հայ անկախ պետականութիւնը և բռնի հայաթափման տանելու մեր հայրենիքի վերջին այս պատառիկը, որ դարերու ընդմէջէն պահպանուած է անդուլ պայքարներով և ծով արիւնով։ Նոյեմբեր 9-ի փաստաթուղթը ստեղծուած է մեզ վերածելու անարմատ սփիւռքի և անխարիսխ հաւաքականութեան՝ մեծապետութիւններու այս ովկիանոսին մէջ։ Ան ստեղծուած է միանգամընդմիշտ բնաջինջ ընելու մեր անկախութեան աշխարհաքաղաքական հողը։Նկատի առնելով վերոյիշեալը մենք կ՚ըսենք՝ Նիկոլ Փաշինեանի կողմէ գլխաւորուած պարտութեան այս վարչակարգը չի կրնար ներկայանալ աշխարհին որպէս հայ անկախ պետականութեան հարազատ ձայնը։ Ան կապ չունի մեր ազգային գերագոյն շահերուն հետ։ Ան կապ չունի մեր ազգային ինքնութեան հետ։ Իր քաղաքական էութեամբն իսկ ան գործիքն է թշնամի ուժերուն՝ կարևոր չէ, թէ ի՞նչ փետուրներով զարդարուած ըլլայ ան։ Կարևոր չէ, թէ ինչպիսի՞ «մեծամասնութիւն» ան հաւաքած ըլլայ վերջին արտահերթ ընտրութիւններու ընթացքին։ Չմոռնա՛լ՝ որ նման «մեծամասնութիւն» գոյացուցած էր նաև այն իսկ իշխանութիւնը, զոր մերժելով և որուն ոտնահետքերով ինք եկաւ իշխանութեան։ Այժմէն իսկ յստակ թող ըլլայ պարտութեան վարչակարգի ներկայացուցիչներուն։ Իրենց բիւզանդական «մեծամասնութիւն»-ները մեզ չեն տպաւորեր և ի վերջոյ պիտի չկրնան խաբել ՀՀ քաղաքացին։ Այդ «մեծամասնութիւն»ներով դուք միայն յաջողած էք անդամալուծել հայ պետականութեան օրէնսդիր գործընթացը և վերջ տուած՝ բազմակարծութեան կենսական ռեժիմին։ Դուք իրաւազրկած էք ոչ միայն մեր ժողովուրդը, այլև ձեր իսկ իշխանութիւնը և զայն վերածած տխմար բռնատիրութեան մը՝ որ կը կապէ միայն ձեր ձեռքերը։ Նոյեմբեր 9-ի փաստաթուղթով դուք մեր անկախ պետականութիւնն է, որ տարած էք հաւաքական ինքնասպանութեան, տարած էք գերեվարման և այսօր այդ Մեծ Ռազմագերին է, որ կը հեծէ թշնամիի լուծին տակ։ Հետևաբար այսօր մեր գործն է շրջել գերեվարման այս եպերելի գործընթացը և անգամ մը ևս տէր կանգնիլ մեր խոշտանգուած ժողովուրդին։ Մեր գործն է տէր կանգնիլ մեր ազատութեան, մեր անկախութեան, մեր երկրի տարածքային ամբողջականութեան, մեր հոգևոր և մշակութային ժառանգութեան, մեր պատմական յիշողութեան և մեր ազգային արժանապատւութեան։ Ինչպէս միշտ՝ ասիկա մե՛ր գործն է, ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱ՛Ն ԳՈՐԾԸ և գործը բոլոր անոնց, որոնք պատրաստ են առանց այլևայլի դիմագրաւելու մեր երկրի ազատագրման այսօրուան մարտահրաւէրը։ Եւ ոչ մէկ շինծու իշխանութիւն կրնայ կենալ մեր և մեր պատմական այս առաքելութեան միջև։

Հասկնալով հանդերձ մեր հասարակութեան կեանքը բզկտող գոյութենական երկուութիւնները, այնուամենայնիւ մենք կը հաւատանք, որ դասալքութիւնը այլընտրանք չի կրնար ըլլալ մեր ժողովուրդին համար։ Մի հաշուէք ատոր վրայ։ Մենք կը հաւատանք, որ մեր երկրի քաղաքացին անպայման պիտի ընտրէ զգաստութիւնը։ Պիտի ընտրէ քաղաքացիական քաջութիւնը։ Ան համակեցութեան պիտի չգայ Փաշինեանի պարտութեան վարչակարգին հետ։ Ան պիտի մերժէ պարտութիւնը։ Պիտի մերժէ Նոյեմբեր 9-ի եռակողմանի դաւը մէկդի հրելով բոլոր կասկածելի «խնամախօս»ները։ Մեր երկրի հարազատ ինքնութիւնը ներկայացնող քաղաքական ուժերը պիտի կանգնին ոտքի։ Պիտի վերախմբուին և հիմնովին պիտի մերժեն պարտութեան հետ ապրելու ձեր բոլշևիկեան դաւանանքը։ Անոնք պիտի չյանձնեն մեր երկիրը։ Անոնք պիտի չսողան թշնամիին առջև։ Անոնք գործիք պիտի չդառնան մեծապետութեանց ձեռքին։ Անոնք պիտի մերժեն գերութիւնը։ Անոնք ետ պիտի բերեն այն ամէն ինչը, զոր դուք տուիք թշնամիին։ Այն ինչ, որ դուք տուիք թշնամիին, ձեր իսկ խոստովանութեամբ, ձեզի չէր պատկաներ։ Այդ բոլորը կը պատկանին մեզի և այդ բոլորը մենք ենք, որ ետ պիտի բերենք։ Թէկուզ գերմարդկային զոհողութիւններով, թէկուզ ժամանակի նոր ապառաժներ հալեցնելով, մենք քար առ քար պիտի հոյակերտենք այն երկիրը, ուր —Թումանեանի անմահ բառերով — «ձգտում է մեր հոգին» և որուն արժանի են մեր զաւակներն ու թոռները այժմ և միշտ և յաւիտեան։ Կարմիր գիծերը քաշուած համարեցէք։ Կը կրկնե՛մ։ Կարմիր գիծերը քաշուած համարեցէք և չկասկածիք, որ Շուշիի մեր սգաւոր տաճարին զանգերը պիտի նորէն ղօղանջեն երկրէ երկիր։

Կարօ Արմենեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company