ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Սեւրն Ու Սահմանագծումի Խորհուրդը

11 Օգոստոս 2021

Սեւրի պայմանագիրի հերթական նշումը անպայման մեր հաւաքական մտածողութեան մէջ նախ եւ առաջ մտաբերել կու տայ Թուրքիոյ հետ սահմանագծման իրաւաքաղաքական գործընթացը: Այն շրջադարձային պատմական փուլը, որ հիմքն է տարածքային առումով մեր պատմական իրաւունքներու վերականգնման:

Սեւրի պայմանագիրի ստորագրումէն ամիսներ առաջ Սան Ռեմոյի համագումարին արդէն սկսած էր Հայաստանի եւ Թուրքիոյ սահմանի յստակացման հարցով իրաւարարութեան գործընթացը: Այդ գործընթացն է փաստօրէն, որ յանգեցաւ Ուիլսընի իրաւարարութեան: Ըստ էութեան ուրեմն, Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ սահմանագծումի գործընթացը սկսաւ Սան Ռեմոյի մէջ:

Անշուշտ նկատի պէտք է ունենալ միջազգային-շրջանային պայմանները: Խօսքը հիմնականին մէջ Անտանտի երկիրներու Թուրքիոյ նկատմամբ որդեգրած ընդհանուր քաղաքականութեան կը վերաբերի: Բայց կար նաեւ երկու տարի առաջ հայկական համազգային ծառացումը թրքական բանակներուն դէմ եւ հրաշքի կերտումը: Հայոց բանակի յաղթանակը: Քաղաքական եւ ռազմական ղեկավարութեան համատեղումը: Ազգ-բանակի առարկայացումը:

Հիմա դարձեալ այլ պայմաններու մէջ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներու առջեւ կանգնած ենք: Բոլորովին այլ պայմաններու մէջ: Թէեւ այժմ խօսքը Հայաստանի Հանրապետութիւն-Ազրպէյճան սահմանազատման մասին է, բայց պարզ է, որ յաջորդ պայմանագիրը, այլ տեսքով, փաստացի այսօրուան սահմաններու փոխճանաչում ենթադրող պայմանագիրով այս անգամ Հայաստանի Հանրապետութիւն-Թուրքիա ձեւաչափով պիտի ներկայանայ իբրեւ օրակարգ:

Երկու գործընթացներն ալ մեծ վտանգ կը պարունակեն իրենց մէջ: Առաջինը, առանց Արցախի հակամարտութեան կարգաւորման, կ՛ենթադրէ բանակցութիւններու աւարտ եւ այդպիսով Արցախի ճանաչում` Ազրպէյճանի կազմին մէջ:

Երկրորդը, խորքին մէջ Սեւրի պայմանագիրի եւ անոր հիման վրայ Սան Ռեմոյի մէջ սկսած եւ Ուիլսընի իրաւարարութեամբ աւարտած Թուրքիոյ հետ սահմանագծման իրաւական աքթի չեղեալ նկատում:

Եթէ յատուկ պայմանագիրով Երեւանը ճանչնայ Թուրքիոյ տարածքային ամբողջականութիւնն ու այսօրուան սահմանները, ապա հրաժարած կ՛ըլլայ Սեւրէն եւ Ուիլսընեան վճիռէն: Առ ոչինչ յայտարարուած կ՛ըլլայ պատմական իրաւունքներու տարածքային բաժինը:

Անգարա-Պաքուի Շուշիի միացեալ հռչակագիրին մէջ առկայ էին թրքական նախապայմանները: Այդ նախապայմաններուն մաս կը կազմեն անշուշտ Թուրքիոյ տարածքային ամբողջականութեան եւ փաստացի սահմաններու պաշտօնական ճանաչումը Երեւանի կողմէ:

Այս օրակարգի առարկայացումը Թուրքիոյ կողմէ յատուկ կարեւորութիւն ունի: Երեւանը հակասած կ՛ըլլայ նախ Անկախութեան հռչակագիրի նախաբանին, ուր ամրագրուած են համայն հայութեան իղձերն ու պատմական իրաւունքներու խնդիրը: Հակասած կ՛ըլլայ նաեւ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի Համահայկական հռչակագիրին, ուր Սեւրն ու Ուիլսընեան վճիռը բանաձեւուած են իբրեւ մեր իրաւաքաղաքական աշխատանքներու կարեւոր նախադրեալ:

Նման ստորագրութիւն մը յօդս ցնդիլ կու տայ նաեւ բարձրագոյն պաշտօնեաներու կողմէ ո՛չ միայն Սեւրին յղում կատարած յայտարարութիւնները, այլ նաեւ հայրենազրկում եզրոյթով փոխանցուող ամբողջ գաղափարախօսական առաջադրանք մը:

Սեւրը այսօր ամէնէն շատ ա՛յս զգուշացումները կը փոխանցէ:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company