ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Այն, որ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը չի եղել Արցախում, հնարավոր է՝ Ադրբեջանում դա դիտարկեն, որ Հայաստանը հրաժարվել է Արցախից

03 Սեպտեմբեր 2021

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետությունում նշվեց հանրապետության հռչակման 30-ամյակը, տոնական միջոցառմանն այս տարի Հայաստանից քիչ թվով պատվիրակներ էին գնացել՝ ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներ, այսինքն՝ Հայաստանից պաշտոնական մասն ապահովել էին միայն պատգամավորները։ Արցախ էին այցելել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություների պատգամավորները։

168.am-ը ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Վահրամ Բալայանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք հանդիպել են ՀՀ ԱԺ իշխանական խմբակցության պատգամավորների հետ և ի՞նչ հարցեր են քննարկել։

«Արցախի ԱԺ երեք ընդդիմադիր խմբակցությունները հանդիպեցին Հայաստանից եկած ընդդիմադիր խմբակցությունների հետ, որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք։ Այսինքն՝ համատեղ գործելու, այս իրավիճակից դուրս գալու ելքեր որոնելու, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմի հետևանքները վերացնելու առումով։ ՀՀ ԱԺ իշխանական խմբակցության հետ հանդիպում չի եղել, գուցե մեր ԱԺ մյուս երկու խմբակցությունները նրանց հետ հանդիպել են, բայց ընդդիմադիր խմբակցություններով նրանց հետ չենք հանդիպել։ Եթե կարճ ասեմ, թե ինչու ՔՊ-ական պատգամավորների հետ չենք հանդիպել, ապա այդ նախապայմաններն ու մթնոլորտը չկար՝ բաց զրույց ունենալու համար»,- նշեց Վահրամ Բալայանը։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակին ՀՀ առաջին դեմքը՝ Նիկոլ Փաշինյանը, ներկա չի եղել, Վահրամ Բալայանը նկատեց՝ այն վատ երևույթ է համարում, հատկապես որ, հոբելյանական միջոցառում էր, ու ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ներկա չէր։

«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ բարձրագույն ղեկավարությունը պետք է մասնակցեր միջոցառմանը։ Բայց չեն մասնակցել, ամենայն հավանականությամբ, այստեղ քաղաքական ենթատեքստ կա, ինչ-որ բան կա, որ այդ մասնակցությունը չի ապահովվել։ Այն, որ նման ներկայություն Հայաստանից չի եղել Արցախում, հնարավոր է՝ Ադրբեջանում դա դիտարկեն այն համատեքստում, որ Հայաստանը հրաժարվել է Արցախից։ Հիմա մենք չգիտենք, թե նոյեմբերի 9-ով պայմանավորված ինչ հարցեր են քննարկվել, գուցե ճնշումներ են եղել»,- հավելեց Վահրամ Բալայանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ իրենց համար սպասելի էր, որ Նիկոլ Փաշինյանը չի գնա Արցախ։

«Մեզ համար սպասելի էր, որ չի գա»,- եզրափակեց Վահրամ Բալայանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է նոր Սահմանադրութ

Նիկոլ Փաշինյանը կրկին կարող է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիա

12 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Աւստրալիոյ 53-րդ Շրջանային Ժողո

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Աւստրալիոյ կառոյցի 53-րդ Շրջանային Ժողովը սկսաւ

11 Նոյեմբեր 2026
Ո՛չ՝ պարտադրուած Սահմանադրութեան

Հայաստանի Սահմանադրութեան շուրջ ծաւալող պայքարը պարզապէս իշխանութեան եւ ընդդիմ

11 Նոյեմբեր 2026
Խաղաղութեան գինը …

Հայաստանի ներկայիս իշխանախումբը 2018 թւականին կառավարական համակարգը բռնազաւթել

11 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company