ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հանդիպել է ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչության հետ
07 Սեպտեմբեր 2021
Սեպտեմբերի 6-ին ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացել է հանդիպում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի և ՀՕՄ-ի Արցախի միավորի վարչության միջև:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում իրականացվող ծրագրերը, դրանց արդյունավետությունը, շեշտվել է ՀՕՄ-ի ծրագրերը շարունակելու անհրաժեշտությունը՝ հատկապես տեղահանված բնակիչների սոցիալական խնդիրները մեղմելու ուղղությամբ:
Քննարկումների արդյունքում անդրադարձ է կատարվել համադրված և համագործակցաբար աշխատելու կարևորությանը:
aparaj.am

