ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Վերջապէս… Նոր Կառավարութիւն

13 Սեպտեմբեր 2021

Լիբանանի ահագնացող տագնապը լուծման ճանապարհի սեմը կրցաւ թեւակոխել վերջապէս: Հիմքով քաղաքակա՞ն, թէ՞ աշխարհաքաղաքական, տագնապը, արտաքին որոշողներու ու ներքին գործադրողներու պարտադրանքով վերաճեցաւ տնտեսականի, ապա ընկերայինի, ի վերջոյ յանգելու համար պետութեան կառոյցներու գրեթէ ամբողջական ամլացումին: Լիբանանեան թղթոսկիի գահավէժ արժեզրկումը, պետական նպաստներու ցամքումը յառաջացուցին համատարած աղքատութիւն եւ երկրի տնտեսական կեանքի կասեցում:

Պէյրութի նաւահանգիստի պայթումին յաջորդած կառավարութեան հրաժարականէն տասներեք ամիս ետք, վարչապետ Նեժիպ Միքաթի, Հանրապետութեան նախագահին հետ համաձայնելով կրցաւ կազմել քսանչորս նախարարներէ բաղկացած կառավարական դահլիճ մը: Բացի վարչապետէն, դահլիճի անդամները արտախորհրդարանական անձնաւորութիւններ են, սկզբունքով մասնագէտներ իրենց ստանձնած նախարարութիւններուն վերապահուած բնագաւառներուն:

Կառավարութեան մաս կը կազմէ նաեւ Զահլէի շրջանէն պրն. Ճորճ Պուչիքեանը: Հայ նախարարին վստահուած է երկրին ճարտարարուեստը, Հայաստանի մէջ պիտի ըսէին արդիւնաբերութիւնը: Այն ճարտարարուեստը, որ տակաւ չքանալու վրայ է, քանի որ ի՜նչ ճարտարարուեստ` ելեկտրականութեան եւ տարբեր ուժանիւթերու բացակայութեան:

Նոր կառավարութեան կը սպասէ լուծելի հարցերու ծաւալուն օրակարգ մը: Քաղաքական մարզին մէջ եթէ յաջողին առաջնորդուիլ միայն Լիբանանի գերակայ շահերով, եթէ մոռացութեան տան լիբանանեան քաղաքական բեմի անձնաւորուած, յաճախ անիմաստ ու անհասկնալի հակադրութիւնները, եթէ դուրս գան համայնքային իրաւունքներու սին նախապաշարումներէն, հանրապետութեան նախագահը, վարչապետը եւ քսաներեք նախարարները պիտի սկզբնաւորեն վերականգնումի գործընթաց մը, որուն ստիպողական պահանջը ունի Լիբանանի տագնապահար ու արդէն տանջահար քաղաքացին:

Կը թուի, որ ցարդ գործող ու երկիրը կառավարող անձնակազմը մատնուած է անելի, իր իսկ ստեղծած անելին: Անձնակազմին փոփոխութիւնը անհրաժեշտ է, սակայն չի կրնար սահմանափակուիլ անձերու փոփոխութեամբ, ինչպէս եղած է մօտաւոր անցեալին: Քաղաքացիական գիտակցութեան հիմնական վերանայում մը անհրաժեշտ է, ընտանեկան-աւատապետական ղեկավարման սպառած դրութենէն դուրս գալու վճռական շրջադարձ մը հրամայական է, կազմաւորելու համար քաղաքականօրէն պատրաստուած լիբանանեան քաղաքացիական հասարակութիւն մը, որ կրնայ հիմը դնել արդիական պետութեան մը:

Նման հանգուցալուծում նախանշուած էր Թաֆէի համաձայնագրով: Թաէֆի համաձայնագրի կէտերու ընտրովի ու կամայական գործադրութիւնը արգելակեց նախատեսուած ցանկալի լուծումը: Ժամանակը եկած է լծուելու պետութիւնը նոր հիմքերով վերակառուցելու աշխատանքին:

Կառավարութեան կեանքը կարճատեւ է: Ինը ամիս ետք, մայիս 2022-ին պէտք է կազմակերպուին երեսփոխանական ընտրութիւններ: Երեսփոխանական ընտրութիւնները պէտք է դառնան փոփոխութեան համար բացառիկ առիթ մը, նորոգութեան դարպաս մը: Այդ անհրաժեշտ փոփոխութիւնը կարելի դարձնելու առաքելութիւնը պէտք է դառնայ նոր կառավարութեան առաջնահերթ պարտականութիւններէն գլխաւորը:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հրատարակութեան ընթացքի մէջ է գրքոյկ մը

ՀՅԴ Պուլկարիոյ Առանձնակի Կոմիտէի նախաձեռնութեամբ՝ հրատարակութեան ընթացքի մէջ է

16 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ Պատուիրակութիւնը Այցելեց Նախագահակ

Նախագահ Ժոզեֆ Աուն երէկ ընդունեց ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի պատուիրակութի

16 Դեկտեմբեր 2025
Ակնարկ. Դիմումին Եւ Ընդառաջումին Շարժա

Եւ եթէ այդպէս է, ուրեմն պէտք է փորձել վերլուծել այս յայտարարութեան առաջադրանքն

16 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի բողոքի ցույցը ԵՄ պատվիրա

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպությամբ, այսօր՝ դեկտեմբերի

15 Դեկտեմբեր 2025
Դաշնակցութեան գաղափարախօսութիւնը ազգայ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի արտասանած խօ

15 Դեկտեմբեր 2025
Հոգեհանգիստ` Դաշնակցական Նահատակուած Ե

Երէկ` կիրակի, 14 դեկտեմբեր, կէսօրէ ետք ժամը 1:00-ին, Պուրճ Համուտի Ազգային գեր

15 Դեկտեմբեր 2025
Խմբագրական. «Խաղաղութիւն»՝ բազմակողմա

Գերմանիա կատարած այցի շրջանակում, Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանա

15 Դեկտեմբեր 2025
Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկ

Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակներում նախորդ շաբաթ հանդիպում

14 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ 135-Ամեակի Փառաշուք Տօնակատարութիւ

«Պայքար` ժողովուրդին եւ հայրենիքին համար» խորագիրը կրող հանդիսութեամբ Հայ Յեղա

13 Դեկտեմբեր 2025
Ազատել հայ ժողովրդին կապիտուլյացիա կամ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ուղերձը Լիբանանում դեկտեմբերի 12-

12 Դեկտեմբեր 2025
Ֆիդանի՝ Թեհրան եւ Արաղչիի Բաքու այցերի

Անցնող շաբաթւայ ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը Թեհրան էր այցելել։ Ի

12 Դեկտեմբեր 2025
Փաշինյանն, ըստ էության, միջնորդ է Ալիև

Դեկտեմբերի 11-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ Ա

12 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Ընդվզումը խոր է ժողովրդային բոլոր շրջանակներու եւ խաւերու մէջ: Երէկուան եւ այս

12 Դեկտեմբեր 2025
Խմբագրական. Անկախակերտ Էութիւն

(Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հիմնադրութեան 135-Ամեակին առիթով) Հայաստանի

12 Դեկտեմբեր 2025
Իրանի համար անընդունելի է տարածաշրջանո

Նոյեմբերի վերջին Բաքու էր այցելել Իսրայելի պաշտպանության նախարարության Պաշտպան

11 Դեկտեմբեր 2025
Ի՞նչ Մնացած Է «Եղբայրութենէն»

50-60 տարի (թերեւս ալ քիչ մը աւելի) առաջ, Խորհրդային Հայաստանէն «հայրենասիրակա

11 Դեկտեմբեր 2025
135-Ամեակ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա

Այո՛, ՀՅ Դաշնակցութեան հակառակորդները ամէն փորձ կատարեցին ու ցարդ կը շարունակե

11 Դեկտեմբեր 2025
Արցախի ԱԺ լսումներ՝ «Վերադարձ Արցախ. խ

«Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ». դեկտեմբերի 10-

11 Դեկտեմբեր 2025
Ազատություն հայ գերիներին․ բողոքի ցու

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության կազմակերպությամբ, այսօր՝ դեկտեմբերի

10 Դեկտեմբեր 2025
Ռազմավարական համաձայնագրի մը ստեղծած վ

Այդ քլիշէ յայտարարութեան մէջ, յիշատակութիւն կայ նաեւ 8 Օգոստոսի՝ Ուաշինկթընի ս

10 Դեկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company