ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Լուրեր

Արամականությունը դարձնելով հայ ժողովրդի սեփականությունը․ բացվեց Արամ Մանուկյանի բրոնզաձույլ կիսանդրին

30 Սեպտեմբեր 2021

ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում այսօր, սեպտեմբերի 30-ին, տեղի ունեցավ մեծանուն քաղաքական գործիչ, Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշակոթող-կիսանդրու բացումը։ Նախաձեռնության եւ քանդակի հեղինակը կանադահայ քանդակագործ Հակոբ Ջամբազյանն է։ Քաղաքական գործչի բրոնզաձույլ արձանը տեղադրվեց կենտրոնի նախասրահում՝ խորհրդանշական հատվածում, ուր ամեն օր ելումուտ են անում հարյուրավոր երիտասարդներ։

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը, արժեւորելով Արամ Մանուկյանի կերպարն ու գործունեությունը, ասաց․ «Դժվար է թերագնահատել այն դերը, որ ունեցել է Արամ Մանուկյանը Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծման գործում։ Եթե չլիներ Արամ Մանուկյանը, չլինեին նրա ժամանակակից նվիրյալ գործիչները՝ չէինք ունենա Առաջին հանրապետությունը, Խորհրդային Հայաստանը, նորանկախ Հայաստանի Հանրապետությունը։ Արամ Մանուկյանն իր ողջ կյանքի ընթացքում, անկախ նրանից, թե որտեղ է գործել եւ ինչ հանգամանքներում, մշտապես հանդես է եկել որպես լավ կազմակերպիչ՝ լինի Բաքվում, Կարսում, Վանում, թե՝ Երեւանում։ Նա իր որակական հատկանիշներով կարողացել է փայլուն արդյունքներ արձանագրել իր ողջ գործունեության ընթացքում»։

Համբարձումյանի խոսքով՝ Արամ Մանուկյանն ամենաքիչ գնահատված գործիչներից է՝ մինչեւ վերջին տարիները։ «Միայն վերջին տարիներին է, որ, տարբեր առիթներ օգտագործելով, կարողացել ենք Արամ Մանուկյան գործչի մասին բարձրաձայնել։ Վստահաբար, թե՛ երեկ, թե՛ այսօր, թե՛ վաղը Արամ Մանուկյանի պես գործիչների անհրաժեշտություն ենք ունենալու՝ որպես կազմակերպողի, իբրեւ առաքինի մարդու, իբրեւ միասնություն ապահովող, անմնացորդ նվիրվողի։ Հենց այս որակների շնորհիվ էր, որ Արամ Մանուկյանը բոլորի համար դարձել էր ընդունելի, հարազատ, հեղինակություն»,- ասաց նա, ապա, վերհիշելով Նիկոլ Աղբալյանի խոսքերը, շեշտեց՝ արդյո՞ք մենք մտածում, գործում եւ ապրում ենք ինչպես Արամ Մանուկյանը։

«Այս հարցը, կարծում եմ, յուրաքանչյուր հայ իրեն միշտ պիտի տա, եւ եթե յուրաքանչյուրը փորձի մի փոքր նմանվել Արամ Մանուկյանին՝ աշխարհը «շուռ տալու» հնարավորություն կունենանք, այնպես, ինչպես ժամանակին դա արեց Արամը, երբ որեւէ մեկը չէր հավատում, հուսալքություն էր, հույսը չէր երեւում, բայց Արամը եւ նրա նման գործիչները բերեցին այդ հույսը՝ մեր անկախությունը»,- ընդգծեց Համբարձումյանը։

Անդրադառնալով Արամ Մանուկյանի քանդակի ստեղծմանը՝ նա ասաց, որ երբ տեղեկացել են նախաձեռնության մասին՝ սիրով ընդառաջել են։

«Ուրախությամբ պիտի փաստեմ, որ մեր ընկերը բավականին հաճախակի է հանդես գալիս նմանօրինակ նախաձեռնություններով։ Ընդամենը մի քանի օր առաջ, իմանալով, որ նման նախաձեռնություն կա, սիրով ընդառաջեցինք։ Նկատի ունենալով, որ բացօթյա տարածքում տեղադրելու ընթացակարգերի հետ կապված դժվարություններ կան, որոշեցինք, որ ճիշտ կլինի կիսանդրին տեղակայել «Արամ Մանուկյան» կենտրոնում, միգուցե հետագայում այն կարողանանք ավելի պատշաճ տեղում տեղադրել»,- հավելեց նա։

Խոսքը փոխանցելով քանդակագործին՝ Համբարձումյանը հույս հայտնեց, որ առաջիկայում Հակոբ Ջամբազյանը կրկին հանդես կգա նոր անակնկալներով։

«Ինձ համար պատիվ եւ բերկրանք էր քանդակել Արամ Մանուկյանի նման հերոս զավակներից մեկի հուշակոթող-կիսանդրին»,- ուրախությամբ ասաց քանդակի հեղինակը՝ Հակոբ Ջամբազյանը։ Նա նշեց, որ Արամ Մանուկյանի մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ Սարդարապատ հուշահամալիրում եւս տեղադրվել է իր հեղինակած՝ Արամ Մանուկյանի հուշակոթողը։

«Այս կենտրոնում տեղադրված կիսանդրին բրոնզաձույլ արձան է, բայց այստեղ մտնող երիտասարդները, նրա թողած անմեռ հիշատակի, կտակի դիմաց, վառ պիտի պահեն նրա անմար ջահը, որ տարիներ շարունակ ՀՅԴ ներքո աշխատող բոլոր ղեկավարները, ընկերները ամենուրեք՝ Հայաստանից մինչեւ արտերկիր վառ պահեցին եւ պիտի պահեն, որպեսզի գալիք օրերը պայծառանան Արամ Մանուկյանի լուսահոգի, լուսադեմ եւ լուսապայծառ ծրագրերով եւ ավանդով»,- ասաց քանդակագործը՝ Արսեն Համբարձումյանին շնորհակալություն հայտնելով նման առիթ ընձեռելու համար։

Արվեստաբան Մովսես Հերգելյանը (Ծիրանի), մեկնաբանելով քանդակն ու Արամ Մանուկյանի կերպարը, ասաց․ «Արամ Մանուկյանը հերոսների հերոսն էր, որովհետեւ կարողացավ համախմբել ազգը եւ դարձնել մեծ բռունցք։ Լավ նայեք Արամի աչքերին․ Հակոբը կերտել է այն պահը, երբ Արամ Մանուկյանը մեզ պատգամում է միասնականություն եւ միաժամանակ պարտավորեցնում, որպեսզի լինենք հանձնառու իր պատգամներին։ Մենք հաշվետու ենք հենց նրան, որովհետեւ նա է մեր պետականության հիմնադիրը, առանց Արամ Մանուկյանի՝ մենք այսօր պետականություն չէինք ունենա»։

ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի գլխավոր խմբագիր Արտաշես Շահբազյանը, խոսելով քանդակագործի մասին, ասաց՝ Հակոբը իսկական արամական է, եւ եթե մենք հայ ենք, ապա պիտի ամեն մեկս լինենք մի քիչ արամական։

«Երբ ասում ենք Արամ՝ հասկանում ենք պետականություն, Հայաստանի վերածնունդ։ Մեր այսօրվա սերունդն այն սերունդն է, որն ապրեց մի իրականության մեջ, երբ հաղթած, ամուր պետականություն ունեցող երկիրը վատ կառավարմամբ քանդեցին։ Համեմատության մեջ՝ 100 տարի առաջ Ցեղասպանության ենթարկված, բզկտված, քայքայված, անհույս, անապագա թվացող երկիրը մեկ այլ ղեկավար կարողացավ վերականգնել ու դարձնել երկիր ու պետություն։ Այսինքն՝ լավ եւ վատ ղեկավարները կարող են երկիրը քանդել կամ հակառակը՝ կառուցել»,- ասաց նա՝ շեշտելով՝ այստեղ է Արամ Մանուկյանի մեծությունը, այստեղ է, որ պետք է նրան գնահատենք։ «Արամականությունը դարձնելով հայ ժողովրդի սեփականությունը՝ մենք հայ ժողովրդին ազգային ենք դարձնում, որի մեջ է մեր փրկությունը»,- հավելեց Շահբազյանը։

«Անկախությունից հետո Արամի տունը դեռ պատշաճ վիճակում չէ, եւ երեւի թե հենց այդ անեծքն է մեր գլխին կախված մինչեւ այսօր»,- միջոցառումն այս խոսքով եզրափակեց գրող, հրապարակախոս, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության տնօրեն Սպարտակ Ղարաբաղցյանը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում Արամ Մանուկյանի տունը՝ Հայաստանը, կկառուցվի, կամրապնդվի, կշենանա։

Լիանա Սարգսյան

Մանրամասները դիտեք տեսանյութում։

https://youtu.be/-866MEQfHa4

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company