ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայ անկախ պետականութեան լինելիութեան հարցին էութիւնը

03 Հոկտեմբեր 2021

Փորձենք հասկնալ, թէ իսկապէս ի՞նչ կ՚ըսէ Արմէն Գէորգեանը իր վերջին գրառման մէջ, զոր փոխադրեր էի իմ էջին վրայ զայն արտագրելով Սիւզան Խարտալեանի դիմատետրային էջէն։

Պր. Գէորգեան երեք կարևոր նախապայմաններ կը մատնանշէ մեր պետականութեան վերականգնման գործը ճամբայ հանելու բարդ գործին համար։ Ան չի խօսիր անելիքի առաջնահերթութիւններուն մասին, որոնց բանաձևումը, ըստ իս, մեր հաւաքական կեանքի իսկական մարտահրաւէրը կը ներկայացնէ։ Մենք ի վերջոյ պիտի որոշենք, թէ ի՞նչ բանի պիտի ձգտի այսօրուան և վաղուան հաւաքական հայը և ի՞նչ բանի կամ բաներու վրայ պիտի ընէ սուղ միջոցներէ գոյացող իր ազգային ներդրումը։ Այս մէկը մտածումի մէկ այլ տարածք է, որմէ ներս մենք ստիպուած ենք շուտով և իմաստութեամբ խիզախել։

Բայց մենք վերադառնանք Պր. Գէորգեանի նախապայմաններուն և որոշենք, թէ ի՞նչ բովանդակութիւն անհրաժեշտ է տալ անոնց, որպէսզի գործը հարազատօրէն ցոլացնէ միտքը։ Որպէսզի գործը ոչ միայն ցոլացնէ միտքը, այլ զայն գերազանցէ։

Առաջին՝ «յաղթահարել պարտուածի հոգեբանութիւնը»։ Առաջին հերթին, մեծապէս կարևոր է, որ այս մէկը չըլլայ միայն լոզունգ, այլ վերածուի բազմամակարդակ ծրագրի, որ լուծումներ կը բերէ մեր երկրի հրատապ խնդիրներուն։ Բայց ամենէն կարևորը այն է, որ պարտութեան հոգեբանութիւնը յաղթահարուի ի նպաստ մեզի…Ի նպաստ հայ անկախ պետականութեան վերակառուցման դժուարին առաջադրութիւններուն։ Քանի որ դեռ գոյութիւն ունի հակառակ եզրը։ Այսինքն՝ պարտութեան հոգեբանութիւնը կրնայ «յաղթահարուիլ» ի նպաստ թշնամիի տեսլականին… Հայաստանի պատանդման գոյավիճակը բազում թունաւոր խայծերով և խաբէութիւններով ընդունելի դարձնելո՛վ ժողովուրդին։ Զայն զարդարելով Փաշինեանական ամբոխահաճ տարազներով։Պարզ խօսքով, պարտուածի հոգեբանութիւնը «քնացնելով» Փաշինեանական թաւշեայ «յեղափոխութեան» յայտնի թմրանիւթերով։ Պէտք է ընտրել պարտուածի հոգեբանութիւնը յաղթահարելու դժուարին, արմատական, խորքային ճանապարհը։

Երկրորդ՝ «պատրաստ լինել վերանայելու ներքին օրակարգը։» Ցարդ այս մասին խօսած է միայն Դաշնակցութիւնը զայն վերածելով քաղաքական պլատֆորմի։ Յառաջաբանները զեղջելով ըսեմ, որ այս մէկը էապէս կը նշանակէ կազմաքանդել երկրի մենաշնորհային համակարգը և զայն պարտադրաբար բերել մրցակցային դաշտէն ներս։ Հաստատել ազգային եկամուտի վերաբաշխման արմատականօրէն արդար մէկ գործընթաց հնարաւոր դարձնելով վերաներդրումային առողջ նորմեր, որոնք շարունակ կ՚ըստեղծեն որակաւոր նոր աշխատատեղեր մեր նորանոր սերունդներուն համար։ Որմէ ինքնաբերաբար կը բխի մեր երկրի ժողովրդագրական աճը վերականգնելու անհրաժեշտ իրական և հոգեբանական միջավայրը։ (ՀՀ տնտեսութեան վերաձևաւորման հարցին մասին, օրին, ես պատրաստած եմ հայեցակարգային մէկ նախագիծ մեր ներքին քննարկումներուն համար։)Առաւե՛լ՝ արդիականացնել և ժողովրդավարացնել գիւղ-ոլորտը։ (Այս մասին ևս՝ տե՛ս իմ յօդուածը Փաշինեանի առաջին կառավարութեան սկզբնական օրերուն գրուած։) Մտնել նոր, երիտասարդ, մտատար (mind-based) արդիւնաբերական ճիւղերէն ներս։ Լայնօրէն ընդարձակել համաշխարհային տնտեսութեան հետ յարաբերութիւններու մեր շրջանակը։ Ստեղծել «հայկական ժողովասեղան»ը տարածաշրջանին մէջ Հայաստանը վերածելով ցանցային շփումներու կեդրոնի։ Եւ շատ ուրիշ բաներ։ Բայց մանաւանդ ընել այնպէս, որ ազգային եկամուտը անխափան հասնի ժողովուրդին և վերածուի ազգային արժեհամակարգի և ազգային մշակոյթի։

Երրորդ՝ «ուժեղացնել հայկական աշխարհի գործօնը»։ Այս մէկը կ՚ենթադրէ Հայրենիք-Սփիւռք կարողականութիւններու ամբողջական, մշտական, խորքային և համակարգային համարկում՝ իր բազմաշերտ կիրարկումներով։ Կ՚ԵՆԹԱԴՐԷ ՍՏԵՂԾԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՔԱՅԻՆ ՊԵՏՈՒԹԻՒՆԸ։ Ասոր պատմական նախընթացը 1921-ին գումարուած 12-րդ համահրէական համաժողովն է Ցիւրիխի մէջ։ Այս մասին լայնօրէն կը խօսի Ռուբէնը իր յօդուածներուն մէջ, որոնց մէկ մասը ամփոփուած է իր յուշերու հատորաշարքի 8-րդ հատորին մէջ։ Պարզ խօսքով, այս վարդապետութեան (doctrine) չափորոշիչներով, Սփիւռքը կը վերաձևաւորուի որպէս աշխարհաքաղաքական գործօն ընդարձակելով և համաշխարհայնացնելով Հայաստանի լինելիութեան հրամայականը։ Արմէնի գործածած «գրագէտ» բառը պատահական չէ։ Ան ըսել կ՚ուզէ, որ այս նոր մտատեսիլը կը պահանջէ հայկական նոր «քաղաքակրթութիւն»։ Այսինքն մենք (Հայրենիք և Սփիւռք) ազգովին վերակրթուելու կարիքը պիտի ունենանք այս նոր իրականութիւնը կարենալ իր էութեամբ ընկալելու և գործի վերածելու համար։

Հիմնական պատգա՞մը այս բոլորին։ Իմ կարծիքով, «շան գլուխ»ը թաղուած է Արմէն Գէորգեանի վերջին կէտին մէջ։

ՀԱՅԱՍՏԱՆԸ — ԻՐ ՆԵՐԿԱՅ «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ» — ՍՏԵՂԾՈՒԱԾ Է ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՈՒԺԵՐՈՒՆ ԿՈՂՄԷ ԱՆՈՆՑ ՄԵԾԱՊԵՏԱԿԱՆ ՍԱԿԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ ՆԵՐԿԱՅԻՍ ԱՆ ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ՉԷ։ ԱՆ «ՓՈԽ ՏՐՈՒԱԾ» Է ՄԵԶԻ ԺԱՄԱՆԱԿԱՒՈՐԱՊԷՍ ԶԱՅՆ «ՍԻՐԵԼՈՒ» ԿԱՄ ԶԱՅՆ «ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ» ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՄԱՐ ՆԱՅԱԾ, ԹԷ Ո՞Ր ԴԱՍԱԿԱՐԳԻՆ ԿԸ ՊԱՏԿԱՆԻՆՔ…ՀԵՏԵՒԱԲԱՐ ԱՆՈՐ ԼԻՆԵԼԻՈՒԹԻՒՆԸ ՈՐՊԷՍ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԻՇՏ ԽՆԴՐԱՅԱՐՈՅՑ ՊԻՏԻ ՄՆԱՅ։ ԱՅՍՕՐ ՊԻՏԻ ՎԵՐՋԱՊԷՍ ԱՆԴՐԱԴԱՌՆԱՆՔ, ՈՐ ՄԵՆՔ ԵՆՔ, ՈՐ ՊԻՏԻ ԱՊԱՀՈՎԵՆՔ ԱՆՈՐ ՀԵՌԱՀԱՍ ԼԻՆԵԼԻՈՒԹՈՒՆԸ։ ՄԵՆՔ ԵՆՔ, ՈՐ ՊԻՏԻ ՓՈԽԵՆՔ ՊԱՏԱՆԴԻ ԱՅՍ ԳՈՅԱՎԻՃԱԿԸ, ԻՆՉՊԷՍ ՓՈԽԵՑԻՆՔ 1918-Ի ՄԱՅԻՍԻՆ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ, ԲԱՇ ԱԲԱՐԱՆԻ և ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՃԱԿԱՏՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ։ ՄԵՆՔ ԵՆՔ, ՈՐ ՊԻՏԻ «ԸՆԴԱՐՁԱԿԵՆՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՆՈՐ ԻՄԱՑՈՒԹԵԱՄԲ։ ՄԵՆՔ ԵՆՔ, ՈՐ ՊԻՏԻ ԸՍԵՆՔ՝ «ԵԹԷ ՄԵՐ ԱՌՋԵՒ ԳՏՆՈՒՈՂ ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐԸ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԲՆՈՅԹ ՈՒՆԻ, ՄԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱՅԴ ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐԻՆ ՊԻՏԻ ԸԼԼԱՅ ՆՈՅՆՔԱՆ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ։ ՊԱՐԶ ԽՕՍՔՈՎ, ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓԻՒՌՔ ՀԱՄԱՐԿՈՒՄԻ (ԻՆՏԵԳՐԱՑԻԱ, INTEGRATION) ՄՏԱՏԵՍԻԼԸ ՊԻՏԻ ԸԼԼԱՅ ԿԱՌՈՒՑԵԼ ՀԱԿԱԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹԻՒՆԸ։ ԱՅՍԻՆՔՆ ՄԵՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻ՛Ն ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓԻՒՌՔ ԱՆՍԱՀՄԱՆԵԼԻ (ԱՒԵԼԻ ՃԻՇՏ ՝ Ի ՆՈՐՈՅ ՍԱՀՄԱՆՈՒԱԾ) ԿԱՅՍՐՈՒԹԻՒՆԸ ՈՐՊԷՍ ՀԱՅ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԼԻՆԵԼԻՈՒԹԵԱՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ ՀԱՄԱԿԱՐԳ։ ԲԱՅՑ ԱՅՍ ՄԷԿԸ ԵՒՍ ՊԷՏՔ ՉԷ ԸԼԼԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆՕՐԷՆ ԱՆԳՐԱԳԷՏ ՄԱՐԴՈՑ ԼԵԶՈՒՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ ՅԵՂՅԵՂՈՒՈՂ ԼՈԶՈՒՆԳ։ ԱՆ ՊԷՏՔ Է ԸԼԼԱՅ ԾՐԱԳԻՐ, ՀԱՒԱՏՔ, ՆՈՒԻՐՈՒՄ, ՀԵՏԵՒՈՂԱԿԱՆՈՒԹԻՒՆ, ԳՈՐԾ ԵՒ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ։ Այստեղ կանգ կ՚առնեմ առայժմ։

Կարօ Արմենեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company