ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Կարս 2-ի Պարտադրանքի Նախադրեալները Եւ Հայկական Դիրքորոշման Անհրաժեշտութիւնը

15 Հոկտեմբեր 2021

Կարսի պայմանագրի 100-ամեակի սեմին ենք արդէն: Հայ քաղաքական միտքը պայմանագիրին պատմաիրաւական հիմքերը, բովանդակութիւնն ու այդ բոլորին այժմէականացումը կը կատարէ անպայման:

Պարզ է, որ պայմանագիրը պոլշեւիկեան Ռուսիոյ եւ քեմալական Թուրքիոյ միջեւ կայացած համաձայնութեան կարեւորագոյն դրսեւորումն է` Հարաւային Կովկասի վրայ տարածուող: Համաձայնութիւնն ու աշխարհագրական տարածքի իրողութիւնը կը հաստատեն արդէն խնդիրին այժմէականութիւնը` պայմանաւորուածութիւններով նոր իրավիճակներ ստեղծելու:

Կարսի դաշնագիրին քննարկումը շղթայի մը կարեւորագոյն օղակի կարգավիճակի իրականութիւնը կը յուշէ: Անվաւեր հռչակուելու բոլոր իրաւադրոյթները կ՛ամփոփեն թէ՛ Ալեքսանդրապոլի, թէ՛ Կարսի եւ թէ՛ զայն նախորդած Մոսկուայի դաշնագիրները: Երեքն ալ կը վերաբերին տարածքային հարցերու, սահմանազատման եւ սահմանագծման, երեքն ալ արդիւնք են` ռուս-թրքական համաձայնութիւններու:

Եթէ Ալեքսանդրապոլը հայկական կողմէն ստորագրած է իշխանութիւնը արդէն յանձնած ղեկավարութիւնը, որ բնականաբար իրաւասութիւն չունէր սահմաններու առնչութեամբ պայմանագիր ստորագրելու, ապա Մոսկուան ստորագրած է քաղաքական միաւոր մը, որ այսօր գոյութիւն չունի: Որքան ալ նկատի առնուի, որ Ռուսիոյ դաշնութիւնը Խորհրդային Միութեան իրաւաժառանգորդն է, ապա այս պարագային անվաւերականութիւնը կը հիմնուի միութեան մը երբեմնի տարածքին տարանջատուածութեան վրայ: Այսինքն սահմաններու փոփոխուած ըլլալու իրականութեան վրայ:

Կարսը, որ Մոսկուայի հետեւողականութիւնը կ՛ենթադրէ, ուրեմն իբրեւ հիմ չունի վաւերականութիւն: Չունի իրաւականութիւն նաեւ ուժի եւ սպառնալիքի կիրարկման տեսակէտէն. կամ` Հայաստանի Հանրապետութեան կողմէ վաւերացուած չըլլալու իրողութեամբ:

Կան բազմաթիւ փաստեր, որ թրքական կողմը չէ յարգած իր ստորագրած համաձայնագիրին կէտերը. այս պարագային սակայն այդ բոլորը երկրորդական են:

Խնդիրը պայմանագիրը անօրինական նկատելու հրամայականին վրայ կը կեդրոնանայ: Իսկ եզրաբանութիւնը կարեւոր է այս պարագային: «Չեղարկել»-ը հարցի էութեան համապատասխան բառեզր չէ: Հաւանաբար նոյնիսկ «առ ոչինչ» յայտարարելը իրաւական առումով այս պարագային թիրախային չէ: Պարզ այն պատճառով, որ չեղարկելը կամ առ ոչինչ յայտարարելը օրինականօրէն կայացած համաձայնութեան մը կրնան վերաբերիլ. մինչդեռ ի սկզբանէ զայն անվաւեր կամ անօրինական նկատելը աւելի կը նպաստէ հայկական կողմի մօտեցումին:

Ուշագրաւ է, որ Անգարան թէ՛ Ցիւրիխեան արձանագրութիւններու ընթացքին, թէ՛ 44-օրեայ պատերազմէն ետք տարբեր առիթներով իր յայտարարած նախապայմանային քաղաքականութեան մէջ յղում չի կատարեր Կարսի պայմանագիրին: Բոլոր առիթներուն սակայն ըստ էութեան Կարսի պայմանագիրի վերահաստատումն է կամ վերահամաձայնութիւնն է, որ կը պահանջէ, երբ կը խօսի տարածքային ամբողջականութիւններու երկկողմ պայմանաւորուածութեան նախապայմանին մասին:

Իրաւականօրէն կայ ուրեմն խոցելի բաժին. եթէ Կարսը իրաւականօրէն ուժի մէջ ըլլար, այդ պարագային ինչո՞ւ նման նախապայման պիտի արծարծէր Անգարան` նոր պայմանագիրով տարածքներն ու սահմանները փոխճանաչելու:

Օրին կար աճապարանք Մոսկուան Կարսով վերահաստատելու եւ երկկողմ պայմանաւորուածութեան վերածելու թէկուզ` 3+2 ձեւաչափով (Հարաւային Կովկասի Հանրապետութիւններ+Մոսկուա+Անգարա): Հիմա կայ աճապարանք նոյեմբերի 9-ի ստորագրութենէն ետք մէկ կողմէ սահմանազատման-սահմանագծման գործընթաց սկսելու, միւս կողմէ` տարածքային ամբողջականութիւններ փոխճանաչելու:

Կարս 2 պարտադրելու տարածաշրջանային օրակարգը վերաթարմացած է: 3+2 ձեւաչափը վերածուած է 3+3-ի, իսկ Լենինն ու Աթաթիւրքը` Փութինի եւ Էրտողանի:

Հայկական կողմը կանգնած է բանակցային նոր ռազմավարութեան որդեգրման հրամայականին առջեւ:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իրանը ճնշման ներքո, բայց ոչ փլուզման ե

Այնուամենայնիվ, վերջին օրերի անկարգությունները իրենց բնույթով էականորեն տարբեր

12 Հունվար 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին

Դեկտեմբերի վերջին, որպես ԵԱՀԿ ԽՎ Սոցիալիստների ւ Սոցիալ- Դեմոկրատների խմբակցու

12 Հունվար 2026
Հալեպում փխրուն հրադադար է

Սիրիայի հայոց ազգային առաջնորդարանի ազգային վարչության ատենապետ Ժիրայր Ռեիսյան

10 Հունվար 2026
Բագրատունի. «Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛

«Այո՛, մենք այսօր կանգնած ենք կերտումին առջեւ նոր Լիբանանի, որ սակայն պէտք է հ

10 Հունվար 2026
Երբ կը խօսինք արժէքներու մասին

ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ Հարց տանք, թէ որո՞նք են մեր արժէքները, որոնք մեր մնայուն մտասեւե

10 Հունվար 2026
Ակնարկ. Երկրորդ Ճակատի Բռնկումը Եւ Անկ

Կը վերադառնանք այլ ուժերուն: Հիմա նկատենք, որ Անգարայի թիրախային առաջին ճակատը

10 Հունվար 2026
Հալեպում այսօր առավոտից ռազմական գործ

Բավական ծանր գիշեր էր Հալեպում, թեև գիշերվա ժամերին արդենորոշ հույսի նշույլներ

09 Հունվար 2026
Սուրբ Ծննդեան առթիւ քաղաքական պաշտօնատ

Կազմակերպութեամբ Լաւալի Հայ Դատի յանձնախումբին, Չորեքշաբթի, 7 Յունուար 2026-ին

09 Հունվար 2026
Ինչո՞ւ Հայ Մնալ

Գաղտնիք մը չէ այլեւս, այլ հանրայայտ իրողութիւն մըն է, որ արտասահմանի մեր բազմա

09 Հունվար 2026
Ակնարկ. Վենեզուելան Ռազմահարթակ` Միացե

Վենեզուելայի նախագահին առեւանգումը Միացեալ Նահանգներու ուժերուն կողմէ, ռազմարշ

09 Հունվար 2026
Հալեպում վիճակը սարսափելի է

«Հալեպում վիճակը սարսափելի է, բախումներ կան ամեն տեղ, ամեն մարդ իր բնակարանում

08 Հունվար 2026
Առեւտուր՝ Ցորեն, Վառելանիւթ Եւ ․․․Բանտ

Վերջին օրերուն պատահածները իսկապէս գլխապտոյտ կը պատճառեն եւ հարցադրումի դիմաց

08 Հունվար 2026
Դաշնակցութիւնը ապրող կամք է, շարունակո

ՅԱԿՈԲ ՃԱՆՊԱԶԵԱՆ Դար մը եւ երեսուն հինգ տարիներ կը բաժնեն մեզ Հայ Յեղափոխակա

08 Հունվար 2026
Յայտարարութիւն Կիպրոսի Հայ դատի յանձնա

Կիպրոսի Հանրապետութիւնը, 1 Յունուար 2026-ին ստանձնեց Եւրոպական Միութեան Խորհու

07 Հունվար 2026
Մեր Համոզումը Այն Է, Որ Արթննալու Ժամն

Անդրադառնալով Արցախի վերաբերեալ մեր օրակարգին վրայ գտնուող հարցերուն՝ մենք գոր

07 Հունվար 2026
Հալեպում իրավիճակը սրվել է

Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Սիրիայի խ

07 Հունվար 2026
Թուրքիայի կողմից ազգային փոքրամասնությ

Սա Թուրքիայի կողմից հայերի, ասորիների, հույների և հրեաների հետապնդումների և մա

06 Հունվար 2026
Փաշինյանի թափառախմբի նվազող կազմը ցույ

«Փաշինյանի քաղաքական հետագծում արյուն, ավեր, կործանումներ են, և այդ 10 հոգուն

06 Հունվար 2026
Փաշինյանի «ուխտերթը» շոու է

Եկեղեցին վերքաղաքական կառույց է, բայց տեսնում ենք, որ Փաշինյանը փորձում է քաղա

06 Հունվար 2026
Մենք անսասան կը մնանք մեր ազգային օրակ

Այս ազգային օրակարգին ուղղութեամբ արդիւնաւէտ աշխատանքը կը պահանջէ Հայաստանի մէ

06 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company