ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Եթե այսպես գնա, կարո՞ղ է մի օր էլ վեր կենան ու հայտարարեն, որ Մասիս սարը, Կարսը թուրքական են

23 Հոկտեմբեր 2021

Lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը

-Պարոն Խաչատրյան, իշխանություններն ասում են, որ Ադրբեջանի հետ տարածքային խնդիրների լուծումը սահմանազատման և սահմանագծման աշխատանքների միջոցով պետք է լինի՝ հղում անելով ԽՍՀՄ քարտեզներին։ Դուք ավելի վաղ ասել էիք, որ Սովետական Հայաստանը, որի հենքի վրա ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունը, ներառում էր ԼՂԻՄ 5 շրջանները և Շահումյանի շրջանը։ Այսինքն՝ եթե ԽՍՀՄ քարտեզներին են հղում անում, այս հարցը ե՞վս պետք է բարձրացնել։

-Նախ ասեմ, որ երկու հարևան պետություններ պետք է իրար միջև սահմաններ ունենան։ Հիմա մենք սահման չունենք Ադրբեջանի հետ, ունենք շփման գիծ, որը ձևավորվել է Սովետական միության ժամանակվա վարչական տարածքներից ու այս 30 տարվա չակերտավոր գործընթացների արդյունքում։ Հիմա Հայաստանի իշխանությունները խոսում են սահմանազատման և սահմանագծման մասին։ Երբ մենք փորձում ենք հասկանալ՝ ինչի՞ հիման վրա է ադրբեջանցիներին հանձնվել, ենթադրենք, Շուռնուխի կեսը, իրենք ասում են՝ Սովետական միության սահմանների համաձայն։ Մենք ասում ենք՝ Սովետական միությունը կազմավորվել է 1922 թվականին, քանդվել է 1991 թվականին։ Այդ ընթացքում սահմանները պարբերաբար փոփոխվել են։ Օրինակ՝ Ալ լճերի տարածքը Վայոց Ձորից անջատվել ու տրվել է Ադրբեջանին։ Եթե ԽՍՀՄ մասին ենք խոսում, պետք է հասկանանք, թե որ թվի սահմանների մասին է խոսք գնում։

Սովետական միության վերջին տարիներին՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին մենք ունեցել ենք Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Դրա հիման վրա Արցախում 1990 թվականի մայիսին անցկացվեցին ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններ։ Օգոստոսի 23-ին, երբ ընդունվեց ՀՀ անկախության հռչակագիրը, որով սկիզբ դրվեց անկախ պետականության վերականգնման գործընթացին, հղում էր կատարվում նաև 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման վրա՝ որը ներառում էր ԼՂԻՄ 5 շրջանները և գումարած Շահումյանի շրջանը։ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, երբ սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքներով հռչակվեց Հայաստանի անկախությունը, հղում էր կատարվել նաև օգոստոսի 23-ի հռչակագրի վրա, որն էլի հղում էր կատարում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման վրա։ Այսինքն՝ ուզում ենք հասկանալ՝ այսօր որ թվականի սահմանների մասին են խոսում։ Ես այս հարցը ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ տվեցի կառավարությանը։ Շատ անակնկալ կերպով հարցին որոշեց պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով ասաց՝ քարտեզը քարտեզ, մենք փորձում ենք հասկանալ երկկողմանի ընդունված ու ստորագրված իրավապայմանագրային բազան։ Ասաց՝ քարտեզը թողեք մի կողմ, չնայած դրանից երկու շաբաթ առաջ կառավարության ղեկավարը քարտեզների վրա էր հղում կատարում։ Հիմա ուրիշ հարց ունենք՝ այդ որ պայմանագրի հիման վրա են իրենք Շուռնուխի կեսը տվել թուրքերին։ Ես դրանից առաջ Նիկոլ Փաշինյանին հարց տվեցի և Ադրբեջանի 1991 թվականի հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտին հղում արեցի, որով Ադրբեջանն առոչինչ է համարել Սովետական միության ժամանակ Ադրբեջանին վերաբերվող որևէ որոշում։

-Այսինքն՝ Ադրբեջանը չի ընդունում ԽՍՀՄ իրավահաջորդությունը, ինչո՞ւ է Հայաստանն ընդունում։

-Այո, Ադրբեջանը չի ընդունել Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդությունը, դուք ինչո՞ւ եք ընդունում։ Մենք հարցերը տալիս ենք, բայց իշխանությունները պտտում են ու պատասխան չեն տալիս։ Մինչդեռ, պարզ տրամաբանությունը ասում է՝ քանի դեռ մենք չենք որոշել, թե սահմանը որտեղով է անցնում, ինչո՞ւ ենք մեր զորքը միակողմանի հետ քաշում։ Պատկերացրեք վաղը, ինչպես Պուտինն էր երեկ ասում, ռուսական Գենշտաբում մի հատ քարտեզ է ի հայտ գալիս, որով պարզվում է, որ սահմանն ամենևին էլ ճանապահով չի անցնում։ Ի՞նչ, ադրբեջանցիները պետք է Շուռնուխի արևելյան հատվածը կամավոր մեզ վերադարձնե՞ն։

Մենք երեքշաբթի օրը ԱԺ հրատապ նիստ ենք պահանջել այս օրակարգով՝ սահմանազատում, սահմանագծում, սահմաններին տիրող իրավիճակ։ Հեմանայնդեպս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից նամակ ունենք, որ նիստը անցկացվելու է։

Կան նաև մասնագիտական պնդումներ, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները պետք է իրականացվեն 1923-26 թվականների քարտեզներով, կարո՞ղ ենք այս հարցերը բարձրացնել։

Բնականաբար, այո։ Դրա համար նախ ուզում ենք հասկանալ, թե որ թվականների քարտեզով են իրենք առաջնորդվում։ Ես ասել եմ՝ րոպեական շահի համար մի վնասեք մեր երկարաժամկետ ազգային շահերը։ Այսինքն՝ եթե ինչ-որ տարածք Սովետի ժամանակ տրվել է Ադրբեջանին, դա չի նշանակում, որ դա ադրբեջանական տարածք է։ Եթե այսպես գնա, կարո՞ղ է մի օր էլ վեր կենան ու հայտարարեն, որ Մասիս սարը, Կարսը թուրքական են։ Եթե այսօր ասում են, որ Շուռնուխից արևելք որևէ տարածք ադրբեջանական է, ի՞նչ սպասենք։ Տավուշի նախկին մարզպետը, ով այսօր պատգամավոր է, հայտարարել է, որ Տավուշում ադրբեջանական տարածքներ կան։ Կարո՞ղ է վաղն էլ հայտարարեն, որ Մասիս սարը թուրքական տարածք է։ Եթե չես կարողանում խնդիրները լուծել, չպետք է հայտարարություններ անես, որոնք վաղը քո դեմ կօգտագործվեն, երբ հանկարծ խնդիր լուծելու հնարավորություն կլինի։

-Ամիսներ շարունակ ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ տարածք, և քայլեր չկան դրա դեմ։ Ի՞նչ պետք է անել։

-Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակումներ կան, որ ադրբեջանցիները շինարարական աշխատանքներ են իրականացնում։ Երբ ադրբեջանցիները մայիսի 12-ին մտան Հայաստանի տարածք, նախ Հայաստանի իշխանությունները մի ամբողջ օր ժխտում էին, որ այդպիսի բան է տեղի ունեցել։ Անգամ լուսանկար տարածեցին ու հերքեցին։ Հետո փաստերի ճնշման տակ ընդունեցին, որ ադրբեջանցիները ներխուժել են ՀՀ տարածք։ Հետո ասացին՝ ռուսական կողմն իրենց հետ բանակցում է։ Հիմա ես հարց եմ ուղղում՝ ինչի՞ շուրջ են բանակցում 5,5 ամիս։ Բանակցության առարկան ի՞նչ է, և այդ բանակցություններում ի՞նչ արդյունք են արձանագրել։ Մենք պահանջեցինք, որ ԱԺ գային ԱԱԾ տնօրենը, սահմանապահ զորքերի հրամանատարը, Պաշտպանության նախարարը, դատախազությունից, բայց չեկան։ Սա է մեր իրավիճակը, ներսում բռնակալություն են սահմանել, որ ոչ ոք չկարողանա ձեռքները բռնել՝ արտաքին ճակատում զիջումների գնալու դեպքում։

Այն, ինչ պետք է լինի բանակցությունների առարկա, չպետք է լինի բանակցությունների նախապայման։ Թուրքերն ասում են՝ եթե դուք ուզում եք մեզ հետ բանակցել, ուրեմն պետք է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ընդունեք։ Եթե ես դա ընդունեմ, էլ ինչո՞ւ եմ գալիս քեզ հետ բանակցելու։ Ի դեպ, Սովետական սահմանների հիմնական պրոբլեմն այն է, որ եթե հանկարծ որոշես վերադառնալ Սովետական սահմաններին, նաև Ղարաբաղի հարցը կարող է առաջանալ։ Եվ եթե այսօր կարդում ենք բյուջեի նախագիծը, այնտեղ Արցախյան հիմնախնդրի մասին ընդամենը 69 բառ է գրված։ Իրենք ասում են՝ Արցախում մշակութային ու կրոնական ժառանգության պահպանում պետք է լինի։ Բա հետո՞, Ղարաբաղի հարցում այս իշխանությունների դիրքորոշումը ո՞րն է։

-Ի դեպ, Արցախի հարցում կարևոր է նաև ԱԺ դիրքորոշումը, իսկ խորհրդարանը լռում է կարծես, ինչո՞ւ։

-Մենք բարձրացնում ենք այդ հարցերը, եթե նայեք մեր բոլոր ելույթները, հարց ու պատասխանները, դրա շուրջ են կառուցվում։

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company