ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մեր պահանջը ՀՀ Ազգային Ժողովէն

28 Հոկտեմբեր 2021

Խնդիրը այն չէ, թէ ինչպիսի՞ պատեհապաշտներ ամպիոն կը բարձրանան Ազգային Ժողովին մէջ իրենց բարբանջանքները բանալու հանրութեան առջև։ Վիգէն Խաչատրեանի մտայնութիւնը ունեցող մարդիկ երբեք չեն պակսիր Երևանի քաղաքական բեմին վրայ։ Անոնք մաս կը կազմեն մեր երկրի քաղաքական ծանծաղուտին։

Խնդիրը այն է, որ ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւորը յատենի ժողովոյ կ՚ուրանայ Արցախի հայրենական հանգամանքը և զայն կ՚ըստորադասէ և կը հակադրէ Հայաստանին և իր կեցուածքով կ՚անարգէ Արցախի ժողովուրդին արժանապատւութիւնը առանց դոյզն իսկ դիտողութեան արժանանալու ԱԺ Նախագահութեան կողմէ։

Եւ երբ պատգամաւոր Գեղամ Մանուկեան պաշտօնական ելոյթով կը հակադրուի Վիգէն Խաչատրեանի ճամարտակութիւններուն և Արցախի ուրացումը կ՚որակէ դաւաճանութիւն, իր խօսքի իրաւունքն ու ազատութիւնն է, որ ամենէն կոպիտ միջոցներով խափանման կ՚ենթարկուի ԱԺ Նախագահութեան կողմէ և ԱԺ պատգամաւորը ոստիկանական բռնի միջամտութեամբ դուրս կը բերուի Ազգային Ժողովի նիստէն։

Այն ինչ, որ տեղի ունեցաւ այսօր Ազգային Ժողովին մէջ բացէ ի բաց ոտնակոխ կ՚ընէ ՀՀ Սահմանադրութիւնը և ազգընտիր պատգամաւորին մարդկային իրաւունքները։ Ան բացայայտ անարգանք մըն է ուղղուած հանուր հայութեան։

Պարզ է, որ կը գտնուինք ծանրակշիռ օրինախախտումներու բովին մէջ և վտանգուած են երկրի ժողովրդավարական կարգերու վերջին յենարանները։ Զայրացած է մեր ժողովուրդը ամէնուրեք։ Զայրացած է իր բոլոր խաւերով։ Այս ամօթալի կացութիւնը պէտք է անմիջապէս վերջ գտնէ։

Կը պահանջենք՝

(ա) որ անմիջապէս պաշտօնանկ հռչակուի ԱԺ Փոխ-Նախագահ Ռուբինեանը իր անորակելի արարքին համար և ենթարկուի դատական հետապնդման։

(բ) որ պատգամաւոր Գեղամ Մանուկեանը ստանայ արժանի գնահատանք ՀՀ Ազգային Ժողովին կողմէ իր քաղաքացիական արիութեան համար։

(գ) որ Ազգային Ժողովը ընդունի յատուկ բանաձև Արցախի հայրենական իրաւունքի անվիճելիութիւնը միանգամընդմիշտ հաստատող և այդ օրէնքը անսաստողներու արարքը դաւաճանութիւն հռչակող։

(դ) որ նոյն բանաձևով միանգամընդմիշտ յստակացուի, որ ՀՀ Ազգային Ժողովը անբռնաբարելի կը համարէ Արցախի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը այն իսկ սահմաններով, որոնք գոյութիւն ունէին Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան հռչակման րոպէին։

(ե) որ պատգամաւոր Վիգէն Խաչատրեան պատժական ծանր տնօրինման ենթարկուի Ազգային Ժողովին կողմէ իր արարքին համար։

Ոչ ոք իրաւունք ունի իր լեզուագարութիւններով կասկածի տակ առնելու Արցախի և Հայաստանի անկախ պետականութեանց միասնութեան և այդ միասնութեան անքակտելիութեան սկզբունքը։

Կարօ Արմենեան
26 հոկտեմբեր 2021

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գիւմրի. ութերորդ վէրքը

Արդեօք անակնկա՞լ էր այն՝ ինչ որ պատահեցաւ Գիւմրիի մէջ, պատմական երկրաշարժի տար

08 Դեկտեմբեր 2025
Շիրակի թեմի բոլոր հոգևորականները, Գյու

Շիրակի թեմում չգտնվեց որևէ հոգևորական, ով կհամաձայներ այս սրբապիղծների համար մ

07 Դեկտեմբեր 2025
ՀՅԴ-ն իրավունք չունի պայքարի դրոշը վ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու խոսքը՝ Հ

06 Դեկտեմբեր 2025
Դաշնակցությունը առաջիկա պայքարում ունե

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի

06 Դեկտեմբեր 2025
Անուրանալի է այս կուսակցության կարևոր

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արք

06 Դեկտեմբեր 2025
Հանդիսավոր արարողություն՝ նվիրված Հայ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Դվին հ

06 Դեկտեմբեր 2025
Սեփական հայրենիքում հայկական ինքնությ

ՀՅԴ գործունեությունը կասեցնելու որեւէ փորձ չի կարող հաջողել: Նման ցանկություն

06 Դեկտեմբեր 2025
Իշխանություններն աշխատում են սփյուռքը

Իշխանությունների կողմից ճիգեր են գործադրվում սփյուռքը պառակտելու, քանդելու ուղ

06 Դեկտեմբեր 2025
Պայքարի վերանորոգման ուխտի պահն է, այլ

«Սովորաբար մեր կուսակցության ամյակների տոնակատարություններն առիթ են ներկայացնե

06 Դեկտեմբեր 2025
Դաշնակցության 135 տարվա պատմությունը ի

ՀՅԴ 135-ամյակի միջոցառման ժամանակ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ կուսակցության գ

06 Դեկտեմբեր 2025
Շնորհավորական ուղերձներ կուսակցությու

ՀՅ Դաշնակցությունը դեկտեմբերի 6-ին նշում է իր հիմնադրության 135-ամյակը։ ՀՅԴ

06 Դեկտեմբեր 2025
Ցաւակցագիր

Մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստա

06 Դեկտեմբեր 2025
Հայ Դատը Լուսարձակի Տակ Առաւ Հայոց Ցեղ

Ձախէն աջ՝ Ալեքս Ռիտըլ, Քերի Ֆլին, Ռաքսեն Մաքասճեան եւ Ալեքս Կալիցքի Նախաձեռնո

06 Դեկտեմբեր 2025
Փաշինյանական պարտվողական «խաղաղություն

Հաճախ ենք ասում, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի, և պատմության կրկն

05 Դեկտեմբեր 2025
Տեղի կունենա Հայ Յեղափոխական Դաշնակցու

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նշում է հիմնադրման 135-ամյակը, ինչի առթիվ դեկտ

05 Դեկտեմբեր 2025
Անգիտակից մարդն իրական սպառնալիք է երկ

Նայելով մեր իրականությանը և իշխանություն հորջորջված մարդկանց քայլերին՝ նիկոլա

05 Դեկտեմբեր 2025
Քարոզչական ձեռնածությունը իշխանության

Այդ ժամանակ մարդիկ դեռևս չէին նկատում, որ, ըստ էության, այդ քաղաքականությունն

04 Դեկտեմբեր 2025
Սոցիալիստական ինտերնացիոնալն ընդունել

Ելույթ ունենալով խորհրդի նիստում՝ ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանը, մասնավո

04 Դեկտեմբեր 2025
Լիբանանահայերը եկեղեցու և Վեհափառի կող

Հայաստանի ներկայիս իշխանությունը փորձում է երկիրը ապակայունացման տանել: Այս մա

04 Դեկտեմբեր 2025
«Պատմական չարիքի» նորագույն դրսեւորու

Հայաստանեան շարունակւող ձախորդ իրադարձութիւններին ու պետականաքանդ զարգացումներ

04 Դեկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company