ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Քննարկում

Արտաքին քաղաքական իմաստով օկուպացված տարածքների վերաբերյալ օրենքն ավելի մեծ հնչեղություն ունի

27 Նոյեմբեր 2021

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը նոյեմբերի 25-ին քննարկեց և ընդունեց Արցախի բռնազավթված համայնքների վերաբերյալ իրավական հստակեցում առաջարկող ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Ինչո՞վ է պայմանավորված այդ փոփոխությունների անհրաժեշտությունը։

Հարցի վերաբերյալ «Ազատ Արցախ»-ին պարզաբանումներ է տվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը.

«Վարչատարածքային բաժանման մասին Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ մտցնելը պայմանավորված է առաջին հերթին հետպատերազմյան իրողություններով։ Դրանով ֆիքսվում են այն բնակավայրերը, որոնք ժամանակավորապես գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ: Օրենքի փոփոխությունների ծանոթագրության մեջ մեկ աստղանիշով նշված են այն բնակավայրերը, որոնք 1991-1994թթ․ պատերազմի հետևանքով գտնվել են Ադրբեջանի հսկողության տակ, երկու աստղանիշով նշված են այն տարածքները, որոնք 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով են ժամանակավորապես անցել Ադրբեջանի հսկողության տակ, իսկ 3, 4 աստղանիշով նշված են այն բնակավայրերը, որոնք պատերազմից հետո բնակեցված չեն և այլն: Օրենքի փոփոխությունը ֆիքսում է կոնկրետ իրավիճակը․ մենք ունենք տարածքներ, որոնք ժամանակավորապես գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ:

Հանձնաժողովի նիստում ես բարձրացրեցի մի այլ հարց՝ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների մասին: Արտաքին քաղաքական իմաստով այդ տարածքների վերաբերյալ օրենքն ավելի մեծ հնչեղություն ունի և ճիշտ կլինի դրա շուրջ քննարկումներ կազմակերպել՝ թե՛ գործադիրի և թե՛ օրենսդիրի կողմից: Առաջարկեցի, որ ճիշտ կլիներ, որպեսզի ներքին վարչատարածքային բաժանման այս նախագծին զուգահեռ՝ փաթեթի մեջ ներառվի նաև օկուպացված տարածքների մասին օրենքը։ Մենք ունենք տարածքներ, որոնք օկուպացված են թշնամու կողմից, բայց օրենքում այդ բնակավայրերը հայկական են նշված։ Եթե փոփոխություններ չկատարենք, մի շարք հարցեր կառաջանան:

Օրինակ՝ Քաշաթաղի շրջանի համայնքները եթե ըստ օրենքի մեր տարածքում են, ապա պարտավոր ենք ընտրություններ անցկացնել այնտեղ և այլն, ինչը հնարավոր չէ: Պետք է ֆիքսել հետպատերազմյան իրողությունները և ավելացնել մի կետ, որ այս տարածքները ժամանակավորապես են գտնվում թշնամու հսկողության տակ: Առաջարկեցի՝ գործողության մեջ դնել օկուպացված տարածքների մասին օրենքը՝ եթե ոչ միասին, ապա գոնե հետո ընդունել՝ արտաքին քաղաքական իմաստով այն ավելի կարևորելով ներքին վարչատարածքային բաժանման մասին օրենքից»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company