ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Եգիպտական մամուլ․ Հայաստանը Եւ Տարածաշրջանը… Անցեալի Դասերի Եւ Ապագայի Մարտահրաւէրների Խաչմերուկում

28 Նոյեմբեր 2021

«Պատմութիւնը կրկնւում է»․ ոմանց կողմից շարունակ օգտագործուած, ոմանց կողմից էլ կասկածի տակ դրուած արտայայտութիւն, որը սակայն ակնյայտօրէն կիրառելի է Հայաստանի պարագայում․ տարածքային առումով փոքր, բայց պատմութեամբ, մշակոյթով եւ արուեստով հարուստ մի երկրի, որի աշխարհագրական դիրքն Հարաւային Կովկասում ստիպել է նրան իր պատմութեան ընթացքում տարածաշրջանային ուժերի հակամարտութիւնների եւ բախումների գերին մնալ։

Որոշ պատմական փաստերի քաղաքական դիտարկման շրջանակներում, որոնք խորը ազդեցութիւն են թողել Հայաստանի վրայ եւ առաջացրել այն իրավիճակը, որում վերջինս այժմ գտնւում է իր բոլոր բարդութիւններով հանդերձ, մայրաքաղաք Երեւանը վերջերս ականատես եղաւ «Հայաստանը եւ տարածաշրջանը… դասեր, գնահատականներ եւ տեսլականներ» խորագրով միջազգային խոշոր գիտաժողովի, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ-ն, վերջինիս կազմում գտնուող Արեւելագիտութեան եւ Պատմութեան ինստիտուտները՝ 1921թ-ին Մոսկուայի եւ Կարսի պայմանագրերի՝ հարկադրաբար ստորագրման հարիւրամեակի կապակցութեամբ։ Հէնց այս երկու պայմանագրերն են համարւում այն բոլոր ճգնաժամերի իրական սկիզբը, որ ապրում է Հայաստանը մինչ օրս։

Այս ամէնն իրականացաւ Հայաստանից եւ հայկական սփիւռքից՝ Միացեալ Նահանգներից, Կանադայից, Լիբանանից մեծ թուով գիտնականների եւ հետազօտողների ներկայութեամբ ու մասնակցութեամբ, ինչպէս նաեւ Եգիպտոսի մասնակցութեամբ՝ Հայաստանում Եգիպտոսի արտակարգ եւ լիազօր դեսպան Բահա Դիսուկիի եւ Եգիպտոսի «Մտքի եւ ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնի» տնօրէն պրոֆեսոր Խալեդ Օքաշայի եւ դոկտոր Արմէն Մազլումեանի ներկայութեամբ։

Հայկական կողմը բարձըր գնահատեց Եգիպտական կողմի մասնակցութիւնն, ոչ միայն Եգիպտոսի կշռի, այլ նաեւ Երեւանում Եգիպտոսի դեսպանի ակտիւ ներկայութեան, Արեւելագիտութեան ինստիտուտի եւ Եգիպտոսի «Մտքի եւ ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնի» գիտական համագործակցութեան, ինչպէս նաեւ երկու ժողովուրդների՝ պատմական եւ մարդկային կապերի տեսանկիւնից։

Երկու օրուայ ընթացքում ներկաները քննարկեցին երկու պայմանագրերին, դրանց բոլոր իրաւական, քաղաքական եւ պատմական խնդիրներին առնչուող բազմաթիւ հարցեր, տարածաշրջանում առկայ հակամարտութիւնների հետ դրանց փոխյարաբերութիւնները, տեղի ունեցող քաղաքական եւ ռազմական իրադարձութիւնները, այս երկու պայմանագրերի ստորագրումից մէկ դար անց դրանցից քաղած դասերը, ինչպէս նաեւ ներկայ պահին վերջիններիս իրաւաչափութիւնը եւ համապատասխանութիւնը միջազգային իրաւունքին։ Անդրադարձ եղաւ նաեւ տարածաշրջանային ուժերի նկրտումներին եւ ճնշումներին դիմակայելու տեսանկիւնից Հայաստանի խոցելի դրութեանը իրենց քաղաքական եւ տնտեսական շահերն ապահովելու նպատակով տարածաշրջանում իրենց վերահսկողութիւնն ու գերիշխանութիւնը հաստատելու համար այդ ուժերի խելայեղ մրցակցութեան լոյսի ներքոյ։ Քննարկուեցին նաեւ Հայաստանի մանեւրելու հնարաւորութիւնների սահմանները՝ տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխութիւնների ֆոնին իր պատմական իրաւունքները չկորցնելու համար այն աշխարհաքաղաքական փոփոխութիւն- ների յորձանուտում, որոնք տեղի են ունենում ներկայումս։

Գիտաժողովի մեկնարկի առաջին իսկ պահից մասնակցին ակնյայտ էր, որ պատմութիւնը ոչ միայն գիտաժողովի նիստերում է, մասնակիցների խօսքերում եւ նրանց ներկայացրած հետազօտութիւններում, այլ կարող է գաղտնաբառ կամ բանալի լինել՝ բացատրելու Հայաստանի կրած եւ մինչ օրս շարունակուող տառապանքները։

Բոլորը լիովին համոզուած են, որ երկու պայմանագրերը, որոնք Հայաստանին պարտադրել են ստորագրել հարիւր տարի առաջ, եւ որոնց համաձայն այն ժամանակ ռուսական ճնշումներին ի պատասխան հայկական մեծ տարածքներ են օտարուել, մինչ օրս Հայաստանի սահմանային խնդիրների հիմնաքարն են (քանի որ այն հանդիսացել է նախկին խորհրդային հանրապետութիւնների մի մասը մինչեւ 1991թ. Խորհրդային Միութիւնից անկախանալը) եւ նոյնիսկ սփիւռքի վիճակի եւ հայկական ներգաղթի հիմնական պատասխանատուն։

Այս համատեքստում մասնակիցները քննարկեցին կովկասեան տարածաշրջանի պատմութիւնը, այն կտրուկ փոփոխութիւնները, որոնք վերջինս կրել է, ինչպէս նաեւ Հայաստանի սահմանների անարդար սահմանազատման քաղաքական եւ հումանիտար հետեւանքները, ինչը, նրանց կարծիքով, հանդիսանում է տարածաշրջանում ժամանակ առ ժամանակ զինուած հա- կամարտութիւնների բռնկման իրական պատճառը։

Մասնակիցների պնդմամբ, չնայած այս պայմանագրերից անցած այսքան երկար ժամանակահատուածը դրանք արդէն իրողութիւն է դարձրել, սակայն դա չի խանգարում խօսել մի շարք խնդիրների վերանայման կարեւորութեան մասին, յատկապէս՝ հաշուի առնելով Հարաւային Կովկասում ներկայումս ընթացող ուժերի վերաբաշխումն ու կտրուկ փոփոխութիւնները, ինչպէս նաեւ երկրի ներսում տիրող ծանր քաղաքական իրավիճակը, վերջին ճգնաժամը կառավարելու հարցում վարչապետ Նիկոլ Փաշինեանի յաջողութեան շուրջ հասարակական բանավէճը, ընդդիմութեան կողմից նրա որոշումների օրինականութեան եւ դրանց՝ երկրի շահերին ծառայելը կասկածի տակ դնելը։

Հետեւաբար, այդ վերանայումները ոչ միայն Հայաստանի պատմական իրողութիւնները պահպանելու համար են, այլեւ, ինչն աւելի կարեւոր է, փորձ են եւս մէկ անգամ զոհ չդառնալու եւ անցեալի սխալներից խուսափելու։ Այդ պատճառով, գիտաժողովի հիմնական նպատակը ոչ թէ հարիւր տարի առաջ տեղի ունեցածի քննարկումն էր, այլեւ ներկայիս իրավիճակից դուրս գալու այլընտրանքային ճանապարհ գտնելը։

Այս այլընտրանքների փնտռտուքի ճանապարհին, ներկայացուած գիտական զեկոյցները մանրամասն կերպով անդրադարձան տարածաշրջանային ուժերի դերակատարմանը՝ յատկապէս շեշտադրելով Ռուսաստանի դերակատարութիւնը։ Ներկաների մեկնաբանութիւններից ակնյայտ դարձաւ, որ մեծամասնութիւնը համոզուած է, որ գլխաւոր տարածաշրջանային խաղացողը Ռուսաստանն է՝ պայմանաւորւած պատմական քաղաքական ազդեցութեամբ, ներկայիս ռազմական հզօրութեամբ, իր խօսքը պարտադրելու եւ հակամարտութեանը վերջ դնելու կարողութեամբ, ինչը տեղի ունեցաւ վերջերս։

Գիտաժողովի վերջին օրուայ զգալի մասը նուիրուեց պայմանագրի ստորագրումից հարիւր տարի անց Հայաստանի արտաքին քաղաքականութեան եւ դիւանագիտութեան առջեւ ծառացած մարտահրաւէրների, առկայ փոփոխութիւնների ու զարգացումների լոյսի ներքոյ առաջարկուող հնարաւոր այլընտրանքների, տարբեր կողմերի միջեւ ապագայ փոխշահաւէտ պայմանաւորուածութիւնների անխուսափելիութեան վերաբերեալ քննարկումներին։

Ներկաները քննարկեցին տարածաշրջանի որոշ հատուածների միջեւ առեւտրային միջանցքների ստեղծման վերաբերեալ առաջ քաշուած գաղափարները՝ զգուշացնելով չհաշուար- կըւած որոշումներ ընդունելու վտանգից՝ Հայաստանում իրավիճակի հետագայ բարդացումից խուսափելու համար։ Ներկայացուած զեկոյցներից մէկը լոյս սփռեց որոշում կայացնողների համար հասանելի բոլոր դիւանագիտական գործիքների կիրառման կարեւորութեան վրայ․ նոյնիսկ եթէ դրանք ներկայ պահին արդիւնք չտան, ապագայում յաջողութիւն կ’ունենան՝ ընդգծելով անհրաժեշտ իրաւական ապացոյցների կիրառման անհրաժեշտութիւնը՝ իր սահմանների վերագծման վերաբերեալ ապագայ բանակցութիւններում Հայաստանի դիրքորոշումներին աջակցելու համար։

Զեկոյցն առաջարկում էր հակառակորդի հետ երկխօսութեան անհրաժեշտութեան գաղափարը՝ որպէս անխուսափելի երեւոյթ, ինչպէս նաեւ երկխօսութեան նոր մօտեցման որոնում՝ դաշնակից եւ աջակցող երկրների հետ (առաջին հերթին, իհարկէ, հիմնական շեշտադրումը Ռուսաստանի վրայ անելով՝ անցեալում տեղի ունեցած սխալներից խուսափելու համար, որոնք հնացած քաղաքականութեանը հետեւելու եւ նոր զարգացումները անտեսելու արդիւնք են), ինչպէս նաեւ աջակցող երկրների շրջանակ ստեղծելու եւ նրանց հետ կայուն գործընկերութեան ծրագրեր մշակելու անխուսափելիութիւնը՝ պահպանելով մշտական կապերը բարեկամ եւ դաշնակից երկրների հետ, որպէսզի հայկական հարցը շարունակի մնալ միջազգային ուշադրութեան կենտրոնում. նպատակ, որին ձգտում են բոլորը։

Թէեւ գիտաժողովի հիմնական առանձնայատկութիւնն ի սկզբանէ եղել է գիտական բնոյթը՝ նիստերի յաջորդականութեամբ եւ բարձրացուած հարցերին տարբեր մօտեցումներով, ակնյայտ դարձաւ, որ այս գիտաժողովների կարեւորութիւնը չի սահմանափակւում դրանց գիտականութեամբ կամ հետազօտութիւնների հարթակ հանդիսանալով՝ անդրադառնալով այն ճգնաժամին, որն ապրում է երկիրը մէկ դար ի վեր, այլեւ դրանց իրական արժէքը սխալներն ուսումնասիրելն ու դասեր քաղել է, որոնք օգուտ կբերեն նրա ներկային եւ ապագայի նկատմամբ հայեացքներ կը ձեւաւորեն՝ երաշխաւորելով, որ սխալները չեն կրկնուի, եւ որ «պատմութիւնը կրկնւում է» արտայայտութիւնը չի լինի սկիզբ ու վերջ չունեցող մի շրջան, որից հնարաւոր չի լինի ազատուել։

ԻՄԱՆ ԱՐԷՖ
«Ալ-Ահրամ», 10.11.2021

Թարգմ. Սոնա Տօնիկեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ոտքի Կանգնող «Ամբաստանեալներ»-ը

«Ոտքի կանգնեցէ՛ք ամբաստանեալներ»․․․դատական նիստերու ընթացքին յաճախ գործածուած

14 Օգոստոս 2026
Խմբագրական. Պանք Օթոման Եւ Խոստումներ

Պանք Օթոմանի գործողութեան 130-ամեակին այժմէական հնչեղութիւն հաղորդելու որեւէ

14 Օգոստոս 2026
Այս իշխանությունը սպառնալիք է հայկական

Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար, հետևաբար, նոր գում

12 Օգոստոս 2026
«Հանուն Արցախի»՝ միասին, Արցախ վերադառ

Արցախից բռնի տեղահանությունից հետո ժամանակը չի կարող մեզ հեռացնել Արցախից։ Ընդ

12 Օգոստոս 2026
Եկեղեցին Անջատ Է Պետութենէն

Պատմականօրէն աննախընթաց իրողութեան մը ականատես եղանք ուրբաթ, 7 օգոստոսին: Ամեն

12 Օգոստոս 2026
Էրդողանի կողմից ցեղասպանության ժխտումն

Չնայած իրենց դիվանագիտական խորամանկությանը՝ թուրք ղեկավարներն այդպես էլ չսովոր

11 Օգոստոս 2026
Պայքարը շարունակվում է. Բանակում Բյու

Օգոստոսի 3-ից 9-ը Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» բանակավայրում տեղի ունեցավ ՀՅԴ

11 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ պատմական իրականութ

Սակայն, անհրաժեշտ է կատարել մի կարեւոր քաղաքա-իրաւական մատնանշում։ Սեւրի դաշնա

10 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ Ծրագիրին Եւ Հռչակագ

Սեւրի պայմանագիրի 106-րդ ամեակը յայտնաբար առիթ չէ հանդիսացած հայկական աշխարհին

10 Օգոստոս 2026
Արցախի ժողովրդի իրավունքները սակարկութ

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում, արձագանք

10 Օգոստոս 2026
ՀՅԴ վերահաստատումը հայրենիքում՝ 36 տար

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին Եռաբլուր զի

08 Օգոստոս 2026
Պայքարը շարունակելուց բացի այլընտրանք

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքը Եռաբլուրում. 1990

08 Օգոստոս 2026
Խաղաղությունը չի կարող լինել անվտանգու

Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդ

08 Օգոստոս 2026
Հայ Դատը Դատապարտեց Պաքուի Դէմ Պատժամի

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը դատապարտեց Թրամփի վարչակազմին կող

08 Օգոստոս 2026
Ստեղծել եք ավտորիտար համակարգ, որը ծառ

Գումարումը սկսեցինք մի ուղերձով, որի առանցքում դահլիճի բարեվարքությունն էր. Առ

07 Օգոստոս 2026
Այդ ճգնաժամը դուք եք ստեղծել

«ՌԴ-ն ՀՀ պետականության համար սպառնալիք չէ։ Ես գիտեմ, որ ապրանքների մուտքի արգե

07 Օգոստոս 2026
Վեհափառի դեմ հարուցված շինծու դատը, եկ

Հայ դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանն անդրադարձել է Գարե

07 Օգոստոս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբե

07 Օգոստոս 2026
Արտածման ճգնաժամը

«Աշխարհագրութիւնը մեզ դրացիներ դարձուց։ Պատմութիւնը՝ բարեկամներ։ Տնտեսութիւնը՝

07 Օգոստոս 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակ

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտարարէ «ԱՄԱՐԱՍ» ծրագրի կայացումը

06 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company