ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Դաշնակցութեան Օրուան Ընդառաջ

06 Դեկտեմբեր 2021

Աւանդութեան վերածուած է ամէն տարի ձմեռնամուտին նշել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրը: Այս տարի 131-րդ տարեդարձն է Դաշնակցութեան հիմնադրութեան 1890 թուականին: Հայկական ազատագրական պայքարին հասունացման պայմաններուն մէջ, յառաջ եկած էին բազմաթիւ յեղափոխական խմբակներ, բջիջներ ու կուսակցութիւններ: Գտնուեցան ապագայատեսիլ բուռ մը մարդեր, հիմնաւորապէս մտաւորականներ, որոնք անդրադարձան, որ անհատական կամ փոքր խմբակային ճիգերով կարելի չէ ազատագրական պայքար ծաւալել եւ գաղափարի ու գործի շուրջ համախմբել հայ ժողովուրդի բոլոր խաւերը: Անոնք, գաղափարական տարբեր համոզումներու տէր մարդեր, ընդունեցին, որ ազատագրական պայքարի էութիւնը հայ ժողովուրդի արդար դատն է ու այդ դատը հետապնդելու բարոյական հիմնաւորումը: Համաձայնեցան, որ յեղափոխականութիւնը վերափոխումն է հինին, հայ ժողովուրդի պարզած անբաղձալի վիճակին, եւ թէ հրամայական անհրաժեշտութիւն է ուժերու ու կամքերու մէկտեղումը թէ՛ արիւնոտ մարտադաշտի վրայ եւ թէ՛ պայքարի խաղաղ ասպարէզի մէջ:

Ստեղծուած կազմակերպութիւնը կուսակցութիւն չկոչուեցաւ: Կուսակցութիւնը հատուածականութիւն կը նշանակէ, մինչդեռ Դաշնակցութիւնը հիմնողները ազգին ամբողջ կարողականութիւնը կ՛ուզէին ազատագրութեան իտէալին շուրջ մէկտեղել: Այս պատճառով ալ, որդեգրեցին Հայ յեղափոխականների դաշնակցութիւն անուանումը: Շուտով սակայն յեղափոխականների «ների»-ն սղեցաւ, բայց Դաշնակցութիւնը մնաց:

Կազմակերպութեան դաշնակցային բնոյթը թէեւ հոլովոյթի ենթարկուեցաւ ու անիկա գաղափարական միաձոյլ կառոյցի վերածուեցաւ, սակայն ՀՅ Դաշնակցութեան բազմաբնոյթ գործունէութեան շատ երեւոյթներ կը շարունակեն վկայել հայութեան բոլոր գործօն ուժերը համախմբելու, դաշնակցելու յարատեւ փորձերուն մասին:

Իր ստեղծման օրէն, Դաշնակցութիւնը ենթարկուեցաւ անջատական տրամադրութեամբ տոգորուած ուժերու քննադատութեան: Ո՛չ միայն քննադատութեան, այլ նաեւ բացայայտ հալածանքին: Դաշնակցութիւնը բազում զոհեր տուաւ այդ տմարդի հալածանքին: ՀՅ Դաշնակցութիւնը երբեմն ընկրկեցաւ ծանր տուրք վճարելով իր դէմ ծաւալած վտանգին, Բայց երբեք չհաշտուեցաւ իրեն վիճակուած դժխեմ ճակատագիրին հետ ու վերականգնեցաւ աւելի աշխուժ, աւելի վճռական, գաղափարապէս աւելի ջրդեղուած:

Դաշնակցութեան գործը հայրենիքին` Հայաստանի համար է: Հայաստանի ու հայութեան ազատագրութեան դատն է իր նպատակը: Ով կողմ է Հայաստանի ու հայութեան ազատագրութեան դատին, կրողն է դաշնակցական ոգիին` դաշնակցականութեան: Ու մենք կը հաւատանք, որ այդ ոգին կը թեւածէ հայաշխարհի բոլոր անկիւնները` Հայաստանի մէջ, Արցախի մէջ, սփիւռքի տարածքին: Այս աներեր հաւատքն է, որ մեզ վստահ կը դարձնէ, որ հայութեան համազգային զարթօնքը պիտի չուշանայ:

ՀՅ Դաշնակցութիւնը տարին անգամ մը կը ներկայանայ զինք ծնած ժողովուրդին, հրապարակային համարատուութեան համար: Համարատուութիւնը չի վերածուիր ինքնագովութեան առիթի, այլ ժողովուրդին հետ հաղորդակցելու եւ անոր ձգտումներուն բազկերակը շօշափելու: Դաշնակցութեան օրը հոգեկան հաղորդութեան վկայարան է:

Հայ ժողովուրդի ընդոծին ձգտումներուն մեծ վկայ մը` Խրիմեան Հայրիկը, Վասպուրականի իր հայրենակիցներուն ուղղուած նամակի մը մէջ կը գրէր. «Հայ յեղափոխական դաշնակցութիւնը հայկական նոր ասպետութիւն է: Ելէ՛ք, ելէ՛ք ժողովուրդ հայոց, անդամագրուեցէ՛ք հայկական նոր ասպետութեան, թեւ թիկունք տուէք անոր, զի խաչին ու մաճին հետ, փրկարար է նաեւ ասպետին սուրը»:

Խրիմեան Հայրիկի այս սրտառուչ կոչը արդիական կը հնչէ նաե՛ւ ներկայիս: Դաշնակցութիւնը էր ու կը մնայ հայկական նոր ասպետութիւնը:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company