ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Ելույթներ

Հետպատերազմյան շրջանում կառավարման համակարգում լուրջ խնդիրներ կան

23 Դեկտեմբեր 2021

Դեկտեմբերի 23-ին կայացած ԱՀ ԱԺ նիստում «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է քվեարկել 2022թ. բյուջեի նախագծին: Ստորև ներկայացնում ենք «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի ելույթը՝ 2022թ. բյուջեի նախագծի վերաբերյալ.

«Հարգելի՛ գործընկերներ,

Պետական բյուջեի մասին օրենքը, լինելով երկրի զարգացման ֆինանսատնտեսական հիմնական փաստաթուղթը, արտացոլում է առաջիկա տարում երկրի զարգացման հիմնական առաջնահերթությունները երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները և դրանց լուծման ուղիները, որոնք էլ, բնականաբար, պետք է իրենց արտացոլումը գտնեն պետական բյուջեի մասին օրենքի նախագծում:

Հետպատերազմյան շրջանում Արցախի Հանրապետության առջև ծառացած են բազմաթիվ ներքին և արտաքին մարատահրավերներ: Եթե առանձնացնելու լինենք հիմնականներն ու ամենակարևորները՝ դրանք մեր պատկերացմամբ 3 խմբի են բաժանվում.

1.Անվտանգություն,
2.ԱՀ միջազգայնորեն ճանաչման, կարգավիճակի հարց,
3.Պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար աղետի հետևանքների վերացում:

Մյուս բոլոր մարտահրավերները, կարծում ենք, այն մարտահրավերների ածանցյալն են և գալիս են լրացնելու դրանց:

Չնայած անվտանգության և պաշտպանության հոդվածներով ավելացված գումարներին (համարյա կրկնակի)՝ և ընդունելով, որ պաշտպանությանն են ուղղվում ոչ միայն պետական բյուջեի միջոցները, այնուամենայնիվ պետք է փաստել, որ պաշտպանությանն ու անվտանգությանն ուղղվում է ամբողջ պետական բյուջեի ընդամենը 5%-ը (համեմատության համար ասենք, որ նախապատերազմյան ՀՀ-ի միայն պետական բյուջեում պաշտպանության ծախսերը կազմում էին 16%):

2022թ. մեր արտաքին քաղաքական գերատեսչության բյուջեն փաստացի մնացել է նույնը (ավելացվել է 40 մլն դրամ): Բյուջետային ուղերձում և բյուջեի կառուցվածքում որևէ փոփոխություն չկա: Արտաքին քաղաքական գերատեսչության բյուջեում ոչ մի խոսք չկա ծրագրերի, կատարվելիք աշխատանքների ուղղությունների մասին: Հետպատերազմյան իրողությունները պահանջում են, որ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունն ավելի ակտիվ լինի տարբեր ծրագրերի իրականացման գործում՝ լինի դա լոբբինգային, տեղեկատվական, թե քարոզչական աշխատանք: Ըստ էության՝ արտաքին քաղաքական գերատեսչության բյուջեն մնացել է նույնը և հիմնականում ուղղված է աշխատավարձերին և օտարերկրյա մեր ներկայացուցչությունների պահպանմանը: Արդյո՞ք սրանք համահունչ են նոր իրողություններին: Կարծում ենք՝ ոչ:

Երրորդ ամենամեծ խնդիրը պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար աղետի վերացումն է: Անշուշտ, 2022թ. պետական բյուջեով նախատեսված են մասշտաբային միջոցառումներ, որոնք ուղղված են բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանների ապահովմանը, տարբեր սոցիալական ծրագրերին՝ մեր քաղաքացիների սոցիալական բեռը թեթևացնելու համար:

2022թ. պետական բյուջեով նախատեսված է աշխատավարձերի բարձրացում մոտ 20%-ով, նաև թոշակների բարձրացում: Դրանք, բնականաբար, ողջունելի են, բայց չպետք է մոռանալ, որ պարենային զամբյուղի գնաճը հիմնական պարենամթերքի մասով կազմում է 12,4%: Մինչպատերազմական շրջանում հայտնի էր, որ մեր և ՀՀ միջև աշխատավարձերի նույն դաշտն է գործում և հնարավոր է՝ դա է պատճառը, որ այդ չափով է բարձրացվել:

Բայց պատերազմը նոր սրբագրումներ պետք է արած լինի, և ավելացված բյուջեի սահմաններում պետք է ավելի բարձր տոկոսով ավելացնեինք աշխատողների աշխատավարձը: Աշխատավարձերի բարձրացումը ևս նպաստելու է գների մակարդակի հետագա բարձրացմանը: Ակնհայտ է դառնում, որ աշխատավարձերի և թոշակների բարձրացումը պետք է լիներ ավելի բարձր: Մոռանում ենք նաև, որ խոսքը միայն պետական սեկտորում աշխատողների աշխատավարձի մասին է, սակայն աշխատողների մի զգալի հատված մասնավոր սեկտորում է: Մասնավոր սեկտորում աշխատավարձի բարձրացման գործադիրի գործիքակազմն աշխատավարձի նվազագույն շեմի բարձրացումն է, որն այս տարի տեղի չի ունեցել:

Դաշնակցությունը, ակտիվորեն մասնակցելով 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկումններին, 3 տասնյակից ավելի առաջարկություններ է ներկայացրել: Հանուն ճշմարտության ասենք, որ առաջարկությունների մեծ մասն հարցադրումներ էին, որոնց նպատակը բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործմանը նպաստելն է, ինչպես նաև բյուջեի նախագծում տեղ գտած բացերի հնարավոր վերացումը:

Բյուջեի նախագծում կան օրենքի հետ կապված մի շարք խնդիրներ և կարծում ենք նաև օրենսդրական բաց: Այսպես, բյուջետային համակարգի մասին օրենքի 14-րդ հոդվածում կառավարությունը բյուջեի նախագծի հետ ներկայացնում է կապիտալ շինարարության տարեկան ծրագրերը, որում պետք է ընդգծված լինեն ծախսերի հիմնական տեխնիկա-տնտեսական չափանիշները, նախագծանախահաշվային փաստաթղթերը, ծախսերի կատարման փուլերը, ժամկետները, օբյեկտների ցանկի ներկայացման, քննարկման և հաստատման կարգը: Պետական բյուջեի միջոցների հաշվին 2022թ. կապիտալ ներդրումների պետական պատվերի ներկայացված ծրագիրը օրենքի պահանջներին համահունչ չէ:

Հաշվետվությունից երևում է, որ պետական բյուջեի նախագծում պետական պարտքի սպասարկումը կազմում է մոտ 9%, որը բավական մեծ թիվ է: Մեր ընդհանուր պետական պարտքի չափը չգիտենք, տարեցտարի ներկայացվում է տվյալ տարվա ցուցանիշը, բայց ընդհանուր կառուցվածքը մեզ հայտնի չէ: Սա օրենսդրական բաց է: Թե ՀՀ-ում, թե մնացած պետություններում գործում է պետական պարտքի մասին օրենքը և ներկայացվում են ընդհանուր պարտքը, մարման ժամկետները: Կառավարության, Ազգային Ժողովի կողմից պետք է ներկայացվի պետական պարտքի մասին օրենքը, որպեսզի խորհրդարանական վերահսկողությունը լինի թիրախային և հնարավորություն ունենանք պարտքի չափի, սպասարկման ծախսի մասին լիարժեք տեղեկությունները ստանալ:

Ինչքան էլ ավելացվեն պետական բյուջեի միջոցները, պետք է դրանք հնարավորինս արդյունավետ ծախսել, որը կախված է կառավարման համակարգի էֆեկտիվությունից: Վերջին մեկ տարվա փորձը ցույց է տալիս, որ հետպատերազմյան շրջանում կառավարման համակարգում կան լուրջ խնդիրներ, շատ հաճախ աջ ձեռքը տեղյակ չէ ձախ ձեռքի գործողությունների մասին: Օրինակի համար նշեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում կառավարությունը ներկայացրել է հիփոթեքային վարկերի մարման, զանազան հարկատեսակների իջեցման ծրագրեր: Բայց մեկ այլ նախարարություն բերում է ծրագիր, որով ավելացվում է ինչ-որ հարկ: Այդ օրենքը Ազգային Ժողովը չընդունեց: Բայց ասածս այն է, որ հետպատերազմյան շրջանում կառավարման համակարգում պետք է առավելագույնս վերանա թափթփվածությունը: Պետական բյուջեի արդյունավետ կիրառումից է կախված դրանց թիրախային և արդյունավետ օգտագործումը:

Ելնելով վերոգրյալից՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը 2022թ. պետական բյուջեի նախագծին դեմ է քվեարկելու»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

«Թորոնթոհայ TV» կայանի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի ան

08 Հոկտեմբեր 2026
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսակա

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company