ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Ելույթներ

Յուրաքանչյուրիս խոսքը այն դիմադրությունն է, որը պետք է խոչընդոտի կազմաքանդման գործընթացը

27 Դեկտեմբեր 2021

ԱՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի ելույթը՝ «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» օրակարգով հրավիրված ԱՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ.

«Անկեղծ ասած սպասում էի, որ նվազագույնը 20 հոգի կհերթագրվի ելույթներ ունենալու համար: Սա այն պահն է, որ պետք է բոլորս խոսենք՝ ուզենք, թե չուզենք: Բնականաբար, մեր խոսքը չի կարող զգացական չլինել: Ես փորձել եմ այդ զգացական պահերից զերծ մնալ ու կփորձեմ սահմանների մեջ ընկալելի, կոռեկտ իմ ընդհանուր մտահոգությունն ու տեսակետները ներկայացնել:

2018թ. հունիսին ես այս ամբիոնից ելույթ եմ ունեցել: Երբ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, երբ Արցախում որոշակի խլրտումներ, շարժեր կային, մի հետաքրքիր արտահայտությամբ նկարագրել եմ ընդհանուր իրավիճակը և հետևյալ միտքն եմ հայտնել, որ մեր պետության ու պետականության նկատմամբ «քաղաքական դիվերսիաներ» են տեղի ունենում: Այդ «քաղաքական դիվերսանտների» կողմից որոշ արձագանքներ եղան, շատ լուռ տարել ենք: Այդ «քաղաքական դիվերսիաները» շարունակվում են մինչև հիմա և որոշակի անտես, չերևացող, երբեմն երևացող տեսքով մենք ուղղակիորեն առնչվում ենք դրան:

2018-2022թթ. շատ փոփոխություններ են տեղի ունեցել մեր կյանքում: Սկզբում նկատի պետք է առնել 2020թ. նախագահական և խորհրդարանական ընտրությունները, իսկ հետո 2020թ. պատերազմը: Հետահայաց նայելիս հետևյալ հարցն ունենք: Մի առիթով Ազգային ժողովի հարգարժան նախագահ Արթուր Թովմասյանն էլ էր ասում՝ ո՞ւր էինք, ո՞ւր հասանք: Պիտի արձանագրեմ, որ թե նախապատերազմյան, թե հետպատերազմյան շրջանում համատարած կազմաքանդման գործընթացներ են ծավալվել ՀՀ-ում ու Արցախում: Այդ կազմաքանդման գործընթացներից մենք դուրս չէինք ու դուրս չենք: Գործելաոճ է դարձել թուլացնել, պառակտել, մասնատել: Արդյունքում ի՞նչ է ստացվում՝ իշխել, կառավարել, ուղղորդել: Այս ամենը կատարվում է մեր շրջապատում մեր կողքին, փաստորեն՝ «կուտը կերանք»:

Մենք պետք է արձանագրենք, որ մեր սուբյեկտայնությունն արտահայտող երկու պետական օղակներ, մարմիններ ունենք՝ նախագահական ինստիտուտը և Ազգային ժողովը՝ առաջնային մանդատ ստացած երկու մարմիններ, որոնց նկատմամբ նույնպես շարունակվում է դեռևս 2018թ. սկսված կազմաքանդման գործընթացը: Ես պատահական չեմ ասում դրանց մասին և յուրաքանչյուրիս խոսքը հենց նաև հակադրում է, յուրաքանչյուրիս խոսքը այն դիմադրությունն է, որը պետք է խոչընդոտի կազմաքանդման գործընթացը: Մենք հիմա ունենք կիսաքանդված, կիսաանկենդան, քաղաքական գործընթացներից գրեթե դուրս, ցածր իմունիտետով այդ երկու օղակները: Թող ինձ ներեն իմ գործընկերները, նախագահական ինստիտուտի ներկայացուցիչները, բայց սա է իրականությունը: Պետական այդ երկու կարևոր օղակները մեր ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորված մարմիններ են: Երկուսի բնականոն, ավելի ակտիվ քաղաքական գործունեությունից է կախված մեր ապագան: Որքանո՞վ մենք կկարողանանք այդ ակտիվությունը ցուցաբերել:

3 տարի շարունակվում է կազմաքանդման գործընթացը: Օրինակներ կարող եմ բերել՝ հիշեք նախապատերազմյան շրջանում Հայաստանի Հանրապետության տարբեր օղակներում՝ «Արցախի մարզպետ» անվանումը, Արցախի հանրապետությունը միտումնավոր դուրս թողնելը: Հիշեք 2019թ. օգոստոսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտնի հանրահավաքի ժամանակ հասարակության տարբեր շերտերի ակտիվ «գործողությունները»՝ ուղղված գործող իշխանություններիի դեմ, 2018-ի հունիս-հուլիսյան դեպքերը և այլն:

Հետպատերազմյան շրջանում այս գործընթացը շարունակվել է: Հայաստանի և Արցախի միջև քաղաքական հարաբերություններ չկան: Հայաստանը մեր անվտանգության երաշխավորն է, անվտանգության ինչպիսի՞ բաղադրիչ ունենք: Մենք առաջարկել ենք երկու ինստիտուտների՝ ՀՀ և ԱՀ Ազգային ժողովների միջև հարաբերություններ հաստատել, որոնք չկան: Սրա մասին գուցե իմաստ չունի այսպես հրապարակային խոսել, բայց մենք պարտավոր ենք ասել՝ դանակը ոսկորը հատել-անցնում է: Այժմ նույնիսկ չունենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ընձեռած այդ կարևոր տնտեսական կամ նյութական բաղադրիչը: Իսկ մենք լուռ, հանգիստ հետևում ենք: ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի միջև միայն կան հարաբերություններ՝ սոցիալական, տնտեսական հարցերի շուրջ: Չի երևում քաղաքական այն ենթատեքստը, այն հարցերի շրջանակը, որ քննարկվում է: Ինչ-որ արվում է, իմիտացիա է: Իսկ մենք «կուտը ուտում ենք»:

Առաջին փուլն ավարտվել է. մի քանի օր առաջ ՀՀ վարչապետը պարզապես երկրորդ փուլը ազդարարեց: Սկսվել է տնտեսական և սոցիալական դեինտեգրման քաղաքականություն: Ես այս գործընթացը բնութագրել եմ որպես դեինտեգրում: 30 տարի մենք ՀՀ հետ ինտեգրվել ենք, հիմա դեինտեգրման գործընթաց է ընթանում: Իսկ հետո կլինի ռեինտեգրում Ադրբեջանի Հանրապետության հետ: Դուք ոնց ուզում եք ընկալեք, բայց սա է իրականությունը: Սա քաղաքականություն է: Մենք պարտավոր ենք դա հասկանալ, կանխորոշել և ապագա քայլերը կատարել: Արդյո՞ք մենք դա անում ենք: Ես կասեի՝ ոչ:

Հայաստանի Հանրապետության առաջին դեմքը «ձեռքերը լվանում է» Արցախից և ասում՝ ես մանդատ չեմ ստացել: Ողջունելով մեր նախագահի երեկվա ֆեյսբուքյան գրառումը՝ պիտի ասել՝ թո՞ւյլ ենք տալիս Հայաստանին «ձեռքերը լվանալու»: Ո՛չ: ՀՀ մեր անվտանգության երաշխավորն էր իր ստանձնած պարտավորություններով: Իսկ ո՞վ պիտի մեզ ներկայացնի միջազգային հարթակներում: Չէ՞ որ 30 տարվա ընթացքում միջազգային հարթակներում մեր շահերը ներկայացնող օղակ կար՝ ի դեմս ՀՀ-ի: Հիմա ո՞վ պիտի ներկայացնի: Մենք չունենք այդ հնարավորությունը և համապատասխան կարելիությունը: Հայտարարութանը կողմ քվեարկելը բավական չէ, այն նվազագույնն է, բայց նաև ուզում եմ առաջարկներ ներկայացնել:

Ժողովրդի հետ խոսակից չկա: Տարբեր խմբերի բաժանվելով՝ ժողովրդի հետ բոլորս միասին խոսելու հնարավորություն ստեղծենք: Երկրորդ՝ պատվիրակություններ կազմել դեպի կարևոր կենտրոններ՝ անկախ նրանից ընդունո՞ւմ են մեզ, թե՞ չեն ընդունում: Առաջին հերթին պետք է պատվիրակություն ուղարկել ՀՀ՝ վարչապետի, Ազգային ժողովի հետ հանդիպելու, այնուհետև համանախագահող երեք երկրներ՝ Մոսկվա, Փարիզ-Բրյուսել և Վաշինգտոն, ինչու չէ՝ նաև մեր հարևան Իրան: Պատվիրակությունները պետք է կազմված լինեն լեգիտիմ ընտրված մարմիններից:

Մեզնից յուրաքանչյուրը շատ է դիտել հրեական համակենտրոնացման ճամբարների ընդհանուր գոյության, գործունեության մասին ֆիլմեր: Շատ կարևոր և դիպուկ բնութագրություն է տվել իմ լավ ընկերներից մեկը: Ասում է՝ դուք բաց համակենտրոնացման ճամբարի կարգավիճակում եք. անձնագիր եք ցույց տալիս մտնում, դուրս գալիս ցույց եք տալիս: Համակենտրոնացման ճամբարների այդ ֆիլմերը մեզ համար ուղենիշ թող լինեն: Վերջապես այդ ֆիլմերը ստեղծում են նաև գործելու համար»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company