ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Տիթրոյթի մէջ Հ․Յ․Դ․-ի 131-ամեակի նշում

05 Հունվար 2022

Դեկտեմբեր 3-ին, աւելի քան երկու հարիւր հայորդիներ հաւաքուած էին Տիթրոյթի մօտակայ Նորթվիլ շրջանի Meadowbrook Country Club-ի սրահին մէջ, նշելու համար Հ․Յ․Դ․-ի 131-ամեակը, կազմակերպութեամբ տեղւոյն «Ազատամարտ» կոմիտէին։

Ձեռնարկը սկսաւ երկու քայլերգներով, որոնք երգեցին Հ․Ե․Դ․-ի եւ Հ․Մ․Ը․Մ․-ի անդամները։ Օրուան հանդիսավարներն էին տեղւոյն Հ․Ե․Դ․-ի «Կոպերնիկ Թանտըրճեան» մասնաճիւղի անդամներ՝ Թալար Պաղտասարեան եւ Մուրատ Թոսունեան։

Ապա յաջորդեց սեղանի օրհնութիւն եւ աղօթք, որ կատարուեցան հովիւներ՝ Հրանդ Գէորգեանի (Հայ Առաքելական Սուրբ Սարգիս եկեղեցի) եւ Անտոն Ադամեանի (Հայ Կաթողիկէ Սուրբ Վարդանանց եկեղեցի) կողմէ։


Օրուան բանախօսն էր Հ․Յ․Դ․ Բիւրոյի անդամ Արամ Գալուստեան, որ նախապէս հանդիպած էր շրջանի Հ․Ե․Դ․-ի եւ Հ․Մ․Ը․Մ․-ի անդամներուն հետ եւ երկարօրէն զրուցած։

Արամ Գալուստեան իր խօսքին մէջ նշեց, թէ առանց Հ․Յ․Դ․-ի դժուար, թէ շարունակուէր հայոց պատմութիւնը։ Ան անդրադարձաւ, թէ ներկայ օրերուն ո՞վ է դաշնակցականը հասկացողութեան, կուսակցութեան ներքին ժողովրդավարութեան պատմական հոլովոյթին եւ անոր կարեւորութեան, որ հիմնական գաղտնիքն է կուսակցութեան գոյութեան եւ ապագայի յառաջընթացին: Անշուշտ ծանրանալով 131-ամեայ կենսափորձին վրայ, որ արդիւնքն է պատմական երթին, ուղիին, փորձառութեան։

Ան շեշտեց կարեւորութիւնը ուսանողութեան, երիտասարդութեան եւ պատանեկան միութիւններու դերակատարութեան, անոնց նկատմամբ Հ․Յ․Դ․ միշտ ալ ցուցաբերած է յատուկ ուշադրութիւն եւ հոգածութիւն։ Նաեւ կարեւորեց Հայ Դատը, ուր անդրադարձաւ տարուած աշխատանքներուն, նուաճումներուն, գրասենեակներուն ծաւալած մասնագիտական աշխատանքներուն եւ յատկապէս անոնց նկատմամբ ժողովուրդին ցուցաբերած զօրակցութեան ու հաւատքին:

Հուսկ, «Ազատամարտ» կոմիտէութէնէն երկու անդամներ՝ Ռաֆֆի Ուրլեան եւ Ճորճի-Անն Օշական յատուկ յուշանուէրներ յանձնեցին Հ․Ե․Դ․-էն ներս գործօն անդամներ՝ Վրէժ Տաուլիի (ատենապետ) եւ Արաքսի Թոսունեանի (փոխ-ատենապետ), որոնք անարառօրէն գործ տարած էին երիտասարդական ոլորտէն ներս։

Իբրեւ տիպար համակիր, յատուկ յուշանուէրներ ստացան նաեւ Սիլվա Սաղըրեան եւ Շողեր Ուրլեան։ Սաղըրեան հետեւողական աշխատանք տարած է շրջանի Հայ Դատի մարմինէն ներս, իսկ Ուրլեան տեղւոյն Համազգայինի մասնաճիւղի ատենապետուհին է, որ իր կարգին անդադար գործած է, յատկապէս Լիբանանահայութեան օժանդակութեան ոլորտէն ներս։

Պերճուհի Տարաքճեան ստացաւ իր հօր՝ Համազասպ Արսլանեանի յիշատակին յուշանուէր մը։ 1905-ին ծնած, Համազասպ 1933-ին եղած է շրջանը կազմակերպող տիպարներէն մէկը։

Գեղարուեստական յայտագրով, ելոյթ ունեցան Դրօ Գրիգորեան եւ Արա Տապանճեան։

hairenikweekly.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company