ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այս պահին հումանիտար աղետից մեզ փրկում է արտաքին պարտքը. Թադևոս Ավետիսյան

05 Հունվար 2022

Երկնիշ տնտեսական աճի փոխարեն` երկնիշ գնաճ. սա 2021 թվականի միակ բացասական ցուցանիշը չէ: Մասնագետները մեկ անգամ չէ, որ ահազանգել են ավելացող արտաքին պարտքի ֆոնին ներդրումների բացակայության, տնտեսական ակտիվության դանդաղ աճի մասին:

ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 2021 թվականը համարեց սոցիալական ու տնտեսական առումով ձախողված 2020 թվականի շարունակությունը:

«2020 թվականն ամփոփվեց 7.4 տոկոս տնտեսության կրճատմամբ: Նկատենք՝ մինչև պատերազմը մենք արդեն ունեինք 6.5 տոկոս անկում, ինչը 2 անգամ ավելի բարձր ցուցանիշ էր, քան տարածաշրջանում կամ համաշխարհային տնտեսության մեջ, որովհետև քովիդից տուժել էր նաև համաշխարհային տնտեսությունը: Դրա հիմնական և միակ պատճառը օրվա իշխանություններն էին՝ իրենց ձախողումներով և ապաշնորհությամբ:

2021 թվականը մեկնարկեց պոպուլիզմի նոր դրսևորումներով. հենց տարվա առաջին աշխատանքային օրը տնտեսական անկման ֆոնին խոստացան միլիարդավոր դոլարի ներդրումներ, երկնիշ տնտեսական աճ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը:

Ըստ նրա, քանի որ այս խոստումներին հետևեց ռեալ կյանքը, մասնագիտական շրջանակներից բացի, հանրության համար ևս պարզ դարձավ, որ այդ խոստումները մնալու են չիրականացված:

«Երկնիշ դրական խոստումների ֆոնին շարունակեց բացասական ցուցանիշների երկնիշ ավելացումը. գները թռիչքաձև աճում են, 2021թ․ ամփոփում ենք երկնիշին մոտ գնաճով, երկնիշ աճեց պետական պարտքը (միլիարդավոր դոլարի ներդրումների փոխարեն՝ պարտքն ավելացավ շուրջ 1.2 միլիարդ դոլարով):

2021թ․ հունվար-նոյեմբերի տվյալներով, ընդամենը 5 տոկոսին մոտ տնտեսական ակտիվություն ունենք (նախորդող ամիսը հունվար-հոկտեմբերին՝ դա 4 տոկոս էր, իսկ մեկ տոկոսային կետով աճն էլ պայմանավորված է նախորդ տարվա նոյեմբերի խորը ճգնաժամով):

2020 թ. նոյեմբերին 2019 թվականի համեմատ տնտեսությունը կրճատվեց շուրջ 11 տոկոսով,- ասաց Թադևոս Ավետիսյանը, ապա արձանագրեց՝ իրավիճակը շարունակում է նույնը մնալ, որովհետև տնտեսության հյուծումը շարունակվում է,- Տնտեսությունը դեռ չի վերականգնվել: 2021 թվականին Covid 19-ով պայմանավորված սահմանափակումները գրեթե չկային, չկար պատերազմ՝ ինչպես նախորդ տարի, բայցևայնպես, օտարերկրյա ներդրումներ չեղան: Սա բացասական է նաև այն իմաստով, որ հաջորդ տարվա համար հիմքեր չկան, որպեսզի մենք ունենանք առաջանցիկ տնտեսական աճ»:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ տնտեսության հյուծման հետևանքով գները կաճեն ավելի արագ, քան մարդկանց եկամուտները, այդ թվում՝ միջին աշխատավարձը:

Նա հիշեցրեց, որ չեն աճել նաև նվազագույն աշխատավարձը, թոշակները, նպաստները, և 2022 թվականին արդեն հաստատված պետական բյուջեով ևս՝ սոցիալական առումով որևէ դրական տեղաշարժ չի նախատեսվում:

Ի դեպ, մասնագետի համոզմամբ՝ 2022 թվականի բյուջեով խոստացվող 7 տոկոս աճը չունի իրական հիմքեր, և այն առավելապես բարի ցանկություն է.

«Այդ 7 տոկոս աճն այս պահին առկա օբյեկտիվ միտումներով իրականում փուչիկ է, որովհետև 7 տոկոսանոց տնտեսական աճ ապահովելու համար դրա հիմքերի առյուծի բաժինը պետք է 2021թ․ արդեն տեսնեինք՝ ներդրումային հաստատված ծրագրերի և տնտեսական առաջանցիկ աճի ձևով:

Այս ամբողջի ֆոնին հատկանշական է փաստել, որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը ոչ թե քայլերով, այլ լոնքերով է աճում. 2021թ․ միայն մոտ 15-16 տոկոսով աճել է՝ հատելով 71-72 հազար դրամի սահմանը: Մեր գնահատմամբ՝ 2022թ.՝ մինչև տարեվերջ, կմոտենա առնվազն 80 հազարի դրամին»:

Թադևոս Ավետիսյանն առանձնացրեց բացառապես մեկ դրական միտում՝ արտաքին պարտքի ներգրավման հնարավորությունը, որը դարձյալ գուժում է տնտեսական բացասական հետևանքների մասին:

«Այս պահին մեզ հումանիտար աղետից փրկում է արտաքին պարտքը, որովհետև փորձում է լուծել և՛ համատարած ձախողումների հետևանքները, և՛ նաև բերում է տնտեսական ակտիվություն: Փաստորեն, ապիկար իշխանությունները ձեռքն արդեն մեկնել են ապագա զարգացման ռեսուրսին, որովհետև այդ պարտքը, որ այսօր բերում ու ծախսում են իրենց իշխանությունը մեկ օր ավելացնելու և կոլապսից խուսափելու համար, վճարվելու է վաղը, մյուս օրը»,- եզրափակեց տնտեսագետը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company