ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ղազախստանի բունտը կարող է պայթել և Հայաստանում․ թուրքական և արևմտյան գործոնների ակտիվացումը

05 Հունվար 2022

Ղազախստանում կառավարությունը հրաժարական է տվել, նախագահն իր ձեռքն է վերցել նաև Անվտանգության խորհրդի ղեկը․ բողոքի զանգվածային ցույցերը չեն դադարում անգամ ցուցարարների առաջադրած սոցիալական պահանջները կատարելուց հետո, այժմ նրանք պահանջում են ընդհանրապես գործող իշխանությունների հրաժարականը։

Զանգվածային ցույցերի պատրվակը դարձավ հեղուկ գազի գնի բարձրացումը, բայց խորքային պատճառը սոցիալական էր՝ հրահրված արտաքին ուժերի կողմից՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«2021 թ-ը ճգնաժամի վերականգնման տարի էր նաև Ղազախստանի տնտեսության համար և այնտեղ, ինչպես ամբողջ աշխարհում գրանցվեց բարձր գնաճ։ Այդ գնաճը հատկապես վերաբերում էր վառելիքին՝ մասնավորապես բենզին, գազ, հեղուկ գազ և այլն։ Հաշվի առնելով, որ Ղազաախստանը գազ և նավթ արդյունահանող երկիր է, տարիներ շարունակ այս երկրում նավթի և գազի գները բավականին ցածր են եղել և բավականին մատչելի են եղել բնակչության համար։ Եվ անցած տարի նրանց մոտ, ինչպես համաշխարհային շուկայով պայմանավորված, այնպես էլ իրենց ներքին էներգետիկ քաղաքականությամբ պայմանավորված՝ վառելիքի գները բարձրացան․ օրինակ, հեղուկ գազի գինը կապված է էներգետիկ շուկայի հետ՝ նրանց մոտ բորսայական եղանակով է որոշվում այդ գինը՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա, և այդ շուկայական մեխանիզմի արդյունքում վերջին 1 տարվա ընթացքում գները կրկնակի աճել են՝ 60 տենգեից հասել է 130 տենգեիի։ Ու հատկապես խոսքը Ղազախստանի այդ նավթաարդյունահանող շրջանի մասին է»,-ասաց տնտեսագետը։

130 ղազախական տենգեն մեր տարադրամով մոտ 130 դրամ է․ համեմատության համար՝ նույն հեղուկ գազը, որի պատճառով ղազախները փողոց են դուրս եկել, մեզ մոտ վաճառվում է կրկնակի թանկ՝ նվազագույնը 260 դրամով։

«Սա ժողովրդի համբերության բաժակի վերջին կաթիլն էր, վերջին կետն էր․ այս պրոցեսները սոցիալական բունտ են, որը տարածվեց ամբողջ քաղաքներով, շրջաններով։ Նշվում է հեղուկ գազը, բայց իրականության մեջ բողոքի պատճառն ավելի խորքային է՝ սոցիալական է, անցյալ տարվա գնաճով պայմանավորված։ Այսինքն, բոլոր ապրանքներն են թանկացել, ոչ միայն հեղուկ գազը։ Եվ պատահական չէ, որ երեկ, երբ կառավարությունը հայտարարեց, որ պատրաստ են նույնիսկ իջեցնել գինը և վերադարձնել նախկին՝ 60 տենգեն, բողոքի ցույցերը շարունակվում են, քանի որ մարդկանց մոտ ընդհանուր սոցիալական բողոք է, ոչ թե կոնկրետ ապրանքի գնի բարձրացման դեմ բողոք, սա ուղղակի առիթներից մեկն էր»,-ասաց Սուրեն Պարսյանը։

Սա, կարծես թե, հասկացավ Ղազախստանի իշխող ուժը և նախագահը կառավարությունը ցրեց, նոր պաշտոնակատար նշանակեց՝ դրանով փորձ անելով մեղմել հասարակական ընդվզումը։

«Ակնհայտ է, որ այս ցույցերը, լինելով սոցիալական արդարության հիմքի վրա, այնուամենայնիվ խթանվում են տարբեր ժամանակակից տեխնոլոգիաներով, այսինքն, արևմտյան տարբեր տեխնոլոգներ, տարբեր ուժեր հետաքրքրված են է՛լ ավելի սրել իրավիճակը, քանի որ սա խնդիր է Ռուսաստանի համար՝ ԱՊՀ տարածաշրջանի մասով»,-ասաց Պարսյանը։

Սա, ըստ էության, ուղղված է Ռուսաստանի դեմ և Ղազախստանում ակտիվ է ոչ միայն Արևմտյան, այլև թուրքական գործոնը՝ նշեց նա, սրանք բազմաթիվ գործոններ են, որ եթե քաղաքական էլիտան չկարողանա վիճակը ճիշտ կառավարել, հնարավոր են արմատական ցնցումներ, նաև նախագահի հրաժարական, և Ղազախստանը ուղղակի կարող են բաժանել ազդեցության տարբեր գոտիների։

«Հիմա կառավարությունը հրաժարական տվեց, նոր կառավարություն նշանակվեց, փորձում են հանդարտեցնել իրավիճակը։ Եթե կհաջողվի՝ կհաջողվի, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա։ Այսպես ցրելով չի կարող հանդարտվել, կառավարությունը պետք է արմատական քայլեր իրականացնի, այսինքն, վերանայի թոշակները, աշխատավարձերը՝ սոցիալական քաղաքականությունը»,-ասաց տնտեսագետը։

Նման սոցիալական բունտեր կարող են տրաքել աշխարհի գրեթե բոլոր երկրներում, նշեց նա, քանի որ անցած տարվա աննախադեպ բարձր գնաճը, ըստ էության, մարդիկ չեն կարողացել հաղթահարել և բողոոքը կուտակվել է։

Հայաստանում նույնպես, նրա համոզմամբ, կապված գործող իշխանությունների հաճախակի փոփոխվող քաղաքական կուրսի հետ, դրսի ուժերը կարող են նորից խթանել ներքին բողոքը և կառավարության փոփոխություն իրականացնել։

«Ոչինչ չի բացառվում, ինչպես եղավ, օրինակ, Ուկրաինայում, երբ իշխանության եկավ Զելենսկին դարձյալ նույն տեխնոլոգիաների միջոցով։ Մենք չենք կարող ոչինչ բացառել, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ սոցիալական բունտերը 2022 թ-ի ընթացքում հաճախակի են լիննելու՝ նկատի ունենալով 21 թ-ի ճգնաժամային իրավիճակը, բարձր գնաճը, և մեր քաղաքական, տնտեսական քաղաքականությունը պետք է կառուցենք՝ ելնելով նման օրինակներից»,-ասաց Սուրեն Պարսյանը։

Հայաստանում այս տարեսկզբից արդեն թանկանում են մի շարք ապրանքներ, պայմանավորված, ասենք, հարկային դրույքաչափերի բարձրացմամբ․ օրինակ, ալկոհոլը, ծխախոտը, դիզելային վառելիքը, բենզինը և այլն։ Դրան գումարած նաև կոմունալներն են թանկանալու․ հունվարի 1-ից 20 դրամով թանկացել է ջուրը, փետրվարի 1-ից միջինը 4,7 դրամով թանկանալու է հոսանքը, այն ժամանակ նաև թանկանալու գազը՝ պայմանավորված կալորիականությամբ։ Այս ապրանքների սակագների աճը ուղղակիորեն ազդելու է Հայաստանում արտադրվող ապրանքների, մատուցվող ծառայությունների գների վրա, այսինքն, շղթայաբար թանկացումներ են լինելու այս տարվա ընթացքում։

«Կառավարության՝ պետական բյուջեով նշած 4 տոկոս գնաճը, ըստ էության, իրատեսական չէ, որովհետև հաշվի չէր առնվել ո՛չ ջրի, ո՛չ էլեկտրաէներգիայի գնի հնարավոր բարձրացումը։ Այս ամենը կարող է Ղազախստանի օրինակով մարդկանց փողոց հանել, բայց կարող է դա շատ բուռն զարգանալ և արագ մարել։ Քաղաքական ուժերը որքանո՞վ կկարողանան այդ պրոցեսները ճիշտ կառավարել՝ դա մեկ այլ հարց է, բայց նման երևույթներ Հայաստանում էլ կարող են լինել»,-վստահ է տնտեսագետը։

Ղազախստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ երկիր, նշեց Սուրեն Պարսյանը, և այնտեղի իրադարձությունները մեր երկրի համար հետաքրքրություն են ներկայացնում քաղաքական և տնտեսական առումով։

Աննա Բալյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանը կարող է դառնալ տիտանների մար

«Մի քանի խնդիր կա․ առաջինը՝ իրավական ռեժիմը։ Ակնհայտ է՝ իրավական ռեժիմը, որը գ

14 Հունվար 2026
Թորոնթոյի մէջ տեղի ունեցաւ Հայ Դատի յա

Կիրակի, 11 Յունուարին, Նոր Տարուան եւ Սուրբ Ծննդեան զոյգ տօներուն առթիւ, Թորոն

14 Հունվար 2026
2026 Թուականը

Անչափ երազում էի այս տարուայ իմ առաջին գրութիւնը սկսել` ուրախ լուրերով, ազգայի

14 Հունվար 2026
Ի՞նչ Է Հիպրիտային Պայքարը

Հայաստանի Հանրապետութեան իշխանական ղեկավարները եւ անոնց աջակցող լրագրողներն ու

14 Հունվար 2026
Իր ազգային փոքրամասնությունների դեմ Թո

- 1941 թվականի դեկտեմբերի 15. թուրքական իշխանությունները չթույլատրեցին գերբեռն

13 Հունվար 2026
Բաքվի հայկական ջարդերը

1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը։ Ադրբեջանցի մարդ

13 Հունվար 2026
ՀՅԴ մամուլի ասուլիսը. Աժ ընտրություննե

2026 թվականի հունվարի 10-ին Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

13 Հունվար 2026
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, քննելով ՀՀ Ազ

13 Հունվար 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հրաժարվել կամ

Պայթեց նոր պատերազմը, որի ժամանակ Արևմտյան նոր կոալիցիայի պաշտոնապես պատերազմի

13 Հունվար 2026
Բաքվում հայերի ջարդերը պաշտոնական Ադրբ

Հայերի տեղահանությունն ուղեկցվում էր 20-րդ դարավերջին աննախադեպ վանդալիզմի, կո

13 Հունվար 2026
Ակնարկ. Երկու Տարածաշրջան, Երկու Գլխաւ

Իրանեան իրադարձութիւնները զարգացման միտումներ կը շարունակեն դրսեւորել: Այս բոլ

13 Հունվար 2026
Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետությ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պ

12 Հունվար 2026
Մեզ համար պետությունն է հիմնականը

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը արձագանքել է Սփյուռքի

12 Հունվար 2026
Իրանը ճնշման ներքո, բայց ոչ փլուզման ե

Այնուամենայնիվ, վերջին օրերի անկարգությունները իրենց բնույթով էականորեն տարբեր

12 Հունվար 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին

Դեկտեմբերի վերջին, որպես ԵԱՀԿ ԽՎ Սոցիալիստների ւ Սոցիալ- Դեմոկրատների խմբակցու

12 Հունվար 2026
Հալեպում փխրուն հրադադար է

Սիրիայի հայոց ազգային առաջնորդարանի ազգային վարչության ատենապետ Ժիրայր Ռեիսյան

10 Հունվար 2026
Բագրատունի. «Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛

«Այո՛, մենք այսօր կանգնած ենք կերտումին առջեւ նոր Լիբանանի, որ սակայն պէտք է հ

10 Հունվար 2026
Երբ կը խօսինք արժէքներու մասին

ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ Հարց տանք, թէ որո՞նք են մեր արժէքները, որոնք մեր մնայուն մտասեւե

10 Հունվար 2026
Ակնարկ. Երկրորդ Ճակատի Բռնկումը Եւ Անկ

Կը վերադառնանք այլ ուժերուն: Հիմա նկատենք, որ Անգարայի թիրախային առաջին ճակատը

10 Հունվար 2026
Հալեպում այսօր առավոտից ռազմական գործ

Բավական ծանր գիշեր էր Հալեպում, թեև գիշերվա ժամերին արդենորոշ հույսի նշույլներ

09 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company