ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ

Հանրային-պետական շահը որևէ կերպ չի հատվում այս իշխանական խմբակի շահին. Թադևոս Ավետիսյան

08 Հունվար 2022

2020-ի տնտեսական աննախադեպ անկումը՝ 7,4 տոկոս, 2021-ին այդպես էլ չկարողացանք վերականգնել։ Տարբեր հիմքերով վատատեսական են սպասումները նաև 2022-ի համար։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով 2021-ին ՀՀ-ում իրականացված տնտեսական քաղաքականությանն ու 2022-ի սպասելիքներին։

Առաջին հիմքը, Ավետիսյանի խոսքով, այն է, որ 2020-ին կառավարման ոլորտի ձախողումներից դասեր չեն քաղվել։

Մասնավորապես, կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ-ն էականորեն զիջել է դիրքերը, ինչն իր հետևանքներն է ունեցել տնտեսության վրա։ «Համավարակն ազդել էր համաշխարհային ողջ տնտեսության վրա, բայց կրկնակի բացասական հետևանքներ թողեց ՀՀ տնտեսության վրա, հետագայում էլ եղան պատերազմի բացասական հետևանքները»,-նշեց նա։

Հաջորդ գործոնն էլ երկրում տնտեսական ակտիվության դանդաղ տեմպն էր 2021-ի ընթացքում՝ համեմատած տարածաշրջանի երկրների հետ, ինչը, պատգամավորի խոսքով, հիմնականում պայմանավորված է կառավարման ձախողումներով և պոպուլիստական վարքագծով։ «Իրավիճակը ոչ օբյեկտիվ գնահատելով և մանիպուլացնելով՝ չես կարող իրական արդյունքներ ունենալ»,-ընդգծեց Ավետիսյանը։

Նա կարևորեց՝ իշխանություններն «օդի մեջ» խոսում էին միլիարդավոր դոլարների ներդրումների մասին, մինչդեռ օտարերկրյա ուղղակի ներդրումները նույնիսկ 100 մլն դոլար չեղան։ «Դրա հիմնական պատճառներն են ընդհանուր անկայունությունը, բարձր պահպանվող աշխարհաքաղաքական ու անվտանգային ռիսկերը։ Եթե երկրիդ սահմանները չես կարողանում պաշտպանել, և թշնամին մտնում է քո սուվերեն տարածք, քեզանից խլում է ճանապարհներ, գերիների է վերցնում քո տարածքում, սրանք շատ ուղիղ ու առարկայական հետևանքներ են թողնում նաև տնտեսության վրա։ Խոստացված երկնիշ ցուցանիշը վերաբերեց պետական պարտքի ավելացմանը»,-ասաց տնտեսագետը։

Հաջորդ բացասական ցուցանիշն էլ վերաբերում է երկնիշին մոտեցող գնաճին, որը, Ավետիսյանի խոսքով, ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական բացասական հետևանքներ ունի։

«Դեռևս 2020-ին աղքատության մակարդակի աճ է եղել, իսկ չափավոր աղքատության ցուցանիշը մոտեցել է 50 տոկոսի․ այլ կերպ ասած՝ 2020-ին ՀՀ բնակչության կեսի ամսական միջին եկամուտներն ավելի ցածր են եղել, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Եկամուտները գներին համաչափ չեն աճել, և 2021-ին մեր հանրությունն էլ ավելի է աղքատացել։ 2021-ին 2020-ի համեմատած նվազագույն աշխատավարձը չի ավելացել, պետական ծառայողների բազային աշխատավարձերը, կենսաթոշակների, սոցիալական անապահովության նպաստների չափերը չեն ավելացել, իսկ միջին աշխատավարձն անհամեմատ ավելի փոքր չափով է ավելացել, քան գնաճը»,-ասաց նա։

Ավետիսյանն ընդգծեց՝ 2022-ին գնաճը շարունակվելու է, ինչը ամրագրված է նաև պետական բյուջեում՝ 5,5 տոկոս, սակայն, ըստ նրա, պետք է հաշվի առնել, որ այդ տվյալը նշվել է, դեռ նախանշված չէր, որ էլեկտրաէներգիայի սակագինը ևս բարձրանալու է։ Այսինքն՝ գնաճը 5,5 տոկոսից ավելի է լինելու։

«Կյանքի որակը գնալով վատանալու է, և ամենամեծ հարվածն ստանալու են սոցիալապես խոցելի խմբերը։ Այսօր կենսաթոշակառուների և նպաստառուների թիվը շուրջ 585 հազար է, որոնցից շուրջ 485 հազարի նպաստը, թոշակը չի ավելացվելու 2022-ին այն դեպքում, երբ միայն 2021-ին նվազագույն սպառողական զամբյուղն աճել է 20 տոկոսով, և հաջորդ տարի էլ, մեր կանխատեսումներով, առնվազն 10-15 տոկոս աճ է լինելու։ Աշխատող աղքատների և աշխատանքային կենսաթոշակ ստացող բազմահազար քաղաքացիների թոշակները, նպաստները չեն ավելանալու ահագնացող գնաճի ֆոնին, ինչը հակասոցիալական մոտեցում է, և վստահաբար կարելի է պնդել, որ այսպես շարունակվելու դեպքում 2022-ին մեր քաղաքացիներն ավելի վատ կապրեն, քան 2021-ին»,- ասաց պատգամավորը՝ կարևորելով պետության դերակատարումը։

«Սոցիալական պետությունը առնվազն արձանագրված գնաճի չափով պետք է ավելացնի սոցիալապես խոցելի խմբերին վճարվող կենսաթոշակները, նպաստները։ Շատ կարևոր է, որ ոչ թե պոպուլիստական հայտարարություններով, այլ իրական աշխատանքի միջոցով պետությունը խթանի կոնկրետ ներդրումային ծրագրեր, պետք է փոխվի կառավարման մասնագիտական որակն ու վերաբերմունքը։ Հանրային-պետական շահը որևէ կերպ չի հատվում այս իշխանական խմբակի շահին»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company