ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այն, ինչ կատարվում է Ղազախստանի փողոցներում ժողովրդավարական գործընթացների հետ աղերս չունի. Լիլիթ Գալստյան

08 Հունվար 2022

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամ Լիլիթ Գալստյանը

–Տիկին Գալստյան, Ղազախստանում քաղաքական ճգնաժամ է, և այդ երկրի նախագահի դիմումի հիման վրա ՀԱՊԿ-ն արագ արձագանքեց՝ խաղաղապահ ուժեր տեղափոխելով այնտեղ: Ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում իրավիճակը և դրան ՀԱՊԿ ու մասնավորապես, Հայաստանի արձագանքը:

-Նախ, միանշանակ չէ․ ներքաղաքական ճգնաժամ է՞, թե՝ նաև արտաքին և ահաբեկչական միջամտության։ Զարգացումները դեռ առջևում են։ ՀԱՊԿ-ը՝ որպես կոլեկտիվ անվտանգության ինստիտուտ լուրջ կառույց է, կարևոր դերակատարությամբ, մանավանդ աշխարհաքաղաքական ներկա լարված մթնոլորտում: Մեր զորակազմը, ինչպես հայտարարվել է, մասնակցելու է ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությանը։ Խնդիրն այն է, թե ինչպես ենք կապիտալիզացնելու մեր պահվածքը, մեր պետականության շահը ո՞րն է, ինչպե՞ս ենք կարողանալու այս ինստիտուտը ծառայեցնել մեր երկրի անվտանգային խնդիրներն։

Իմ բազմաթիվ հարցերը վերաբերում են Հայաստանի ներքաղաքական իրողություններին և հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող կրկնակի ստանդարտներին: Մեր հիշողության մեջ թարմ է Փաշինյանի կողմից այս ինստիտուտի վարկաբեկման կիրքն ու կեցվածքը։ Հանրությունը պետք է հստակ պատասխան տրվի՝ ինչ ընթացակարգով էր 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ-ն դիմել ՀԱՊԿ-ին։ Հիմա, երբ շարունակվում է ադրբեջանական զորքերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան, կարո՞ղ ենք առավել անաչառ վերաբերմունք և գնահատական ստանալ այդ ինստիտուտից: Երբ պատերազմի օրերին միջազգային տարբեր կազմակերպություններ և երկրների ղեկավարներ հայտարարեցին, որ արցախյան պատերազմում ահաբեկչական ուժեր են ներգրավված, ինչո՞ւ ՀԱՊԿ-ը բավարար հետևողականությամբ ու օպերատիվորեն չարձագանքեց: Ի վերջո, ՀՀ-ն կոնսուլտացիայի խնդրանքո՞վ էր դիմել, թե՞ միջամտության առաջարկով․․․

Մեր հաարակությունը իրավունք ունի Նիկոլ Փաշինյանից ու նրա ղեկավարած քաղաքական ուժից պարզաբանումներ ստանալ, թե ինչո՞ւ են նրա կողմից երկակի ստանդարտներ կիրառվում․ մի դեպքում քարկոծվում է այդ ինստիտուտը, երկրորդ պարագայում՝ առաջամարտիկի դեր է ստանձնում, Հայաստանի պարագայում նախկիններին մեղադրում է ժողովրդի դեմ զորք ու բանակ հանելու մեջ, հիմա մի ամբողջ զորամիավորում է մեկնում։

Ըստ էության, մենք տեսնում ենք, որ Ղազախստանը կարողացավ ՀԱՊԿ-ից՝ իր համար հնարավոր շահեկան վերաբերմունք ստանալ, իսկ թուրքադրբեջանական ագրեսիան մնաց չճանաչված, չդատապարտված։ Սա, իհարկե, մեր արտաքին քաղաքական տապալումների համատեքստում է։

Ի դեպ, չի կարելի մոռանալ նաև 44-օրյա պատերազմին Ղազախստանի պաշտոնական դիրքորոշումն ու նոյեմբերի 9-ին Ադրբեջանին ողջունելը․․․

–Հայաստանի ԱԽ քարտուղարն այսօր հայտարարել է, որ Հայաստանը պատասխանատու է իր ստանձնած պարտավորությունների նկատմամբ, որպես նախագահող երկիր, ու ընդգծել. «պատմության մեջ երևի առաջին անգամ աշխատեցրել ենք ՀԱՊԿ մեխանիզմները»:

-Իսկ ի՞նչն էր խանգարում, որ այդ մեխանիզմներն աշխատեցնեինք 44-օրյա պատերազմի ժամանակ: Մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգության համար ամենաճակատագրական պահին ինչո՞ւ մենք չկարողացանք աշխատեցնել, մեզ պետք է այդ գնահատականները տրվեն: Ինչո՞ւ այդպես ստացվեց: Ուրեմն ոչ բավարար գործիքակազմո՞վ էինք դիմել, ինչո՞ւ էինք միայն խորհրդակցության համար դիմել: Այս ամենը խոսում է իշխող քաղաքական ուժի որակների, բանակցելու անկարողության, գործիքակազմերը ոչ արդյունավետ կիրառելու մասին:

–Շատ լավ, իսկ ինչպե՞ս է ընդդիմությունը վերաբերվում Ղազախստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի լուծմանը ՀԱՊԿ միջամտությանը:

-Ես ամբողջ ընդդիմության անունից չեմ կարող գնահատական տալ: Մենք ՀԱՊԿ անդամ երկիր ենք, կառույցն ունի իր կանոնադրությունը, իսկ Հայաստանը՝ ստանձնած պարտավորություններ:

Իմ հարցերը զուտ ներքաղաքական են՝ ինչո՞ւ այդ ինստիտուտը, Ղազախստանի պարագայում օպերատիվ գործեց, կոնսենսուսով որոշումներ կայացվեցին, իսկ Հայաստանի պարագայում՝ ունեցանք բոլորովին այլ պատկեր:

Պետք է վերլուծություններ կատարել ու գնահատականներ տալ: Ես հակված եմ պնդելու, որ խնդիրը նաև Հայաստանում իշխող ուժի քաղաքական անստույգ կողմնորոշումների և քաոտիկ վարքագծի մեջ է:

–Տիկին Գալստյան, օրինակ քաղհասարակությունն ասում է, որ Հայաստանի կառավարությունն անհեռատես ու ոչ պատասանատու գործեց՝ Ղազախստան զորք ուղարկելով: Դուք, որպես ընդդիմության ներկայացուցիչ, ունե՞ք գնահատական, արդյոք սա միջամտություն չէր այլ երկրի ներքին քաղաքական հարցերին:

-Ես անձամբ իմ անունից կարող եմ ասել, որ միջամտություն չեմ համարում։ Նաև կարևոր է, թե ինչպես կկապիտալիզացնենք մեր մասնակցությունը և կարժևորենք մեր հետագա ակնկալիքները։

Եթե այդ կառույցի անդամ ես, պետք է պահպանես այդ կառույցի կանոնադրությունը, մասնակից դառնաս և նաև կարողանաս ստանալ, քո շահը հետապնդես։

–Դուք հայ-ղազախական բարեկամական խորհրդարանական խմբի անդամ եք, չունե՞ք մտավախություն, որ այդ ամենի հետևանքով կարող է հակահայկական տրամադրություններ առաջանալ Ղազախստանում, որտեղ տասնյակ հազարավոր հայեր են ապրում:

-Նման դատողություններ ու վերլուծություններ անելու համար տեղեկատվության պակաս ունենք: Նաև մեր դեսպանատունը Ղազախստանում պետք է ճիշտ աշխատի՝ կապված մեր համայնքի քաղաքական կոռեկտության և անվտանգային հարցերի հետ։

Այն, ինչ կատարվում է Ղազախստանի փողոցներում, անկեղծ ասած, ժողովրդավարության հետ որևէ աղերս չունի՝ գլխատված ոստիկաններ, հարյուրավոր զոհեր, թալանված խանութներ ու բանկեր, երկիրը քաոսի մեջ: Մի՞թե ներկա պատկերը աղերս ունի ժողովրդավարության հետ:

Հստակ է, որ ընդվզման համար սոցիալական ֆոն կար, բայց հստակ է նաև, որ այն ուղորդվում է։ Երկրի կայունացումը, ներքաղաքական և պետական արժեքների պահպանությունը ղազախ ժողովրդի խնդիրն է, միանշանակ է, որևէ երկիր միջամտելու իրավունք չունի:

Բայց մենք իրավունք ունենք նաև լրացուցիչ մտահոգված լինել ընդհանրապես, տարածաշրջանի գերլարվածության, մի շարք աշխարհաքաղաքական գործոնների ակտիվացման առնչությամբ:

Հասմիկ Համբարձումյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company