Հանդիպում ՀՅԴ Երևանի կառույցի անդամների հետ
14 Հունվար 2022
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հունվարի 13-ին այս տարվա առաջին հանդիպումն է ունեցել ՀՅ Դաշնակցության Երևանի կառույցի մի խումբ ընկերների հետ։
Հանդիպման ժամանակ ներկայացվել է առկա քաղաքական իրավիճակը, եղած մարտահրավերները և Դիմադրության շարժման աշխատանքների ընթացքը։ Իշխան Սաղաթելյանը պատասխանել է ընկերների հարցերին, լսել նրանց առաջարկները։