ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Գազի սակագնի միջին բարձրացումը ողջ ծավալով է կրելու ազգաբնակչությունը, ամենամեծ հարվածը ստանալու է սոցիալապես խոցելի խավը

15 Հունվար 2022

Նախօրերին հայտնի դարձավ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի միջև դեռ երկու ամիս առաջ կնքված լրացուցիչ համաձայնագրի մասին, որով 2022 թ. ապրիլի 1-ից ՀՀ առաքվող բնական գազի փաստացի գնի նոր սակագներ են սահմանվել: Հայտնի դարձավ նաև, որ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է գազի նոր սակագների առումով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ զրույցում փորձել ենք հասկանալ բանաձևերի տեսքով ներկայացված նոր սակագները, դրանց հնարավոր տնտեսական ազդեցությունները:

Մինչ բուն թվերին անդրադառնալը՝ Թ. Ավետիսյանը նշեց, որ գազի սակագինը միջազգային շուկաներում էապես բարձրանում է, և դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով. «Մասնավորապես, 2020-ից հետո, երբ համավարակի սահմանափակումները մեղմվեցին, միջազգային շուկաներում գազի սակագինն էապես բարձրացավ: Բայց Հայաստանը ՌԴ-ից գազը ներկրում է ոչ թե միջազգային գներով, այլ ըստ համաձայնագրի, որտեղ սահմանի վրա 1000 խորանարդ մետրի համար 165 ԱՄՆ դոլար գին էր ամրագրված: Հիմա, փաստացի, մատակարարի ու ներքին բաշխման օպերատորի միջև կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, ըստ որի՝ գազի սակագինը սահմանի վրա փոխվում է»:

Նշենք, որ, ըստ նշված լրացուցիչ համաձայնագրի, 2022 թ. ապրիլի 1-ից ՀՀ առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում, և 177,53 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում: «Մեծ հաշվով, սահմանի վրա գազի միջին սակագինը կդառնա մոտ 173,5 դոլար: Այսինքն, սահմանին գազի գինը կավելանա մոտ 5 տոկոսով: Եվ, ըստ էության, այս հիմքով «Գազպրոմն» արդեն հայտով դիմել է ՀԾԿՀ, որպեսզի փոխի ներքին սակագները: Ընդ որում, հստակ են թե՛ ժամկետները, թե՛ սակագների փոփոխությունները: Այստեղ հատկանշական մի քանի հանգամանք կա: Մինչև թվերին անցնելը պետք է փաստենք, որ էապես բարձրացել է անապահով խավին տրվող գազի սակագինը, որը արտոնյալ էր: Այդ արտոնությունը վերացվում է, ու մինչև 600 խմ գազ սպառողների, այդ թվում՝ սոցիալապես անապահով ու անապահովության նպաստ ստացողների համար գազի սակագինը կբարձրանա 33 տոկոսով՝ 1խմ-ն կդառնա 133 դրամ: Սա բացասական ազդեցություն կունենա այդ ընտանիքների սոցիալական վիճակի վրա, բայց, ընդհանուր առմամբ, գազի սակակագնի մյուս բարձրացումները ևս շղթայական գնաճի են բերելու:

Առաջնային հարվածը հենց այդ ընտանիքներն են ստանալու, որովհետև նախևառաջ թանկանալու են առաջին անհրաժեշտության ապրանքները, քանի որ բարձրանալու են նաև վերամշակող արդյունաբերության, ջերմոցային տնտեսությունների գազի, ինչպես նաև ավտոմեքենաների սեղմված գազի մատակարարման սակագները: Մասնավորապես, ջերմոցային տնտեսությունների, վերամշակող արդյունաբերությունների, այսինքն՝ տարեկան 10 հազար խմ-ից ավելի սպառողների համար գազի սակագինը բարձրանում է մոտ 24 տոկոսով: Իսկ ԱԳԼՃԿ-ների՝ սեղմված գազ մատակարարողների համար սակագինը մոտ 8,5 տոկոսով է բարձրանում: Այս իրավիճակում նշված հանգամանքները, բնականաբար, հստակ գնաճային նոր ճնշումներ են: Ի դեպ, 2022-ի պետբյուջեում այս տարվա համար կառավարությունը 5,5 տոկոս միջին գնաճ էր կանխատեսել՝ հաշվի չառնելով թե՛ գազի սակագնի, թե՛ փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի մոտ 4,7 դրամ թանկացման կարևոր գործոնները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Ավետիսյանը:

Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները՝ նա շեշտեց, որ 2022-ին նորից բարձր գնաճային միջավայր ենք ունենալու: Անդրադառնալով բնակիչների՝ մինչև 10 հազար խմ գազ սպառողների համար նախատեսված գազի նոր սակագնին՝ Թ. Ավետիսյանը նշեց. «Բնակիչների կամ այն անձանց համար, ովքեր իրենց բակում կամ հողամասում փոքր ջերմոցներ ունեն, գազի սակագինը մի փոքր՝ մոտ 4-5 տոկոսով նվազելու է:Մեկ խորանարդ մետրի հաշվարկով դա մոտ 5 դրամ է լինելու: Մինչդեռ վստահաբար ասում եմ՝ սա արվել է նրա համար, որ օրվա իշխանությունները, նշվածի վրա հիմնվելով, փորձեն գազի սակագնի բարձրացման իրենց ձախողումն ինչ-որ կերպ քողարկել: Միևնույն ժամանակ, եթե 4-5 տոկոս նվազումը հաշվում ենք ընդհանուր սակագնի բարձրացման ու գնաճի համատեքստում, ապա դա որևէ կերպ չի կարող դրական ազդեցություն ունենալ: Գազի սակագինը մի փոքր նվազում է, բայց, ընդհանուր առմամբ, այդ մարդիկ փաստացի պետք է ավելի շատ վճարեն, քանի որ սեղմված գազը թանկանում է մոտ 8,3 տոկոսով, թանկանալու են նաև վերամշակող արդյունաբերության, նաև առաջին անհրաժեշտության ապրանքները, այդ թվում՝ հացը: Գազի սակագնի վերանայման հետևանքով էապես թանկանալու են նաև ջերմոցային տնտեսություններում արտադրվող գյուղատնտեսական մթերքները, որովհետև, ինչպես նշեցի, այս ճյուղերի համար գազի սակագնի մոտ 24 տոկոս բարձրացում է նախանշվում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, բացի նրանից, որ այս ամենը կրկին գնաճի է հանգեցնելու, տնտեսության նշված ճյուղերը ևս մեծ հարված են ստանալու. «Խոսքը հատկապես վերամշակող արդյունաբերության, գյուղատնտեսության՝ հատկապես ջերմոցային տնտեսությունների մասին է: Խնդիրն այն է, որ հարևան երկրների համեմատ գազի սակագնի տեսանկյունից առանց այդ էլ մրցակցային չենք: Մեզ մոտ գազի սակագինը պատիկներ անգամ բարձր է: Եվ այս «թուրքական մերձեցման» ֆոնին փաստացի նշված տնտեսությունների դիրքերը ոչ միայն միջազգային շուկաներում, այլև ներքին շուկայում են տուժելու: Նրանք դուրս են մղվելու անգամ ներքին շուկայից: Ի դեպ, թե՛ ջերմոցային տնտեսությունները, թե՛ վերամշակող արդյունաբերությունն աշխատատար ճյուղեր են: Այսինքն, այստեղ խոսքը բազմահազար աշխատատեղերի, նաև ինքնազբաղվածության մասին է, որոնք ևս հարվածի տակ են դրվելու: Եթե իրենց հիմնական ծախսը բարձրանում է, ու ոչ մրցակցային են դառնում անգամ ներքին շուկայում, բնական է, կրճատվելու է նաև իրացումը, ըստ այդմ՝ նաև աշխատատեղերը: Այս սոցիալական ծանր վիճակում սա լուրջ հարված է լինելու մեր երկրի՝ առանց այն էլ հյուծվող տնտեսության համար»:

Անդրադառնալով գազի գնի շուրջ մինչ այս տեղի ունեցած բանակցություններին, երբ փոխվարչապետի մակարդակով նաև հույս էին հայտնում, թե գազի գինը չի բարձրանա, Թ. Ավետիսյանը նախ հիշեցրեց էլեկտրաէներգիայի սակագնի շուրջ տապալված բանբակցությունների մասին. «Երկու բանակցություններն էլ, ըստ էության, տապալված են, որովհետև փետրվարի 1-ից թանկանալու է նաև էլեկլտրաէներգիան: Իրականում նախորդ տարի նախընտրական փուլում փորձեցին հետաձգել այս ամենը՝ պայմանավորված զուտ իրենց քաղաքական, ներխմբային շահով: Մինչդեռ հետաձգման հետևանքները մեր ազգաբնակչությունը կրելու է այս տարվանից, որովհետև հետաձգված լինելն ամենևին չէր նշանակում, որ հարցերը լուծվել էին: Հիմա սակագնային բարձրացումը ողջ ծավալով է վրա հասնելու: Ես արդեն կանխատեսում եմ այն պոպուլիստական փաթեթավորումները, որոնք բերելու է օրվա իշխանությունը: Ասելու են՝ տեսեք՝ մինչև 10 հազար խմ սպառողների համար գազի սակագինը 4,5 տոկոսով նվազել է, բայց երբեք չեն խոսելու այն մասին, որ իրականում գազի այս սակագնի միջին բարձրացումը, որն, ի դեպ, իրենց ձախողված բանակցությունների արդյունքն է, ողջ ծավալով է կրելու ազգաբնակչությունը: Բացի այդ, ամենամեծ հարվածը ստանալու են այն խավերը, որոնք արդեն առանց այն էլ սոցիալապես խոցելի են»:

Այս համատեքստում պատգամավորը հիշեցրեց, որ 2022-ին չեն բարձրանալու սոցիալական նպաստները, կենսաթոշակները ևս հիմնականում նույնն են մնացել. «Նվազագույն աշխատավարձը, որն ստանում են աշխատող աղքատները, ևս չի բարձրանալու: Զուգահեռ՝ արդեն ոչ միայն ընդհանուր գներն են ավելանում, այլև այդ մարդկանց ամենօրյա ծախսերը՝ էլեկտրաէներգիայի, գազի, նաև արդեն թանկացած ջրի սակագնի տեսքով: Լուրջ սոցիալական հետևանք է ունենալու նաև սոցիալապես անապահով խավը, որի համար գազի սակագնի արտոնությունը վերանալու է, և որոնք 1խմ-ի համար 100-ի փոխարեն 133 դրամ են վճարելու: Միևնույն ժամանակ, բնակչության համար գազի սակագնի վերը նշված մի փոքր նվազումը, ըստ իս, պայմանավորված բնույթ է կրում, որ օրվա իշխանությունները գոնե խոսելու տեղ ունենան ու կարողանան ինչ-որ չափով կրկին մոլորեցնել հանրությանը:

Մեծ հաշվով, էլեկտրաէներգիայի, ջրի ու նաև գազի միանգամից թանկացումը տնտեսական, սոցիալական շատ լուրջ ու խորքային հետևանքներ է ունենալու: Գազի սակագնի բարձրացումը լրացուցիչ գնաճ է բերելու, հատկապես բարձրանալու են առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Բացի այդ, նշյալ թանկացումն ապախթանիչ դեր է ունենալու տնտեսության հատկապես աշխատատար ճյուղերի համար, ինչպիսիք վերամշակող արդյունաբերությունը, ջերմոցային տնտեսություններն են: Ակնհայտորեն մրցունակության նվազում ենք ունենալու, որովհետև ծախսերն էապես բարձրանալու են: Ոչ մրցակցային դառնալու պատճառով տեղական արտադրողների՝ ներքին շուկաներից դուրս մղվելու հետևանքը լինելու է աշխատատեղերի կրճատումը, նաև պետական բյուջե հարկային մուտքերի նվազումը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company