ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Ուղերձներ Պարփակող Բացատրողական

18 Հունվար 2022

Հայ-թուրք երկխօսութեան մեկնարկային հանգամանքներուն մասին պաշտօնական Երեւանի ներկայացուցիչին Ազգային ժողովին ներկայացուցած բացատրողականը հետեւեալն էր.

«Եթէ կը յիշէք, դեռեւս նախորդ տարի Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը յայտարարեց, որ կայ գործընթաց, եւ հայկական կողմը խօսել է ռուսական կողմի հետ Թուրքիայի հետ հնարաւոր գործընթաց սկսելու վերաբերեալ, որը հետագայում հաստատեց Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը, որից յետոյ Թուրքիան յայտարարեց յատուկ ներկայացուցչի նշանակման մասին, որը ողջունեց Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը եւ նշեց, որ նոյնպէս յատուկ ներկայացուցիչ կը նշանակի, որից յետոյ թուրքական կողմը նշանակեց իր յատուկ ներկայացուցչին, որից յետոյ հայկական կողմը նշանակեց իր յատուկ ներկայացուցչին: Այդպէս են ձեռք բերուել պայմանաւորուածութիւնները:

Բուն տեղի եւ վայրի վերաբերեալ պայմանաւորուածութիւնները ձեռք են բերուել ռուսական կողմի օգնութեամբ, հանդիպումը տեղի է ունեցել Մոսկուայում արտաքին գործերի նախարարութեան ընդունելութիւնների տանը:

Հարցրեցիք, թէ ի՞նչ նկատի ունէք կառուցողական մթնոլորտ ասելով: Նկատի ունենք կառուցողական մթնոլորտ:

Հանդիպման արդիւնքում Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը հրապարակել են մամուլի հաղորդագրութիւններ, որոնցում ներկայացուել է, թէ ի՛նչ են քննարկել յատուկ ներկայացուցիչները:

Հաղորդագրութեամբ հանդէս է եկել նաեւ Ռուսաստանի արտաքին գործոց նախարարութիւնը»:

Կարելի է հետեւեալ դիտարկումները արձանագրել այս բացատրողականի բովանդակութենէն:

Ա.- Գործընթացի գոյութեան մասին ազդարարած է Մոսկուան:

Բ.- Հայկական կողմը գործընթաց սկսելու իր նախաձեռնութեան մասին նախ խօսած է Մոսկուայի հետ:

Գ.- Մոսկուայի հրապարակած այս տեղեկութիւնը նախ հաստատած է Երեւանը. ապա` Անգարան, որ նշանակած է ներկայացուցիչ:

Դ.- Թուրքիոյ կողմէ կատարուած նշանակումին յաջորդած է հայկական կողմի նշանակումը:

Ե..- Երկխօսութեան համար տեղի եւ վայրի դասաւորումները կատարուած են Մոսկուայի աջակցութեամբ:

Այս յայտարարութեան մէջ կարմիր թելի նման կ՛անցնի Մոսկուայի առանցքային դերը: Քաղաքական թարգմանութեամբ` հայկական կողմը ստացած է Մոսկուայի թոյլտուութիւնը, Մոսկուան հանդէս եկած է երկխօսութեան մեկնարկին մասին. Մոսկուան միջնորդած է գործընթացը եւ հիւրընկալած` հանդիպումը:

Ըստ էութեան 9 նոյեմբերի յայտարարութեան 9-րդ կէտի իրականացման օրակարգին մէջ կը տեղադրուի այս գործընթացը: Խօսքը տարածաշրջանային ապաշրջափակման մասին է:

Այս բոլորին մէջ Մոսկուայի գերակայութիւնը նշելը արտաքին եւ ներքին ուղղութիւններու վրայ ուղերձներ կը պարփակէ իր մէջ: Տարածաշրջանի ուժերուն, գլխաւոր խաղացողներուն հրապարակաւ կ՛ըսուի, որ Երեւանը այս գործընթացի իրականացման համար ամէն ինչ կը համաձայնեցնէ Ռուսիոյ դաշնութեան հետ: Ասիկա զուտ պատասխան չէ Անգարային` ամէն ինչ Պաքուի հետ համաձայնեցնելուն: Ուղերձ է Անգարային, Պաքուին, ինչու չէ նաեւ առնչուած միւս պետութիւններուն, որ ըստ էութեան Մոսկուան է ապաշրջափակման գործողութիւնները ղեկավարողը: Այս առումով, եթէ սահմաններու բացումով Թուրքիան եւ Ազրպէյճանը պիտի կապուին իրարու, ապա ատիկա միայն Մոսկուայի համաձայնութեամբ կրնայ իրականանալ: Բնականաբար նոր բացուելիք տնտեսական հաղորդակցութիւններու, սահմաններու եւ ճանապարհներու անվտանգութեան երաշխաւորութիւնը պիտի ստանձնեն ռուսական զօրքերը, որոնցմէ յաւելեալ քանակ պէտք է տեղակայուի: Սահմանապահ զօրքերու անհրաժեշտութիւն պիտի ըլլայ ոչ միայն Հայաստան-Թուրքիա սահմանին, այլ նաեւ Հայաստան-Ազրպէյճան սահմանագիծերուն վրայ:

Ներքին առումով աւելի պարզունակ է ուղերձը: Հայկական կողմը կը կատարէ Մոսկուայի պատուէրը:

Քննադատութիւնները կամ մերժումները ուրեմն ուղղուած կ՛ըլլան Մոսկուային. իսկ այս վարքագիծը կը յիշեցնէ իշխանական շրջանակներէն անվերջ հնչող հռետորական հարցումը` դէ՞մ էք 9 նոյեմբերի հրադադարի յայտարարութեան: Կը պահանջէք չեղեա՞լ յայտարարել զայն:

Խնդիրը անշուշտ ոչ թէ Մոսկուայի հակադրուելուն կամ գործընթացի բուն շարժառիթներն ու տարողութիւնը չընկալելու եւ ամէն գնով դէմ դիրքորոշուելուն մէջ է: Խնդիրը այն քաղաքականութիւնն է, որ հայկական կողմը նման իրողութեան դէմ կանգնեցուց` սեփական որոշում կայացնելու հնարաւորութիւններէ կամազրկելով:

«Ա.»
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company