ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Արմատական գործողությունները դեռ տեսնելու եք՝ Սփյուռքի և ՀՅԴ համար սա կարմիր գիծ է․ Իշխան Սաղաթելյան

18 Հունվար 2022

Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում դրված է շատ կարևոր և սկզբունքային հարց և ճիշտ է, որ խորհրդարանում բովանդակային քննարկում լինի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Այն բոլոր սադրանքները, որ փորձում են գցել ընդդիմության գրպանը, թե ընդդիմությունը պատրաստ չէ բովանդակային քննարկման և այլն, այդ իրենք պատրաստ չեն։ Այս խորհրդարանին բնորոշ սադրանքները և գործընթացները տեղի են ունենում հենց այդ նպատակով։ Խորհրդարանը պետք է բովանդակային և մանրամասն քննարկի և հանրությանը տեղեկացնի, թե ինչպիսի ծանր օրակարգի առջև է կանգնած մեր երկիրը և ժողովուրդը»,- ասաց նա։

Անդրադառնալով առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման վերաբերյալ իրենց դիրքորոշմանը, Սաղաթելյանը նշեց, որ այդ բոլոր գործընթացները պետք է դիտարկել ընդհանուր փաթեթի մեջ։ «Մենք դեմ չենք այդ հարաբերությունների հաստատմանը, բայց խնդիրն այն է, թե ինչի գնով և ինչի հաշվին։ Մենք գտնում ենք, որ այս իշխանությունները պատրաստ չեն պաշտպանել ՀՀ շահերը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում։ Ասում են` նախկինում ևս եղել են բանակցություններ Թուրքիայի հետ, փաստն այն է, որ նախկինում Ադրբեջանի հետ էլ են եղել բանակցություններ, բայց զիջումներ և կորուստ չենք ունեցել։ Թուրքիան նույն Թուրքիան է, բայց Հայաստանը այլևս նույն Հայաստանը չէ պատերազմից հետո, հետևաբար իրենք երկիրը տանում են մի շատ նոր վտանգավոր ցիկլի մեջ։ Եթե իրենց բանակցությունների արդյունքում ունեցանք պատերազմ և Արցախի կորուստ, այս պարագայում Հայաստանի գոյությունն է դրվում հարցականի տակ»,-ասաց նա։

Այն հարցին` ինչու ՀՅԴ-ն արձագանք չի տվել դեռևս 2007թ-ին Ռոբերտ Քոչարյաննի օրոք տեղի ունեցած Թուրքիայի հետ գաղտնի շփումներին և բանակցություններին, Սաղաթելյանը շեշտեց. «Անկախ նրանից, Դաշնակցությունը եղել է ընդդիմություն, թե մաս է կազմել իշխանությանը, իր հարցերի և տեսակետների մեջ երբեք փոփոխություն չի ունեցել։ Դաշնակցությունը ծրագիր, գաղափարախոսություն և կարմիր գծեր ունեցող կուսակցություն է, ի տարբերություն իրենց։ Իրենք մինչև իշխանության գալը, հիշում եք ինչպես էին արտահայտվում ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի նկատմամբ։ Դաշնակցությունը, երբ իմացել է այդ բանակցությունների մասին, արտահայտել է իր դիրքորոշումը, մշտապես եղել ենք նույն սկզբունքի տերը։ Ինչ վերաբերվում է այդ գաղտնի բանակցություններին, արդեն ասվել է դրա մասին, այդ նամակը մամուլով հրապարակվել է, Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է նման բովանդակությամբ նամակ ուղարկել Էրոդանին։ Անցած 30 տարիներին մենք ըմբռնումով ենք մոտեցել ՀՀ-ի վարած Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցությունների քաղաքականությանը։ Այսօրվա իրողությունը համեմատել այն ժամանակվա հետ աբսուրդ է, փաստն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի իրոք այդ զիջումները չեն եղել, հայտնի նամակի մեջ շատ հստակ գրված է` մեր ժողովուրդների ներկան և ապագան չեն կարող որոշել պատմաբանները, սա նաև պատմական քայլ է։ Այսօր այս ամեն ինչը շուռ տալ Դաշնակցության դեմ, ճիշտ չէ»։

Սաղաթելյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը իրենց համար կարմիր գիծ է, և շեշտեց, որ այս մասով արմատական գործողություններ կլինեն։ «Մենք ձախողելու ենք այս օրակարգը, այս ամեն ինչը վիժեցնելու ճանապարհը դիմադրողականությունն է, ինչպես 2009թ-ին և դրանից առաջ Սփյուռքը, Հայ Դատի գրասենյակները, ՀՅԴ-ն իր համահայկական կառույցով և ազգային բազմաթիվ ուժեր այս օրակարգը չեն հանդուրժելու, որովհետև սա Հայաստանը ծնկի բերելու և թուրքացնելու ծրագիր է։ Լավ ապրելու լոզունգների տակ Հայաստանը տանելու են թուրքացման։ Մեր դիերի արյունը դեռ չի չորացել, այս մարդիկ խոսում են բժշկական ծառայություններ մատուցելու, ավիաընկերություններ բացելու մասին։ Լոզունգներով խաբելու են ժողովրդին, որպեսզի այս օրակարգը քայլեցնեն»,-ասաց նա։

Այն հարցին` իրենց դեմ են, թե՞ կողմ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացին, Սաղաթելյանը նշեց, որ դա կախված է նրանից, թե ինչ պայմաններով և ինչ իրավիճակում են դրանք տեղի ունենում։ Խոսելով ԱԺ նոր նստաշրջանում իրենց գործողությունների մասին՝ Սաղաթելյանը ընդգծեց.«Մենք մշտապես հանդես ենք եկել օրենսդրական նախաձեռնություններով, ես իմ ընկերների հետ միասին շուտով օրենքի նախագիծ ենք դնելու շրջանառության մեջ, այն մասին, որ այն պաշտոնյաները, ովքեր կասկածի տակ կդնեն ՀՀ տարածքային ամբողջականությունը, ենթարկվեն պատասխանատվության։ Այս աղմուկի մեջ հաճախ կորչում ենք մեր օրենսդրական նախաձեռնությունները և հանրության մոտ տպավորություն է, որ մենք եկել ենք այստեղ կռիվ անելու, բայց այս ընթացքում բազմաթիվ նախաձեռնություններ ենք բերել և դրանք մերժվել են։ Ինչ վերաբերում է դիմադրությանը, դա մեր թիվ մեկ կարևոր խնդիրն է, այդ գործընթացը պետք է կարողանանք կազմակերպել, այո աշխատանքները դանդաղում են, պայքարին նոր թափ տալու խնդիր կա»։

Հարցին` ինպես կմեկնաբանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը այն մասին, որ իշխանությունը և ընդդիմությունը պետականամետ մոտեցումներ չեն ցուցաբերում և ձգտում են իշխանության, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Լևոն Տեր- Պետրոսյանը շարունակեց մնալ նույնը՝ նույնիսկ երկիր աղետի գնալուց հետո։ Երբ ինքը ասում է` Նիկոլ Փաշինյանը պատուհաս է, բայց իր քայլերով նպաստում է , որ նա շարունակի պաշտոնավարել, սա անհասկանալի է։ Ինքը, որ մասնակցում էր ընտրություններին, ուրեմն դա ևս իշխանզավթման փո՞րձ էր։ Արտարհրդարանական ուժերը փորձում են համոզել հասարակությանը, որ ամեն ինչ նույնն է և մենք պայքարում ենք իշխանության համար»։ Իշխան Սաղաթելյանը նշեց, կտրուկ քայլերի և գործողությունների իրենք այս պահի չենք գնում, որովհետև համաժողովրդական շարժում չկա և այն պետք է կազմակերպել։ «Իշխանություններից դժգոհողների թիվը բավականին մեծ է, պետք է կարողանանք կազմակերպված դուրս գալ փողոց»։

https://youtu.be/CDDE7jqPrr0

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company