ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Դիւանագիտութեան ամլացումը

21 Հունվար 2022

«Երբ պաշտօնատար մը կը տեղեկացնէ, թէ խօսակցութիւնները օգտակար եղած են, կարելի է վստահութեամբ եզրակացնել, թէ ոչինչ իրագործուած է»:

Ճոն Քենէթ Կալպրէյթ (1908 –2006), ամերիկացի դիւանագէտ եւ քաղաքագէտ

44-օրեայ պատերազմի դժնդակ «Յաղթելու ենք»-էն ծնած՝ ողբերգական պարտութեան «նաք աութ»-ին հետեւանքով, դեռ շշմած ու ընկրկած ենք, մենք մեզ չենք վերագտած: Նահատակուած հերոսներ, յանձնուած տարածքներ, քանդուած սրբատեղիներ, անթաղ մեռելներ, հայկական հողեր ազերիական նկատել եւ… շարքը երկար է: Եւ ահա, աշխարհագրական-ռազմագիտական ոլորտէն հեռու, դիւանագիտական բնագաւառին մէջ մեկնարկը տրուսծ է դաժան ու պարտուողական այլ «Յաղթելու ենք»-ի մը՝ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններու կարգաւորման գործընթացին:

Սպասելի էր որ նման կացութեան դէմ յանդիման գայինք, նկատի ունենալով յետ-պատերազմեան դէպքերն ու իրադարձութիւնները: Պարտուած կողմը՝ Հայաստան, ինքն է այս բանակցութեան գործընթացը մեկնարկողը, անշուշտ բազմակողմանի ճնշումներու տակ:

Հետաքրքրականը այն է, թէ Հայաստան որեւէ նախապայման չէր դրած: Միւս կողմը՝ Անգարա, նոյնպէս հրապարակ կու գայ նախապայմաններ չդնելու խոստումով, մանաւանդ, որ պարտուած կողմին համար սահմանները արդէն իսկ տը ֆաքթօ բացուած կ’երեւակայուին: Այլ հարց, թէ բանակցութեանց օրէն առաջ եւ ետք, Պաքու եւ Անգարա բազմաթիւ զուգերգներով հանդէս եկան, յիշեցնելով իրենց նախապայմաններու ամբողջ երկար ցանկը:

Այս տրամադրութիւններով էր որ երկու կողմերը Յունուար 14-ին կատարեցին իրենց անդրանիկ հանդիպումը՝ պոլսահայ մամուլի կարկառուն դէմքին՝ Հրանդ Տինքի սպանութեան 15-ամեակի սեմին: Զարմանալի եւ տարօրինակ զուգադիպութիւն: Կասկած չկայ, թէ Թուրքիոյ ներկայացուցիչը՝ Սերտար Քըլըճ, քաջատեղեակ է սպանութեան դէպքին, չէ մոռցած զայն, ծանօթ է բոլոր ծալքերուն: Մինչդեռ հայրենի ներկայացուցիչ Ռուբէն Ռուբինեանի համար, Տինքի սպանութիւնը հաւանաբար երկրորդական նշանակութիւն ունի. իրեն համար կարեւորութիւնը հաւանաբար կը սկսի ու կը վերջանայ անով, որ Տինքի անուան հիմնադրամէն օգտուած է…:

Ծանօթ, սակայն առաւելաբար անորոշ պայմաններու մէջ իրականացաւ առաջին հանդիպումը, նոյն տրամաբանութեամբ ալ պիտի շարունակուին բանակցութիւնները: Դիւանագիտական աշխարհին անծանօթ, դեղնակտուց ու նորելուկ Ռուբինեան կը տեսակցի Թուրքիոյ դիւանագիտութեան անձնակազմի փորձառու մասնագէտի մը հետ, որ Ուաշինկթընի մէջ տարիներ առաջ դեսպանի պաշտօն վարած է եւ շարունակ պայքարած՝ հայոց պահանջատիրութեան դէմ, ուրանալով Ցեղասպանութիւնը:

Քըլըճի դէմքին վրայ դրոշմուած էր քմծիծաղային ժպիտ մը, երբ իր դիմաց նստած երիտասարդ հայրենի դիւանագէտը յայտնեց, թէ «(հանդիպումը) հիմնականին մէջ ճանաչողական բնոյթ ունէր», թէ՝ «հիմնականին մէջ միտքեր փոխանակած ենք այն մասին, թէ ինչպէս կը տեսնենք գործընթացը` թէ՛ թեքնիք, եւ թէ՛ բովանդակային առումով: Փորձ կը կատարուի երկուստեք քննարկել ոչ սուր անկիւններ յառաջացնող հարցերը, այլ` դրական հարցերը»:

Ուրեմն, պարզապէս ծանօթացման հանդիպում մը (acquaintance meeting) տեղի ունեցած է: Հանդիպում մը, որ կը յիշեցնէ Կալպրէյթի վերոյիշեալ խօսքը, թէ՝ կարելի է հանգիստ կերպով եզրակացնել, որ… ոչինչ կատարուած է:

Եթէ իմաստութիւն ըսուածին ապաւինինք, կրնանք վստահ ըլլալ, որ առանց նախապայմանի տեղի ունեցած այս «շինիչ երկխօսութիւնը» արդէն ցոյց կու տայ, թէ ո՛ւր հասած ենք, ուր կ’երթանք:
Արդէն իսկ նմանօրինակ մօտեցում կամ եզրոյթ կը պարզէ իրականութիւնը, թէ պարտուած կողմն է, որ ընդունած է յաղթական կողմին առանց պայմանի… նախապայմանը: Ալ ի՜նչ խօսք՝ կառուցողականի մասին: 44-օրեայ պատերազմէն առաջ ալ, Ռուբինեանի «վարպետը»՝ վարչապետ Փաշինեան, աւետած էր, թէ Ատրպէյճան «կառուցողական է»…

Յստակ է: Դիւանագիտական ա՛յս ճակատամարտն ալ կորսնցուցած ենք: Կարիք չկայ սպասելու, թէ Ռուբինեան յառաջիկայ հանդիպումներուն ինչպիսի՜ (այդպէս կարծած) սուր անկիւններ պիտի բթացնէ եւ յետոյ պիտի գայ զեկուցում տալու:

Ժամանակն է համահայկական, մասնաւորաբար համասփիւռքեան դիմադրութեան: Կարելի բան չկայ, եւ այս իմաստով՝ «խենթեր կրնան հնարներ գտնել»: Այս ոճով է որ պէտք է ԳՈՐԾՆԱՊԷՍ ճամբայ հանել «ՍՓԻՒՌՔԻ ՏԱՐԻ»-ն:

ՀԱՅՐԵՆԻՔ – Պոսթըն
Խմբագրական

hairenikweekly.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company