ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայ անկախ պետականութեան ներկայ փակուղին եւ ՀՀ նախագահին վերջին խաղաքարտը

24 Հունվար 2022

ՀՀ Նախագահին այսօրուան հրաժարականը ինքնին ախտանիշ մըն է, որ կը բացայայտէ բնոյթը հայ անկախ պետականութիւնը ներսէն պատուհասող վարակին։ Նախագահը կու գայ մեզի ըսելու, որ ճգնաժամի առջև է պետականութիւնը և ինք այլևս ի վիճակի չէ կասեցնելու գահավէժը։

Իրականութեան մէջ, Պր. Նախագահը իրողապէս (de facto) հրաժարեցաւ այն օրն իսկ, երբ Փաշինեան ստորագրեց անձնատւութեան ամօթալի փաստաթուղթը։ Կ՚ակնարկեմ 2020 Նոյեմբեր 9-ի Եռակողմանի Յայտարարութեան, որմով Փաշինեան կը շրջանցէր ՀՀ Նախագահի սահմանադրական իրաւասութիւնները արհամարհելէ ետք ԱրտԳործՆախարարն ու ՀՀ Ազգային Ժողովը։ Յայտարարութեան հրապարակումէն անմիջապէս ետք, Նախ. Սարգսեան յստակացուց, թէ ինք՝ իր նախագահական հանգամանքով դուրս պահուած էր Նոյեմբեր 9-ի գործընթացէն և այդ իսկ փաստով շրջանցուած էր ՀՀ Սահմանադրութիւնը։ Նախագահի յայտարարութիւնը, ըստ էութեան, ապօրինի և հակասահմանադրական կը հռչակէր Նոյեմբեր 9-ի Եռակողմանի Յայտարարութիւնը և այդ իսկ իրողութեամբ Նախ. Արմէն Սարգսեան կը դադրէր գործելէ որպէս ՀՀ Նախագահ։

Բնական պայմաններու մէջ, այդ իսկ վայրկեանին — և Նախագահի ուղիղ միջամտութեամբ — պէտք էր, որ տեղի ունենար ՀՀ պետական կեանքի – օրէնքով կանխորոշուած — մաքրազտումը։ ՀՀ Սահմանադրութեան հանդէպ Վարչապետի առած դաւադրական քայլը պէտք էր արագօրէն յանգէր Վարչապետ Փաշինեանի և իր կառավարութեան հրաժարականին։ Նախագահի դիրքորոշումը յստակ էր այս խնդրին մէջ։ Եւ սակայն Փաշինեան կրցաւ կառչիլ իր իշխանական դիրքերուն արագօրէն վարկաբեկելով ՀՀ Նախագահի իրաւասութիւններն ու ՀՀ Սահմանադրութեան գերաստիճան հանգամանքը։ Եւ ինքնաբերաբար բացայայտուեցաւ նաև ՀՀ Սահմանադրական Դատարանի սնանկութիւնը ուժերու այս յարաբերակցութեան մէջ։ Նոյեմբեր 9-ի դաւադրական աքթով մեր երկրին և մեր ժողովուրդին կը պարտադրուէր ոչ միայն ամօթալի անձնատւութիւն մը, այլև հայ անկախ պետականութիւնը կը մտնէր սահմանադրական աննախընթաց տագնապի մը քաոսային ծիրէն ներս։

Նախ. Սարգսեան քանիցս կը մատնանշէ այն իրողութիւնը, որ նախագահական իշխանութեան տրուած են պատասխանատւութիւններ առանց սակայն զայն օժտելու անհրաժեշտ գործիքներով յիշեալ պատասխանատւութիւններու գործարկման համար։ Իրականութիւնը, սակայն, այլ պատկեր կը ներկայացնէ։ Սահմանադրութիւնը Նախագահին տուած է ազդու գործիքներ Սահմանդրութեան տիրութիւն կարենալ ընելու բացառիկ լիազօրութեամբ։ Այդ գործիքները, սակայն, սառեցուած են քաղաքական գործընթացի մեքենայութիւններով։ Թէ՛ Սերժ Սարգսեանի և թէ՛ Փաշինեանի քաղաքական վարքագծով ձևաւորուած այլանդակ խորհրդարանները գործնականօրէն ջնջեցին նախագահական իրաւասութեանց անհրաժեշտ գործիքակազմը և նախագահական իշխանութիւնը ըրին զինաթափ։ Իրականութեան մէջ, ՀՀ Ազգային Ժողովն էր, որ դադրեցաւ իշխանութիւն ըլլալէ և խորհրդարանական իր «զգեստաւորումի» ետին երկիրը վերադարձաւ իր նախկին «նախագահական» կարգավիճակին։ Աւելի վա՛տը։ Ան վերածուեցաւ ամբողջատիրութեան։ Վերահաստատուեցաւ օլիգարխիան իր առանձնայատուկ գործիքակազմով, որ նաև կը սահմանէ այսօրուան Փաշինեանական վարչակարգին էութիւնը։ Կը սահմանէ հայ անկախ պետականութեան ներկայ փակուղին, որմէ պաշտօնապէս դուրս գալու իր որոշումն է, որ կը յայտնէ այսօր Նախ. Սարգսեան։

Պէտք է յիշեցնել, որ գործիքներու բացակայութեան խնդիրը նորութիւն չէր Պր. Նախագահին համար։ Ան քաջ գիտէր, թէ ի՞նչ բնազդներով պիտի գործէին երկրի օլիգարխիայի ուժերը և անդամալուծէին Նախագահը որպէս վերին իշխանութիւն։ Պէտք է ենթադրել, որ ինք այնուամենայնիւ հաւատաց, որ պիտի կարենար ըլլալ դրական դերակատար պետութեան կեանքին մէջ յենուելով իր անձնական հսկայ վարկին վրայ։ Կը յուսար, որ իր ներդրումը տնտեսութեան զարգացման և արտաքին յարաբերութիւններու ոլորտներուն մէջ զինք պիտի զինէին յատուկ (թէկուզ անպաշտօն) կարողականութիւններով։ Կը յուսար, որ ինք կը յաջողի ըլլալ աւելի մեծ քան իր սահմանադրական հանգամանքը։ Կը յուսար, որ ինք իր կարողականութիւններու կշիռով կը յաջողի ըլլալ հաստատութի՛ւնը և ատով իսկ հաստատութիւնը օժտել պատմական գերակայ տարողութեամբ։ Եւ թերևս այս ակնկալութիւնը հիմնաւորուած էր Սերժ Սարգսեանի վարչապետական կարճատև իշխանութեան շրջանին։ Փաշինեանի իշխանութիւնը եկաւ բացայայտելու բոլորովին այլ իրականութիւն։ Փաշինեան եկած էր վերջ տալու ՀՀ Սահմանադրութեան և հետևաբար՝ նախագահական իշխանութեան։

Թէ ինչպէ՞ս զուգադիպեցան պետական համակարգի քայքայման գործօնը (որ Փաշինեանական վարչակարգն է) և թշնամիի նախայարձակումը (aggression, ագրեսիա) երկիրը նետելով 44-օրեայ Պատերազմի քաոսին մէջ և պետութիւնը մխրճելով ներկայ փակուղիէն ներս՝ խնդիր մըն է, որ կը կարօտի անմիջական յստակացման։ Նախ. Սարգսեան իրաւունք ունի հրաժարման որոշում ընդունելու, բայց նաև ան ունի բարոյական պարտաւորութիւնը հանրութիւնը լուսաբանելու ներկայ իշխանութեան հետապնդած նահանջական քաղաքականութեան մասին։

Անկեղծօրէն և լիովին լուսաբանել հանրութիւնը այն հզօր գործիքն է, զոր պատմութիւնը դրած է իր ձեռքերուն մէջ։ Չգործածել այդ գործիքը իր լիարժէք ուժականութեամբ կը նշանակէ գիտակցաբար մսխել Նախագահի վերջին և հզօր խաղաքարտը։ Այս խաղաքարտը այն տարբերութիւնն իսկ է, որ Նախ. Սարգսեան երազած է բերել հայ անկախ պետականութեան և հիմա է ժամանակը զայն ազգային արժէքի վերածելու։ Առէ՛ք այդ ռիսքը, Պր. Նախագահ։ Բացէ՛ք թղթածրարը։ Դո՛ւրս բերէք մեր ժողովուրդը Փաշինեաններու ստեղծած ախտաւոր շրջանակէն։ Դիմակազե՛րծ ըրէք ձեր ձեռքերը կապողները։ Ցոյց տուէք, որ մեր երկիրը – թէկուզ վիրաւոր – պարտուած չէ հակառակ Փաշինեանական վարչակարգի սփռած բարոյալքման վարակին։

Ձեր հրաժարականը թող հնչէ որպէս բողոք։ Թող հնչէ որպէս մարտի հրաւէր։ Որպէս սկի՛զբ՝ ձեր նոր լիազօրութեան։ Ոչ՝ որպէս նահանջ և որպէս վերջ։ Մի շնորհաւորէք երկիրը քայքայման տանող այս հաւաքածոն իրենց ստեղծած «Սահմանադրական Փոփոխութիւններու Յանձնաժողով»ին համար։ Դուք քաջ գիտէք, թէ ինչ բան է այդ սուտը։ Մերկացուցէ՛ք այդ սուտը և օգնեցէ՛ք, որ արագօրէն վերականգնի մեր ժողովուրդին բարոյական և քաղաքական կորովը ընդդէմ չարիքի ուժերուն և ի պաշտպանութիւն մեր պետականութեան։ Այսօր ևս դուք ունիք պարտաւորութիւնը գահավէժը կեցնելու ներշնչելով մեր ժողովուրդին իր քաղաքական ուժի գիտակցութիւնը։ Լիազօրելո՛վ ժողովուրդը՝ որմէ կը բխի ձեր իսկական լիազօրութիւնը։ Դուք ա՛յդ լիազօրութեան զինուորն էք։ Եւ Տէր ընդ ձեզ։

Կարօ Արմենեան
Յունուար 23, 2022

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Պատերազմի Աշխարհագրութեան Երկր

Միջին Արեւելքի պատերազմի աշխահագրութեան ընդլայնման հաւանականութիւնը առաջին հեր

06 Մարտ 2026
Գանատայի մէջ 17 նորագիրներ միացան ՀՅԴ

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէին՝ անցնող շաբթուան ընթացքին Գան

06 Մարտ 2026
Ա­թէն­քի եւ ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ հան­

Ան նաեւ ա­ւել­ցուց. «Իսկ ե­թէ խո­րա­նանք, պի­տի տես­նենք աշ­խար­հա­տա­րած, ժրա

06 Մարտ 2026
Դուք շարունակում եք մնալ հայկական իրակ

Նիկոլ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալ

06 Մարտ 2026
Ինչո՞ւ Սփիւռքի Նուիրուած Խորհրդաժողով

Մարտ ամսուան կիսուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) Լոս Անճելըսի մէջ պիտ

06 Մարտ 2026
Հայաստանի համար մասնատված Իրանը կարող

Մարտի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագ

06 Մարտ 2026
Իրանեան փորձաքարը՝ պո՞ւմ, թէ՞ պումըրան

Յունիս 2025-ին ալ կացութիւնը լարուած էր։ Ա․Մ․Ն․ եւ Իսրայէլ միասնաբար սկսած էին

06 Մարտ 2026
Հ.Յ.Դ . Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռո

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ Գանատա կը գտնուի մասնակցելու

05 Մարտ 2026
Խմբագրական. «Ազդակ»-ի Ուղին (Դէպի 100-

«Ազդակ» այսօր թեւակոխեց իր հիմնադրութեան 100-ամեակը: Յառաջիկայ տարի, մարտ 5-ին

05 Մարտ 2026
Կանխել է պետք Հայաստանի՝ կցորդ պետությ

ՀՅԴ 135-ամյակի տոնակատարությունների շրջանակում Կանադայում գտնվող ՀՅԴ Բյուրոյի

04 Մարտ 2026
Լիբանանում անհանգիստ ու անորոշ վիճակ է

«Այս պահի դրությամբ հայկական համայնքային կենտրոնները չեն տուժել, մարդկային կո

04 Մարտ 2026
Դաշնակցութեան մշտնջենաւոր այժմէականութ

Հարիւր երեսունհինգ տարիներու ընթացքին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դիմագրաւա

04 Մարտ 2026
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկ

04 Մարտ 2026
Միաբեւեռ Աշխարհի Չարիքը

Կ՛ըսուէր, որ Միացեալ Նահանգներու եւ Իրանի միջեւ բանակցութիւնները դրական ընթացք

04 Մարտ 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Երկրի իրավատերն

Վերջին շրջանում առավել մեծ ծավալ ու ագրեսիվ բնույթ է ստացել իշխանության և նր

04 Մարտ 2026
Միացումից անկախացում

Դրա առաջին դրսևորումը դարձավ Լեռնային Ղարաբաղը Հայաստա-նի հետ վերամիավորելու 1

04 Մարտ 2026
Կոմպրադորական բուրժուազիայի անցյալն ու

Ժամանակակից քաղաքական գործընթացների վերլուծությունը հաճախ սահմանափակվում է առա

04 Մարտ 2026
Ամբիցիաների վտանգները քաղաքական գործըն

Առհասարակ, պարզ մարդկային ցանկությունների և հավակնությունների միջև եղած սահման

04 Մարտ 2026
Անտեսանելի քիլլերը․ Հայաստանը ուռուցք

Օդի որակի խնդիրը հանքարդյունաբերության մեծ ծավալներ ունեցող Հայաստանում, հատկա

04 Մարտ 2026
Լեզվական ինքնություն և թվային իրականու

Փետրվարի 21-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի կողմից, սահմանվել է Մայրենի լեզվի

04 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company