ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Պարզ մանիպուլյացիաներ են, շատ խորը տրամաբանություն մի փնտրեք․ Թադևոս Ավետիսյան

25 Հունվար 2022

Երեկ Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով գնաճի մասին հարցերին նշեց, որ օրինակ ջրի սակագինը բարձրացել է հիմա, որ 2023-ին չասենք, թե ինչու թանկացավ, իսկ մնացած թանկացումները կապել է արտաքին գործոնների հետ։

Պետք չէ ամեն ինչում մեղադրել կամ ամեն թանկացում կապել արտաքին գործոններին․ armdaily.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Եթե մեկնաբանելու լինենք, ապա կարելի է ասել, որ Հայաստանը տաշեղ է ծովի վրա ընկած և ալիքը ոնց խփում է, այդպես գնում է։ Բայց իրականում մենք ունենք արդեն 30 տարվա պետություն, տնտեսական համակարգ և ընդհանուր առմամբ տնտեսության պետական կարգավորում, ես ինչ ասում եմ սրանք ակներև փաստեր են, նույնիսկ այստեղ որևէ բարդ բան չկա հասկանալու համար։ Այսինքն ինչ է նշանակում, որևէ երևույթ, որը բացասական է և ունի նաև արտաքին ազդակներ ամբողջությամբ բարդել էդ ազդակների վրա և փորձել ցույց տալ, որ ՝ դե գիտեք, մենք ի՞նչ անենք։ Ինչ պիտի անեք, տուն գնացեք։ Եթե որևքէ բան չեք կարողանում անել, ընդամենը պետք է ասեք այն, ինչը բոլորին է ակներև, ուրեմն տուն գնացեք։ Այսինքն այսպիսի պարագայում այդ ոնց է լինում, որ համաշխարհային տնտեսությունը կայուն աճում է, իսկ մեր երկրում համապատասխան աճ չկա էստեղ դուք մեղավոր չեք։ 2020 թվականին համաշխարհային տնտեսության անկումը քովիդով պայմանավորված, ենթադրենք 3-3.5 տոկոս է, մաքսիմում մեր երկրում 2 անգամ ավել։ Հիմա նույն ձևով հիմա երկու անգամ ավել 2021 թվականին տարածաշրջանում տնտեսական ակտիվություն է գրանցվում, քան մեր երկրում։ Սրանք փաստեր են, որոնք որ օբյեկտիվ համադրության մեջ լրիվ պարզ է դառնում»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Թադևոսյանը։

Անդրադառնալով գնաճին պատգամավորն ասում է, որ այո բնականաբար գնաճը համաշխարհային երևույթ է դարձել։

«Այսօր միջազգային շուկաներում տարբեր պատճառներով ակնհայտ է, որ հատկապես սննդամթերքի գների աճ կա, բայց հիմա այս իրավիճակում ՀՀ իշխանությունները ունե՞ն անելիք, թե ոչ։ Նախ փաստենք, որ էն գնաճը, որ արձանագրվում է միջազգային շուկաներում, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների մասով, էլ ավելի բարձր դրանից մենք գնաճ ունենք մեր երկրում։ Եվ դա պայմանավորված է ոչ միայն համաշխարհային շուկաներում գնաճով, այլ նաև մեր երկրի փոքր տնտեսությամբ և շարունակվող մենաշնորհացման աստիճանով։ Այսինքն եթե ինչ-որ մի քանի ներկրողներ, որոնք նախկին իշխանությունների օրոք այդ շուկաներում հիմնական խաղացողներն էին, հիմա մեկ, երկու անուն փոխվել է ու իշխանավորների սրտի օլիգարխներն են ավելացել դրանից ոչ մի բան չի փոխվում։ Եվ վերջապես տնտեսական անկումը, մեր տնտեսական ուժի նվազումը ևս գնաճ առաջացնող գործոն է և երբ բանջարեղենը, միրգը կամ մեր տեղական արտադրանքը թանկանում է 50-60 տոկոսով, այստեղ միայն միջազգային շուկաներին վերագրելը ճիշտ չի և օբյեկտիվ չի։ Գնաճը կա, փաստ է և ինչքան էլ փորձեն չքմեղանալ ու ջրից չոր դուրս գալ, միևնույնն է հետևանքները հանրությունը կրում է, և այսօրվա իշխանությունները տնտեսության համար, գնաճի համար, գնաճով պայմանավորված մարդկանց թալանի համար պատասխանատուները իրենք են»,-նշեց նա։

Անդրադառնալով Փաշինյանի պատճառաբանությանը, թե ինչու է ջրի սակագինը բարձրացել՝ տնտեսագետն ասում է, որ այդ համատեքստում պարզ մանիպուլյացիա է արվել։

«Խոստանում են չեն կատարում, հետո ասում են՝ գիտե՞ք էս էն չի, ինչ պիտի լիներ, այլ մենք սենց արեցինք և իրականում մենք էս էինք ասել։ Պարզ մանիպուլյացիաներ են, շատ խորը տրամաբանություն մի փնտրեք, ասել են չեն արել։ Ասել են ինչի համար, որովհետև էդ ժամանակ պետք էր, իրենց անձնական, քաղաքական շահն էր պահանջում, թքած ունեին հանրային կարծիքի վրա, որովհետև իրենց բանաձևը մեկն է՝ մի սուտ կասեն, էս պահին պետք է, հանրության քվեները կստանան, կգան իշխանության, հետո մի ավելի մեծ սուտ կասեն, նրա մասին արդեն մարդիկ կմոռանան, կանդրադառնան սրան ու այս փուչիկը փչվելու է այնքան ժամանակ, մինչև մեր հանրությունը ի վերջո գիտակցի, որ ուղղակի ստախոս ու ապիկար իշխանություններ են հեծնել մեր երկիրը ու տանում են, թե տնտեսական, թե մյուս բոլոր ոլորտներում հետևողական ձախողումների»,-եզրափակեց Թադևոս Ավետիսյանը։

Սեդա Մակարյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company