ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Հայոց Բանակին Վերականգնման Համար (Հայոց Բանակի Օրուան Առիթով)

28 Հունվար 2022

Հայոց բանակի օրուան նշումը ներկայ պայմաններուն մէջ բոլոր առումներով բարդ է. այդ կարգին` արժեւորում կատարող որեւէ վերլուծումի փորձ կատարողին համար: Բազմաթիւ պատճառներ եւ դիտանկիւններ կային յաղթանակած բանակի մասին, բանակի օրուան առիթով, նիւթեր հրապարակելու եւ յիշելու, որ մեր զինեալ ուժերը տարածաշրջանին ամէնէն մարտունակն են:

Միջազգային իրաւունքի եւ արտաքին դիւանագիտութեան իրաւաչափութիւնները յարգելով միշտ անջատ միաւոր իբրեւ կը ներկայացուէին հայոց բանակն ու Արցախի պաշտպանութեան բանակը: Բնականաբար իբրեւ մէկ ամբողջութիւն, յատկապէս պատերազմի տարբեր ժամանակահատուածներուն հայոց զինեալ ուժերը մարտնչած են անսասան պահելու համար մեր սահմանները եւ ինչու չէ ազատագրելու մեր հայրենիքի տարածքները:

Այժմ հարցումը մտահոգութիւններ կը պարփակէ. երբ այլեւս ըստ էութեան Հայաստանի Հանրապետութիւնը չէ Արցախի անվտանգութեան երաշխաւորը, երբ խաղաղապահ զօրքեր կան, որոնք կը վերահսկեն այսօրուան Արցախի սահմանները, ի՞նչ պիտի ըլլայ Արցախի պաշտպանութեան բանակի գործառոյթը:

Կը ձեւաւորուի երկրորդ հարցումը, այս անգամ` Հայաստանի Հանրապետութեան սահմանային գօտիին ուղղութեամբ: Զօրքերու հայելային յետքաշումի իբրեւ արդիւնք Հայաստանի Հանրապետութիւնը որքանո՞վ տարածք կը զիջի Ազրպէյճանին:

Երրորդ անորոշ կէտը` 9 նոյեմբերի յայտարարութեամբ արձանագրուած` Նախիջեւան-Ազրպէյճան կապի ռուսական սահմանապահ զօրքերու վերահսկողութիւնը հայոց բանակի այդ գօտիի վրայ կատարելիք գործառոյթի փոփոխութիւն պիտի ենթադրէ՞:

Այս հարցումներուն բացասական պատասխանները կրնան աւելի խորացնել յետպատերազմեան Հայաստանի իրավիճակը թէ՛ գաղափարական եւ թէ՛ բարոյահոգեբանական առումներով:

Մենք` իբրեւ համահայկական հասարակութիւն, անհրաժեշտութիւնը ունինք պարտութեան ախտանիշը հեռացնելու: Ծանր պայմանները յաղթահարելու առաջին պայմանը բարոյահոգեբանական իրավիճակի հիմնական փոփոխութիւնն է: 44-օրեայ պատերազմը մեզ վերածեց յաղթական ազգէն պարտուած ազգի:

Պատերազմներու ընթացքին պարտութիւն կամ յաղթանակ գետնի վրայ կ՛արձանագրեն բանակները: Պէտք չէ մտահան ընենք սակայն կարեւոր մէկ իրականութիւն. թէ մեր զինուած ուժերը պարտութիւն կրեցին ոչ թէ Ազրպէյճանէն. անոնք պատերազմեցան թրքական բանակներուն, ազրպէյճանական ուժերուն, իսրայէլեան զինուժին եւ ռազմադաշտ բերուած ահաբեկիչներուն դէմ: Պատերազմեցան անհաւասար զինատեսակներով:

Պատերազմէն ետք նոր դիրքերու եւ տարածքներու յանձնումը կամ նոր գերեվարումներու դէպքերը աւելիով շեշտեցին մեր թոյլ զգալու հաւաքական զգացումը:

Մեր ողնաշարը վերստին շտկելու համար բանակի վերականգնումը իբրեւ հեղինակութիւն, իբրեւ կառոյց, իբրեւ ոգի հրամայական է: Բնական է, գլխաւոր երաշխիքը մեր նոր յաղթանակներու կերտումին եւ իբրեւ այդպիսին մեր համազգային արժանապատուութեան վերականգնման:

Ցեղասպանուած եւ հայրենազրկուած ժողովուրդին բանակները միայն երեք տարի ետք կասեցուցին թուրանական յառաջխաղացքը եւ կերտեցին հանրապետութիւն: Ազգն ու բանակը վերածուած էր մէկ միաւորի. եւ այդ էր հրաշքին գաղտնիքը:

Պայման է ուրեմն, քաղաքական ղեկավարութեան այդ տեսակի վերադարձը, որպէսզի ձեւաւորուի ազգային բանակը: Միայն հայրենիք փրկելու վճռակամութեամբ տոգորուած քաղաքական ղեկավարութիւնն է, որ կրնայ հասարակութիւն-բանակ քաղաքացիական եւ զինուորական մտածողութեան համատեղումով վերականգնել բոլորս իբրեւ ազգ, պետութիւն եւ հայրենիք:

Այդ վերականգնումի առարկայացման գլխաւոր երաշխիքը հայոց բանակն է:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company