Վերջին պատերազմում պարտությունը ոչ թե բանակի մեղքն էր, այլ այսօրվա քաղաքական ղեկավարության․ Իգոր Սարգսյան
28 Հունվար 2022
Վերջին պատերազմում պարտությունը ոչ թե բանակի մեղքն էր, այլ այսօրվա քաղաքական ղեկավարության։ Մեր բանակը ամուր էր, հզոր էր ու կրկին կհզորանա․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Սարգսյանը Եռաբլուրում հարգանքի տուրքն էր մատուցում իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
«Պետք է այստեղ մեր ուխտը նորոգենք ու ասենք, որ բանակը կրկին ամրացնելու ենք։ Հաղթարշավներով գնալու ենք առաջ։ Փա՛ռք բոլոր այն զոհված տղերքին, որոնք ստեղծեցին հայոց բանակը եւ փա՛ռք նրանց, ովքեր իրենց բաժինը կատարեցին, մենք էլ շարունակելու ենք մեր բաժինը կատարել»,-ասաց նա։
Սարգսյանը ընդգծեց՝ բանակը 1992թ․ կազմավորվեց դժվար եւ ծանրագույն ժամանակներում։ «Կազավորվեց, որպեսզի պաշտպանի իր պետականությունը, Արցախը, հայ ազգի շահերը եւ մինչ օրս էլ իր խնդիրները կատարում է։ Ցավոք, հիմա բանակը մի քիչ ծանր վիճակում է, բայց դա անցողիկ վիճակ է։ Ամբողջ ժողովրդով պիտի կանգնենք բանակի թիկունքին, որպեսզի հառնի, ուժ ունենա, եւ կարողանա այսօրվա մարտահրավերներին դիմակայել, մեր ազգն ու պետականությունը դուրս հանել այս ճգնաժամից։ Սա է այսօրվա խորհուրդը»,-հավելեց ՀՅԴ ԳՄ անդամը։
Լիանա Սարգսյան
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/aOy-htIRJ6Q