ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Դէպի Աւելի Կեդրոնացեալ Կառավարում

31 Հունվար 2022

Հայաստանի Հանրապետութեան նախագահ պրն. Արմէն Սարգսեան հրաժարականի դիմում ներկայացուց 23 յունուարին: Հրաժարականը վերջնական կը դառնայ, եթէ դիմումին յաջորդող ԵՕԹԸ օրերուն ընթացքին նախագահը իր հրաժարականը ետ չվերցնէ: Սպասելի է ուրեմն, որ Ազգային ժողովի նախագահը յայտարարութեամբ հաստատէ հրաժարականը, որմէ ետք ան ժամանակաւորապէս կը ստանձնէ հանրապետութեան նախագահի լիազօրութիւնները, մինչեւ նորընտիր նախագահի պաշտօնի ստանձնումը: Նոր նախագահ պիտի ընտրուի հրաժարականի ընդունումէն նուազագոյն 25 եւ առաւելագոյն 35 օրերու ժամանակամիջոցին: Այսինքն, մօտաւոր հաշուարկով, 25 փետրուարէն 6 մարտ տասնօրեակին:

Ափսոսանք պէտք է յայտնել, որ նախագահ Արմէն Սարգսեան իր հրաժարականը հրապարակեց, երբ կը գտնուէր Հայաստանէն դուրս: Հրաժարական նամակը բաւական մանրամասնութեամբ կը նշէ ուշացած հրաժարականին պատճառները: Հանրապետութեան նախագահը, ըստ Սահմանադրութեան 123-րդ յօդուածին, «պետութեան գլուխն է»: Ան իր պաշտօնը կը ստանձնէ երդումով. «Ստանձնելով հանրապետութեան նախագահի պաշտօնը` երդւում եմ հաւատարիմ լինել Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեանը, իմ լիազօրութիւնները իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդուել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնութեան ամրապնդման գործում»: Սահմանադրութեան 23 յօդուածներ, թիւ 123-էն 145, կը սահմանեն նախագահին լիազօրութիւնները, սակայն այդ լիազօրութիւնները իրականացնելու համար ոչ մէկ միջոցառում կ՛արտօնեն: Առաւելագոյնը` յօդուած 128-ով սահմանուած իրաւունքն է. «Հանրապետութեան նախագահն իր իրաւասութեան մէջ մտնող հարցերի վերաբերեալ կարող է ուղերձ յղել Ազգային ժողովին»:

Շատեր իրաւամբ հարց տուին, թէ ընտրուելէ առաջ պրն. Արմէն Սարգսեան ծանօթ չէր Սահմանադրական կաշկանդումներուն, իրականացնելու համար երդումով ստանձնուած պարտաւորութիւնները: Վստահաբար գիտէր, սակայն ունէր այն համոզումը, որ խորհրդարանական կառավարում ունեցող այլ երկիրներու նման, նախագահը, իբրեւ պետութեան գլուխ, պիտի վայելէր յարգանք ու կարեւոր որոշումներ ու որդեգրման առիթով պիտի դիմուէր իր խորհուրդին: Ո՛չ միայն նման բան տեղի չունեցաւ, այլեւ երկու անգամ առնուազն, երբ նախագահը թելադրեց վարչապետին հրաժարական տալ, կամ սահմանին վրայ ազրպէյճանական ոտնձգութիւններու առիթով թելադրեց չթերանալ ապահովել «Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութիւնը, անվտանգութիւնը, տարածքային ամբողջականութիւնը եւ անոր սահմաններու անձեռնմխելիութիւնը», ան անպատասխան մնաց գործող իշխանութեան կողմէ եւ քննադատութեան առարկայ` իշխանական ուժերու կողմէ:

Նման պայմաններու առկայութեամբ զարմանալի կը թուի, որ նախագահը համբերած է շուրջ չորս տարի: Կը կարծենք, որ ան ազգային միասնութեան իբրեւ երաշխաւոր, խուսափած է, անիրատեսօրէն, սրելէ ստեղծուած վիճակը, զոր ազգային ճգնաժամ կը կոչէ իր հրաժարականի նամակին մէջ: Յոյսը կորսնցնելով ճգնաժամի յաղթահարման կարելիութենէն, ան որոշած է դադրիլ պատասխանատուութիւն ստանձնելէ նախատեսուող ծանրակշիռ որոշումներէ, որոնց կայացման համար ինք որեւէ ազդեցութեան հնարաւորութիւն չունի:

Հանրապետութեան նախագահին հրաժարականը չստեղծեց այն ցնցումը, զոր ան հաւանաբար կ՛ակնկալէր: Մեկնաբանութիւնները ընդհանուր առմամբ մակերեսային են եւ կ՛առնչուին ոչ թէ հրաժարականին տուն տուող պատճառներու խորքին, այլ կողմնակի, երկրորդական հարցերու: Դժբախտաբար` ինչպէս միշտ, բոլոր տագնապ յարուցող դէպքերու առիթով:

Ըստ Նիկոլ Փաշինեանի, քաղաքական առումով ներդաշնակութիւն պէտք է ըլլայ նախագահութեան, կառավարութեան եւ խորհրդարանին միջեւ: Այսինքն, վարչապետը կը մերժէ ժողովրդավար վարչակարգերու յատուկ հակակշիռներու գոյութիւնը: Պէտք է սպասել ուրեմն, տարաբախտաբար, յաջորդ նախագահի ընտրութեան առիթով, «ներդաշնակութեան» գոյացման, աւելի եւս ուժեղացնելով միահեծան իշխանութեան գործառոյթը Հայաստանի Հանրապետութեան մէջ:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company