ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայ Դատի հետապնդումը համայն հայութեան գոյատեւելիութեան խնդիրն է

03 Փետրվար 2022

«Թուրքիա միակ մտասեւեռում մը ունի. անխտիր ամէ՛ն միջոց, ռազմավարական ամէ՛ն նենգութիւն գործ դնել` միանգամ ընդմիշտ գերեզմանելու համար Հայ դատը»

Սարգիս Զէյթլեան

Նիկոլ Փաշինեան իր վերջին մամլոյ ասուլիսի ընթացքին յայտարարեց. «Հայ դատը երբեք Հայաստանի քաղաքականութիւն չի եղել… ցեղասպանութեան ճանաչման գործընթացի շարժիչ ուժը եղել է Սփիւռքը»։

Փաշինեանի յայտարարութեան խորապատկերին մէջ յստակօրէն կ՚ուրուագծուի այն մտայնութիւնը, որ Հայոց Ցեղասպանութեան ժառանգական յիշողութիւնը եւ հայ ժողովուրդի արդար իրաւունքներու հետապնդումը բացառապէս կը վերաբերին սփիւռքահայութեան. Խիստ վտանգաւոր եզրոյթ, որ կը սպառնայ նախ երկպառակել հայ ժողովուրդը, եւ աւելի՛ն՝ նսեմացնել Հայ Դատի կայացման ու հայոց իրաւունքներու վերականգնման պայքարի դիմադրողական ներուժը։

Հայաստանի Հանրապետութեան ներկայ բնակչութեան մէկ ստուար տոկոսը կազմուած է յետ Հայոց Ցեղասպանութեան սկիզբ առած արեւմտահայութեան գաղթաշարժին պատճառով, երբ Եղեռնէն փրկուած հարիւր հազարաւոր գաղթականներ հաստատուեցան Հայաստան։ Հայ Դատը իրաւազրկուած այս հատուածի նաեւ դատն է. Մշեցիներու, սասունցիներու, ալաշկերտցիներու շառաւիղներու դատն է։

Տասնամեակներէ ի վեր, Սփիւռքի տարածքին հայոց պատմական դատին գծով նպատակաուուղուած աշխատանք տանող ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբերու մարտավարական առաջնահերթութիւններու կիզակէտը կը կազմեն Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ հատուցման գործընթացը, դիւանագիտական մակարդակի վրայ Հայաստանի Հանրապետութեան աջակցութիւնը եւ Արցախի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան եւ անկախութեան ճանաչումը։

«Հայ դատը երբեք Հայաստանի քաղաքականութիւն չի եղել…» եզրոյթը տրամագծօրէն հակոտնեայ է Սփիւռքի քաղաքական լոպիինկի ամէնէն ազդեցիկ ու կազմակերպուած ուժին՝ Հայ Դատի յանձնախումբի առաքելութեան։ Տասնամեակներէ ի վեր, աշխարհասփիւռ Հայ Դատի յանձնախումբերու գործունէութեան կիզակէտը հանդիսացած է հայ ժողովուրդի ոտնահարուած իրաւունքներու պաշտպանութիւնը, ազգային ձգտումներու իրագործումը, պատմական հայրենիքի հողատարածքին վրայ պետութիւն ունենալու հայ ազգի իրաւունքն ու համազգային պահանջատիրութեան անվկանդ հետապնդումը։

Հայ Դատը միայն ցեղասպանութեան ճանաչումով չի սահմանափակուիր, Հայ Դատը նաեւ Արցախի հիմնահարց է, հայոց իրաւունքներու պահանջատիրութեան հարց է։

Հայ Դատը համայն հայութեան դատն է, ազգովին այլընտրանք չունինք, առանց Հայ Դատի հանգուցալուծման՝ Հայոց պետականութիւնը դատապարտուած է ենթակայ ըլլալու թշնամաբար տրամադրուած հարեւան երկիրներու քաղաքական պարտադրանքներուն եւ բռնադատութիւններուն։

Սասունը, Շուշին, Սիսը, Կիլիկիան, Հադրութը, Գետաշէնը այսօր համընդհանուր դատի անփոխարինելի մասնիկներն են, իսկ Անգարայի համար, հայկական հարցի լուծման տարբերակը՝ Հայ Դատի ու հայութեան հաւաքական յիշողութիւնը թաղելն ու գերեզմանելն է։ Փաստօրէն, թրքական իրերայաջորդ վարչակարգերու՝ Ապտուլ համիտեան, իթթիհատական եւ քեմալական իշխանութիւններու ազգայնամոլ պետական քաղաքականութեանց հիմք ծառայած է հայկական հարցի ընդմիշտ անէացումն ու չէզոքացումը, իսկ Էրտողանի վարչակարգի օրով՝ հայկական հարցին եւ համայն հայութեան հարուածը տրուեցաւ Արցախեան վերջին պատերազմի ընթացքին, Անգարայի ռազմական գործօն մասնակցութեամբ։ Յստակ է, որ Անգարայի համար, ցեղասպանութեան ճանաչման պատճառահետեւանքային քաղաքական թուաբանութեան արդիւնքն ու հետեւութիւնը՝ հայ ազգի սեփականութեան վերականգնման եւ հատուցման հարցն է, բռնագրաւեալ հողատարածքի հարցն է։

Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան ամրապնդնման ու զարգացման դէմ ուղղուած պառակտիչ յայտարարութիւններով, Փաշինեան եւ իր վարչախումբը կը խախտեն հայ ժողովուրդի տարբեր հատուածներու միջև փոխվստահութիւնն ու միասնականութիւնը։

Հայ Դատը Սփիւռքի ուսերուն վրայ որպէս լուծ դնելով, այս վարչակարգի հեռակայ նպատակն է Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններու հաստատման արարին անցնիլ, որ իրողութեան մէջ յղի է բազում վտանգներով, երբ անկանխատեսելի են նման յարաբերութիւններու հեռակայ թուրք-ատրպէյճանական աշխարհաքաղաքական որոգայթները, որոնք կը սպառնան ու վերյուշեն անաւարտ պատերազմն ու տարածքներու կորուստները։

Ակնյայտ է, որ Հայ Դատն ու մեր ազգային արժէքները աքացահարելու իրենց պարականոն վարքագծով, այս վարչախումբը նոր տիպի երկպառակտման մը նախերգանքն է որ կը կատարէ։

«Հորիզոն»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company