ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Ելույթներ

Պատմությունը դաժան է նրանց նկատմանբ, ովքեր դրանից ճիշտ դասեր չեն քաղում․ Արթուր Մոսիյան

05 Փետրվար 2022

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանի ելույթը՝ ՀՅԴ 131-ամյակի հանդիսությանը․

Հայաստանի և Արցախի Դաշնակցության օրվան նվիրված ցանկացած միջոցառում յուրահատուկ հաշվետվության ձև է մեր ժողովրդին։ Այդ առումով`ս նույնն է նաև Հայատանի մեր կազմակերպության կողմից ՀՅԴ 131- ամյակին նվիրված միջոցառումը, թերևս այն բացառությամբ, որ այս հավաքը անցկացվում է մեր հայրենիքի համար ճակատագրական այս օրերին, երբ Արցախի մեծ մասը կորսված է, Մայր Հայաստանը կանգնած է պետականության կորստի, իսկ հայ ազգը՝ վերջնական պառակտման եզրին։

Պատմական գործընթացները կրկնվելու սովորություն ունեն, և պատմությունը դաժան է նրանց նկատմամբ, ովքեր դրանից ճիշտ դասեր չեն քաղում։ Ցավալիորեն, նույնը կատարվեց և կատարվում է մեզ հետ։ 1990-ական թվականներին, արցախյան շարժման համազգային զարթոնքին ու հաջողություններին զուգահեռ, առաջ բերվեց՝ «Քանի Արցախը կա, լավ չենք ապրելու» վտանգավոր և պառակտիչ թեզը, որը նման է ռումբի, որը, չնայած, 90-ականներին չպայթեց, բայց նաև չվնասազերծվեց և վերածվեց դանդաղ գործողության ականի։

Մեր նորանկախ պատմության վերջին 30 տարիները, մեծ հաշվով, պայքար էին գաղափարական 2 ուղղությունների միջև․ մեկը՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիության վրա հիմնված հզոր Հայաստանի կերտումն է, մյուս ուղղությունը՝ Հայաստանի հրաժարումն է Ցեղասպանության պահանջատիրությունից, Արցախի դատից, ազգային ինքնությունն ու արժանապատվությունն ընդգծող շեշտված քայլերից։ Մյուս ուղղության կողմնակիցները երազում են ունենալ բաց սահմաններ և ճանապարհներ, ենթադրվող տնտեսական հնարավորություններ և դրանց միջոցով բարեկեցություն ապահովելու ակնկալիքներ։ Եվ, եթե 2020 թվի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայնագրից հետո մեր շատ հայրենակիցներ մտածում էին, որ, չնայած ցավալի կորուստներին և պարտությանը և, ըստ իրենց, «արցախյան բեռից ազատվելուց» հետո հնարավորություն կունենան հանգիստ ապրելու և մնացածը փրկելու, (համենայն դեպս, այդպիսի եզրակացություն արվեց 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո) ժամանակը ցույց տվեց, որ նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագիրը միայն սկիզբ դրեց մեր ազգի շարունակական պարտություններին։

Նախորդ իշխանությունների թույլ տված բազմակի սխալների հետևանքով ստեղծված անարդարության և անպատժելիության մթնոլորտը պարարտ հող հանդիսացավ ժողովրդական պոռթկման համար։ Ցավալի է, բայց նմանօրինակ երևույթներին հանդուրժողականություն ու հարմարվողականություն ցուցաբերելու չափաբաժին ունի նաև Դաշնակցությունը։ Ժողովրդական այդ ընդվզումը հմտորեն օգտագործվեց նաև ներքին և արտաքին որոշ ուժերի կողմից՝ իշխանափոխության համար։ Վերոնշյալ ուժերի կողմից, որպես գործիքակազմ, օգտագործվեցին նաև տարիներ շարունակ արտասահմանից սնվող հասարակական և իրավապաշտպան շատ կազմակերպություններ, որոնք նոր լիցք հաղորդեցին այդ շարժմանը և, պահն օտագործելով, իշխանության բերեցին ազգային շահին ու պետականությանն անհաղորդ, քաղաքականապես դիմազուրկ մի խմբակի, որը, ինչպես ցույց տվեցին հետագա գործողությունները, իրենց իշխանության պահպանման համար պատրաստ են ոտնահարել ազգային ու պետական ցանկացած շահ։

Ցավալիորեն, նույն դաշտի հասարակական ներկայացուցիչները, կայծակնային արագությամբ, ցանցային սկզբունքով արմատներ են գցել նաև Արցախում, այդ թվում՝ իշխանության ամենաբարձր օղակներում։ Իշխանության գալով` սկսվեց պետության կազմաքանդման գործընթացը, նախ՝ Արցախում, որը մինչ այդ ուներ մեր ազգային շահերի և հարցերի վերաբերյալ միասնական դիրքորոշում ու տեսլական, իշխանության բերեցին հանուն իշխանության ամեն ինչի պատրաստ իրենց կամակատարներին։ Թիրախում հայտնվեցին մեր պետության ողնաշար Հայոց բանակը, Եկեղեցին, ազգային կուսակցությունները և, վերջապես, հայ ընտանիքը։ Ազգը բաժանեցին նախկինների և ներկաների, սևերի և սպիտակների, պատմության պահոցից հանվեց հանրահայտ սպիտակ թուղթը, որը դարձավ սպիտակների համար ճանապարհային քարտեզ, և որի իրագործումը կհանգեցնի պետության ու ազգի կողմից վերջնականապես պարզված սպիտակ դրոշի։

Ժամանակը և անկախ հետաքննությունը կպարզեն այս դավադիր պլանի պատվիրատուների և իրագործողների ամբողջ շրջանակը, բայց անգամ դրանով զբաղվելու ժամանակ այսօր մենք չունենք։ Պետք է սթափվել և օր առաջ կանգնեցնել այս պարտությունների շղթան, մի կողմ թողնել մեկը մյուսին մեղադրելու, անձնական ամբիցիաներին հագուրդ տալու և հաշվարկներով առաջնորդվելու արատավոր երևույթները և կանգնել ընդհանուր շարք, ձևավորել համազգային հուժկու շարժում, որի առաջամարտիկները կլինեն ձևավորվելիք իրական ազգային էլիտայի ներկայացուցիչները, իրենց կոչմանը հավատարիմ զինվորականները, ուժային կառույցների ներկայացուցիչները, դատավորները, մտավորականները, գործարարները, մի խոսքով` Հայաստանի և Արցախի Հանրապետությունների և Սփյուռքի մեր հայրենակիցների այն բոլոր ներկայացուցիչները, որոնք կելնեն պայքարի Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումը կանխելու համար։ Սա կլինի լավագույն խոնարհումը մեր զոհված հերոսների հիշատակի առաջ։

Մեր ազգի հազարավոր նվիրյալներ իրենց կյանքի գնով ամուր հող են նախապատրաստել այդ ամենի համար, պատմական վճռորոշ ժամանակահատվածում փետրվար ամիսը եղել է մեր ազգի համար ըմբոստության և ազգային զարթոնքի, իսկ մայիսը՝ հաղթանակների ամիս։ Ընդհանուր շարք կանգնելով` համազգային միասնությամբ կասեցնենք պետականության վախճանը, շարունակվող կորուստները և հող նախապատրաստենք նոր արշալույսների համար։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company