ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

ԱԺ մեծամասնությունը, ըստ էության, կառավարության կցորդն է. Թադևոս Ավետիսյան

11 Փետրվար 2022

Էկոնոմիկայի նախարարը երեկ կառավարության հերթական նիստից հետո անդրադարձել է երկրում առկա տնտեսական իրավիճակի մասին լրագրողների հարցերին՝ նկատելով, որ իրական պատկերն ամենևին այն չէ, ինչ ներկայացնում են լրատվամիջոցները:

Նախարարը, որպես ասվածի հիմնավորում, դիմել է անգամ Իլոն Մասկի օգնությանը՝ մեջբերելով «Թվիթեր»-ում նրա վերջին գրառումը, որով Ի. Մասկն արձանագրել էր տրադիցիոն մեդիայի կողմից առանց հոգնելու ատելության տարածման դրսևորումները:

«Կարծում եմ, որ ԶԼՄ-ները պետք է նույնպես ջանքեր գործադրեն, որպեսզի թե՛ ատելության խոսքը քչացնեն, թե՛ նաև իրականության հետ ավելի մեծ կապ ունեցող տեղեկատվություն տան»,- հավելեց նախարարը, ապա վստահեցնելով, որ հաճախ է շփվում քաղաքացիների հետ, նկատելով,- Ես շատ հաճախ մետրոյով գնում եմ, ամեն օր բավական երկար տարածություններ ոտքով քայլում եմ։ Քաղաքացիները հարցեր են տալիս, շփվում են, շնորհակալություն են շատ հաճախ հայտնում և այլն»։

Ու թեև, ըստ նախարարի, սոցիալ-տնտեսական տխուր պատկերի մեղավորը ԶԼՄ-ներն են, քանի որ սխալ են ներկայացնում, այդուհանդերձ, քաղաքացիները իրենց սառնարանը բացելիս, խանութ գնալիս առնչվում են իրականության հետ՝ առանց լրատվամիջոցների: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է արձանագրում՝ գնաճը պահպանվում է, իսկ տնտեսության վերականգնումը դեռևս հորիզոնում չի երևում։

Այս իրողությունների համատեքստում, սակայն, խորհրդարանում իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջարկին։

«Փաստ է, որ ոչ միայն նվազագույն աշխատավարձի, այլ նաև՝ հիմնական կենսաթոշակի, սոցիալական նպաստների չափերի ավելացման օբյեկտիվ անհրաժեշտություն կա: Այն մեր երկրում հիմնականում պայմանավորված է գնաճով և նաև այն փաստով, որ 2020 թվականին աղքատության միջին մակարդակը բարձրացել է, իսկ այն բոլոր գործոնները, որոնք բերել են աղքատության մակարդակի բարձրացման, առկա են նաև 2021 թվականին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Նա չափազանց մտահոգիչ է համարում գնաճային պահպանվող միտումները՝ նկատելով, որ, օրինակ, եթե 2021 թվականին սննդամթերքի միջին գների աճը կազմում էր 11. 5 տոկոս, ապա 2022 թվականի հունվարին աճել է ևս 1 տոկոսային կետով:

«Այս առաջանցիկ գնաճը, բնականաբար, բերում է մարդկանց սոցիալական վիճակի վատթարացման, և այս ֆոնին, նաև տարածաշրջանի երկրների օրինակով, մեր խմբակցությունն առաջարկել էր նվազագույն աշխատավարձի բարձրացում:

Այստեղ առաջնային կարևոր չէ, թե ինչ չափով բարձրացում. մենք հիմնականում առաջ էինք տանում նվազագույն աշխատավարձի բարձրացման վերանայման հարցը: Ի դեպ, դա ոչ միայն այս օրենքի նախագծով. ես նաև 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ էի գրավոր առաջարկով այդ հարցը բարձրացրել:

Ինչու է այս պոպուլիստ իշխանությունը մերժում նախագիծը. հիմնական փաստարկներն ավելի շատ տեխնիկական բնույթի էին, որ՝ գիտեք, օրենքի նախագիծն ամբողջական չէ, մյուս դիտարկումը վերաբերում էր բարձրացման չափին: Այդ առնչությամբ մենք կոմպրոմիսային առաջարկներ արեցինք, սակայն չհամաձայնեցին, որովհետև ԱԺ մեծամասնությունը, ըստ էության, կառավարության կցորդն է, իսկ կառավարությունն այս պահին դեռ չունի որոշում: Ու թեև պառլամենտական երկրում թելադրողը պետք է պառլամենտը լինի, իրականում մեծամասնության պահվածքը հակառակն է վկայում»,- ասաց պատգամավորը՝ տեղեկացնելով, որ պատրաստվում են փոփոխություններով լրամշակել նախագիծը և կրկին դնել շրջանառության մեջ:

Տնտեսագետն Էկոնոմիկայի նախարարի հերթական հայտարարությունները չցանկացավ մեկնաբանել՝ հակիրճ արձագանքելով. «Իր ասածներին այլևս անիմաստ է անդրադառնալը»:

Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին խորհրդարանում քննարկվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 68.000 դրամից դարձնել 100.000 դրամ: Քաղաքական մեծամասնությունը դեմ քվեարկեց նախագծի ընդունմանը՝ ներկայացնելով իրենց վերապահումները բարձրացման չափի, ձևակերպումների, ռիսկերի մասին:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company