ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այդ շոուին մասնակցելու որևէ իմաստ մենք չենք տեսնում․ Արթուր Խաչատրյան

14 Փետրվար 2022

Այս իշխանությունը շահագրգիռ կողմ է և ակնհայտ է, որ «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն» ստեղծվում է պատերազմի ավարտից տարի ու կես հետո, որպեսզի կոծկեն իրականությունը և մեղավոր կարգեն բոլորին, բացի իրենցից՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ անդամ, Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արթուր Խաչատրյանը։

Հանձնաժողովի առաջին նիստին այսօր ընդդիմությունը չի մասնակցել և հայտարարել է, որ չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքին ընդհանրապես։

Արթուր Խաչատրյանը համոզված է, որ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու գործառույթը պետք է վերապահվեր ընդդիմությանը կամ, թեկուզ, չեզոք, անաչառ մասնագետների։

«Իրենք տարի ու կես ձգեցին․ կարծեմ այս ընթացքում նրանք պարապ նստած չեն եղել՝ եղել են խրախուսումներ, պարգևատրումներ, քրեական գործեր, համաներման մասին ակնարկներ․․․ Հիմա իրենք այդ հանձնաժողովում մեծամասնություն են։ Այս պայմաններում ընդդիմության գնալ և մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ կանխավ դատապարտված է և լեգիտիմացնում է այդ հանձնաժողովի գործունեությունը։ Հետևաբար, այդ շոուին մասնակցելու որևէ իմաստ մենք չենք տեսնում»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա, սակայն, ընդգծեց, որ իրենք, դրանով հանդերձ, երբեք հետ չեն կանգնի մտադրությունից բացահայտել պատերազմի ծագման պատճառները, պատերազմի վարման ընթացքում արձանագրված թերությունները, ինչպես նաև հետպատերազմյան զարգացումները՝ օրինակ, Խծաբերդը և Հին Թաղերը ինչո՞ւ հանձնվեցին, ինչո՞ւ քայլ չձեռնարկվեց դրանք հետ բերելու, ինչո՞ւ հանկարծ մեր զորքերը հետ քաշվեցին այն դիրքերից, որտեղ գտնվում էին նոյեմբերի 9-ի կեսգիշերի դրությամբ։

«Այս հանձնաժողովն այդ գործիքակազմը մեզ չի տալիս՝ փոխարենը իշխանությունն աճպարարություն է անում, ասում է՝ պատասխանատու ենք, բայց մեղավոր չենք։ Որովհետև պատասխանատվությունն անխուսափելի է՝ իրենք են երկրի ղեկավարը, չեն կարող ասել՝ պատասխանատու է Չինգիզ Խանը, բայց փոխարենը մեղավորությունից փորձում են խուսափել՝ մեղադրելով բոլորին։ Ընդ որում, մեղադրելում են բոլորին և, միևնույն ժամանակ, անհասցե։ Իրենք ասում են՝ բանակը թալանել են, և փորձում են պարտությունը դրանով հիմնավորել։ Բայց նախկին զինվորական դատախազը՝ Գագիկ Ջհանգիրյանը, իրենց ամենավստահելի մարդն է, պիտի զինվորական դատախազը մի որևէ հանցագործություն բացահայտած լիներ, բայց եթե անգամ եղել է հանցագործություն՝ իրենք չեն բացահայտում, որպեսզի այ սենց անդեմ, անհասցե մեղադրեն, և սրանով կարողանան մեղադրել բոլորին»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, որ բանակի թալանի գործը, որ հիմա քննության մեջ է, Փաշինյանի նշանակած Պաշտպանության նախարարի հետ է կապված։ Բայց անգամ այս դեպքում, քանի դեռ դատարանի վճիռ չկա, չենք կարող ասել, որ հիմա քննությունով անցնող զինվորական և քաղաքացիական անձանցից որևէ մեկը մեղավոր է։

Արթուր Խաչատրյանը չբացառեց, որ իշխանությունը այս հանձնաժողովն օգտագործի որպես ևս մեկ գործիչ՝ այլախոհներին հետապնդելու։ Նա հնարավոր համարեց նաև նախորդ երկու նախագահներին հարցաքննության կանչելը, քանի որ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին կանչել էին Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, և շահարկում էին 400 հա-ը՝ 4 քառ կմ-ը, մինչդեռ գործող իշխանությունը վերջին պատերազմում կորցրել է 10 հազար քառ կմ՝ 2 500 անգամ ավելի շատ։

Արթուր Խաչատյանը նաև հականշական համարեց, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն առայսօր չեն հրապարակել, քանի որ, նրա ենթադրությամբ, չեն կարողացել գտնել այն, ինչ ցանկացել են գտնել։

Նշենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագրից»՝ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի 11 անդամները, գերակշիռ մեծամասնությունը՝ 7-ը, իշխանական ՔՊ-ի անդամներ են, ընդդիմադիր «Հայաստանը» 3 անդամ ունի, «Պատիվ ունեմը»՝ 1։ Հանձնաժողովի լիազորությունների ժամկետ սահմանվել է 6 ամիս, բայց Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը իրավասու է ժամկետը ևս 6 ամսով ավելացնելու:

Աննա Բալյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company