ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Անկախության սաղմը

18 Փետրվար 2022

1988 թ. փետրվարի 13-ից ԼՂԻՄ-ի շրջկենտրոններում և Ստեփանակերտ քաղաքում սկսվեցին զանգվածային ցույցեր և հանրահավաքներ՝ պահանջելով Արցախի միացումը մայր հայրենիքին: Ժողովրդի պոռթկմանը իրավական լուծում տրվեց փետրվարի 20-ին: 1988 թ. փետրվարի 20-ին, ադրբեջանական ճնշումներին հակառակ, ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը գումարվեց, որի արդյունքում որոշում ընդունվեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»:

Այս որոշման կայացումը համարվում է Արցախի ազատագրական պայքարի մեկնարկ, և փետրվարի 20-ը այդ առիթով հիշատակվում է որպես «Արցախի վերածննդի օր»: Առաջին հայացքից Ադրբեջանին և Հայաստանին պարզապես խնդրանքով դիմելու որոշումը թվում է անմեղ քայլ: Սակայն պետք է նկատի ունենալ, որ այդ ժամանակահատվածում Խորհրդային միության համակարգում մինչև իսկ գյուղական խորհուրդների որոշումները թելադրվում էին վերին մարմնի կողմից և վերջին հաշվով հավանության արժանանում «կենտրոնում»՝ Մոսկվայում: Իհարկե, 1990 թվականից, երբ Միխայիլ Գորբաչովը դարձավ ԽՍՀՄ նախագահ, հայտարարեց «վերակառուցման և հրապարակայնության» քաղաքականության մասին, սակայն Խորհրդային միության համակարգից ելնելով՝ կենտրոնական իշխանության պատկերացմամբ հնարավոր էր կառավարել հրապարակայնացումն ու վերակառուցումը ևս:

ԼՂԻՄ Գերագույն խորհրդի փետրվարի 20-ին որոշումը Խորհրդային միության համակարգում դարձավ առաջին պոռթկումը, որը չենթարկվեց «կենտրոնի» հակակշռին: Հենց այդ առանձնահատկությունից ելնելով է, որ Արցախյան փետրվարյան իրադարձությունները համարվում են անկյունադարձային ոչ միայն հայ իրականության մեջ, այլև Խորհրդային միության փլուզման հոլովույթում:

Ահա թե որտեղ է թաքնված ինքնուրույն որոշում կայացնելու հզորությունն իր մեջ պարունակող հսկայական ներուժը, որի շուրջ և որի ձգողական ուժի շնորհիվ կարելի է առաջացնել համաշխարհային նշանակություն ունեցող իրադարձություններ: Ինքնուրույն որոշում կայացնելու կամքն ու վճռականությունը վարակիչ դարձան նախևառաջ հայ ժողովրդի և ապա Խորհրդային համակարգին ենթակա բոլոր ժողովուրդների մոտ: Հայաստանի անկախության սաղմը, անկախանալու մտայնությունն ու ձգտումը բխում են հենց ինքնուրույն որոշում կայացնելու կարողությունից և դրա արդյունքները վայելելու կամքի առկայությունից:

Այսօր, երբ սասանվել են հայկական պետականության հիմքերը, իրականության մեջ ապիկար իշխանությունների պատճառով ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորությունն է խաթարվել: Ինքնուրույն որոշում կայացնելն ու անկախ պետականության լինելիությունն ուղղակի կապված են միմյանց, և մեկի գոյությունը երաշխավորվում է մյուսի առկայությամբ:

Փետրվարի 20-ի խորհուրդը փաստում է, որ յուրաքանչյուր հավաքական ուժ կարող է իր ինքնուրույն որոշմամբ ստիպել շատ ավելի ուժեղներին հաշվի նստել իր որոշման հետ և հանուն իրավունքի վերականգման իրականացնել հաճախ անիրականանալի թվացող տեսլականներն ու իղձերը:

«Ապառաժ»-ի խմբագրական,
17 փետրվար, 2022թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company