ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Բարեկեցության խաբկանք կամ ո՞ւմ շահերից է բխում հայ-թուրքական սահմանի վերաբացումը. մաս 5-րդ

23 Փետրվար 2022

23 տարի առաջ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտաքին առեւտրի եւ առեւտրային գործընկերների կազմությունը լրիվ այլ էր, արտահանման ուղիներն այլ էին, տնտեսության ծավալները լրիվ այլ էին։ 1999 թվականին դեռ չկար Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին եւ Հայաստանը կարող էր տրանզիտային երկիր դառնալ։ Հավելեմ եւս մի հանգամանք. բաց տրանսպորտային ուղիները եւ բաց շուկաները լրիվ տարբեր հասկացություններ են։ Թուրքերը կարող է թույլ տան վերագործարկել Գյումրի-Կարս երկաթուղին, բայց դա դեռ չի նշանակում, որ թուրքերը թույլ կտան հայկական ապրանքները վաճառել Թուրքիայում։ Համ էլ մենք այդ ի՞նչ ենք Թուրքիա արտահանում կամ կարող ենք Ադրբեջան արտահանել։ Ի դեպ, Համաշխարհային բանկի փորձագետն իր եզրակացության վերջում ավելացնում է. «Բեռնափոխադրումների ինքնարժեքը կարող է նվազել, եթե Հայաստանը կարողանա Ադրբեջանի հետ սակագների հարցում համաձայնության գալ»: Չմոռանանք, որ «Մեղրիի միջանցքի» լայնությունն ընդամենը 40 կմ է, Գյումրիից Ստամբուլ՝ 1600 կմ, իսկ Մեղրիից Ադրբեջան՝ 450 կմ։ Այնպես որ, քանի բեռնափոխադրումների սակագների հարցը չի լուծվել, տրանզիտից ստացվող եկամուտների մասին խոսակցությունը, մեղմ ասած, պարզ դատարկախոսություն է։ Ասիական զարգացման բանկի 2011 թվականի ուսումնասիրությանը չարժե առանձին անդրադառնալ, քանի որ նրանք նույնպես հղում են կատարում Համաշխարհային բանկի ուսումնասիրության վրա։

Պոլյակովից հետո թե տեղացի, թե միջազգային փորձագետներ փորձել են գնահատել սահմանի վերաբացման տնտեսական ազդեցությունը։ Օրինակ՝ 2005 թվականին Տնտեսական քաղաքականության իրավական հարցերով հայ-եվրոպական խորհրդատվական կենտրոնը (AEPLAC) կիրառելով հաշվարկելի ընդհանուր հավասարակշռության մոդելը՝ սահմանի բացման ազդեցությունը ՀՆԱ-ի եւ արտաքին առեւտրի վրա գնահատելու համար՝ հանգել է այն եզրակացության, որ սահմանի բացումը միջնաժամկետ հեռանկարում կհանգեցնի արտահանման 17,7 տոկոսով, ներմուծման՝ 13,0 տոկոսով եւ իրական ՀՆԱ-ի ընդամենը 2,7 տոկոսային կետով աճի։ Զարմանալի է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշել է հղում կատարել թերեւս ամենահին եւ վաղուց իր ակտուալությունը կորցրած ուսումնասիրության վրա։

Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական ազդեցության մասին ամենածավալուն ուսումնասիրություններից մեկը 2009-ին պատվիրել էր ՀՅԴ Բյուրոն։ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ճանապարհների վերաբացման առեւտրա-տնտեսական հիմնախնդիրն» ուսումնասիրությունը բացահայտել է սահմանի վերաբացման հիմնական ռիսկերը, սակայն արդյունքների թվայնացում չի իրականացրել։ Ինչ վերաբերում է հեղափոխական կառավարությանը, ապա մինչ այժմ կառավարությունը որեւէ կերպ չի գնահատել, թե սահմանի վերաբացումը եւ դրան անմիջապես հետեւող թուրքական տնտեսական էքսպանսիան ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Առանց այդ գնահատականի, ընդամենը առավել քան 20 տարվա վաղեմությամբ հոդվածի վրա հղում կատարելով, ինչպե՞ս է հնարավոր խոսել հայ-թուրքական առեւտրային հարաբերությունների տնտեսական ազդեցության մասին։ Սա է էկոնոմիկայի նախարարության ողջ սնանկությունն ու մտքի ծանծաղությունը։ Խոսքերն իրոք որ ավելորդ են։

Ի՞նչ պատկեր ունեցանք։ Հայաստանը գնում է քաղաքական զիջումների՝ փոխարենը տնտեսական բարեկեցություն ակնկալելով։ Այս դեպքում, տրամաբանությունը պահանջում է, որ Հայաստանի նման քայլը հիմնավորված լինի տնտեսական հաշվարկներով։ Բայց, Հայաստանը ոգեւորված է «խաղաղության դարաշրջանի» հմայնքներով եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հաղորդակցության ուղիների հնարավոր ապաշրջափակմամբ՝ առանց ունենալու դրանց տնտեսական ազդեցության որեւէ գնահատական, առանց խոշորածավալ ենթակառուցվածքային ծրագրի տնտեսական հիմնավորվածության վերլուծության։ Ուրեմն ինչո՞ւ է Հայաստանը գնում կենսական զիջումների թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին։ Միգուցե տնտեսական հաշվարկների փոխարեն այս որոշման հիմքում այլ հաշվարկներն են
Թուրքերը եւ ադրբեջանցիները, Հայաստանից կենսական զիջումներ կորզելուց հետո, կբացեն ճանապարհները, թուրքական եւ ադրբեջանական ապրանքները կհորդեն Հայաստան՝ դուրս մղելով տեղական արտադրողներին առնվազն սոցիալական հսկայական ազդեցություն ունեցող տնտեսության այնպիսի ճյուղերից, ինչպիսիք են տեքստիլ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, գյուղմթերքների վերամշակումը։

Թուրքերին Հայաստանում բիզնես գործընկերներ են պետք։ Էլ ի՞նչ գործընկերություն, եթե երկու կողմերն էլ փող չաշխատեն, շատ փող։ Արդեն FlyOne անունով առաջին «ծիծեռնակն» ունենք, որի առաջին ուղեւորներին թուրքերը կոնֆետներով դիմավորեցին։ Ասում են, թե կոնֆետ կերածներից ոմանք պատմել են, որ կոնֆետները համեղ էին, քաղցր, հայ զինվորի արյան համը համարյա չէր զգացվում։

Տեղին է հիշեցնել, որ դեռեւս 2021 թվականի ընտրությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է բուհերը Երեւանից հանել, Երեւանից դուրս ակադեմիական քաղաք կառուցել, իսկ բուհերի շենքերն օգտագործել բիզնեսը զարգացնելու նպատակով։ Անտարակույս, հայ եւ թուրք բիզնեսմենները կարող են միավորվել, գնել օրինակ՝ ԵՊՀ շենքը, այն դարձնել հյուրանոց կամ առեւտրի կենտրոն ու փող, շատ փող աշխատել։ Դե իսկ բարձրագույն պաշտոնյաների ընտանիքի անդամներն էլ կարող են այդ ընկերությունների տնօրեններ աշխատել կամ փայատեր լինել։ Վերջապես բարձրաստիճան պաշտոնյա կամ «կայսերը մոտ կանգնած այլ անձ» հո՞ մեղավոր չէ, որ իր եղբայրը, աներձագը, սանիկը կամ նույնիսկ զոքանչն ու բաջանաղը բիզնես ձիրք ունեն։ Իսկ դուք ասում եք՝ հայրենիք…

Կա նաեւ այլ տարբերակ. միգուցե ՀՀ իշխանություններն այլ ելք չունեն։ Ցավը սրտում, բայց ժպիտը դեմքերին ստիպված են սեղմել թուրքերի ու ադրբեջանցիների ձեռքը։ Չսեղմել չեն կարող, քանզի եթե չսեղմեն, այլեւս իշխանություն չեն լինի, ձեռքսեղմումն է իշխանության գինը։

Ինչ էլ որ լինեն պատճառները, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սիրախաղի արդյունքը կործանարար է լինելու թե՛ Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների համար, թե՛ մեր անօտարելի իրավունքների ու երազանքների համար, որոնք մենք ինչ-որ մի պահի կարող էինք իրականություն դարձնել։ Իսկ այդ սիրախաղի մղիչ ուժը փողն ու իշխանությունն ամեն գնով պահելու հիվանդագին տենչանքն են։ Այլ ռացիոնալ բացատրություն ես չունեմ…

Մաս առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ

Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

«Առավոտ» օրաթերթ

22.02.2022

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company