ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ուկրայինան եւ մենք

25 Փետրվար 2022

Ռուսական նախայարձակումը Ուկրայինայի դէմ բնականաբար տեղի կու տայ շարք մը հարցադրութիւններու Ռուս-Ուկրայինական Պատերազմի Կովկասի վրայ ունենալիք հաւանական հետևանքներու գծով։

Ռուսական այս նախաձեռնութիւնը (իր համաշխարհային կնճիռներու պարունակին իբրև մաս) պէտք է դիտել յատկապէս Թուրքիոյ և Ազրպէյճանի կողմէ հետապնդուող փանթուրքիզմի ծաւալապաշտ քաղաքականութեան դիրքերէն։ Թէ՛ Ղազախստանի և թէ՛ Ուկրայինայի քաղաքական ռազմաբեմերուն վրայ, Մոսկուա (այլևայլ պիտակաւորումներու ետին), առաջին հերթին, կը թուի լուծել փանթուրքիզմի իր փշոտ հարցը։ Թուրքիոյ և Ազրպէյճանի փանթուրքիստական խարիսխներն են, որ սևեռուն քայլերով լուծարքի կ՚ենթարկուին Ռուսաստանի կողմէ խուճապի մատնելով Անքարան և Բաքուն։ Իսկ Ուկրայինայի պարագային, Թուրքիա և Ազրպէյճան կը կորսնցնեն հրաշալի դաշնակից մը և գործընկեր մը ռազմարդիւնաբերական և տնտեսական բազմապիսի համագործակցութիւններու ոլորտին մէջ։

Ռուսական ուժի այս գրոհով, Ուկրայինան կ՚ենթարկուի բացայայտ «ապաթրքացման»։ Բա՛ն մը՝ որ ինքնաբերաբար պէտք է նպաստէ Հայաստանի դիրքերու ամրապնդման։ Այս մասին կը գրէ նաև յայտնի վերլուծաբան և աշխարհաքաղաքական հարցերու մասնագէտ՝ Պր. Արմէն Այվազեան։ Հարցո՛ւմ. ի՞նչ չափով այսօր Հայաստանը ի վիճակի է օգտուելու ստեղծուող այս հաւանական առաւելութիւններէն։

Ինծի կը թուի, թէ դեռ շատ կանուխ է դրական գնահատական տալու ձևաւորուող այս առաւելութեան։ Ռուսական ներկայ յաղթարշաւը դեռ շատ բան ունի բացայայտելիք թէ՛ «ներքին» տարածաշրջանային և թէ՛աշխարհակարգային ծաւալներով։

Մոսկուան տարբեր Մոսկուա է այսօր, երբ հարցը կը վերաբերի Կովկասի (կամ «Կասպեան Տարածաշրջանի…) ներքին իրականութեան։ Մոսկուա լիովին ի վիճակի է — և իրմէ սպասելի՛ — որ այսօր ևս ան ուզէ խնդիրներ լուծել Կովկասի մէջ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՐՑԱԽԻ ՀԱՇՒՈՅՆ։ Այս վտանգը երբեք չէ հեռացած։ Ընդհակառակն կարելի է ըսել, որ ան նոյնիսկ մօտեցած է։ Դամոկլեան այդ սուրը այսօր ևս կախուած է մեր հայրենիքին վրայ։ Այս մասին գրած եմ քանիցս։ Մոսկուա Կովկասի մէջ կը գործէ բազմաթիւ հակասական թուող առաջնահերթութիւններով։ Այս բարդութիւնը մաս կը կազմէ Կովկասեան տարածաշրջանի քաղաքական հիւսուածքին և Մոսկուա տիրապետած է այդ բարդութիւնը ի նպաստ իրեն գործածելու արուեստին։

Այսօր, Կովկասի մէջ, Մոսկուայի նպատակներն են՝

(ա) Ագահօրէն բաժին վերցնել ազրպէյճանական ընդերքի եկամուտներէն Ալիևին շնորհելով (Հայաստանի և Արցախի հաշւոյն) իր իրերայաջորդ «յաղթանակ»ները։ Ալիև կրցած է յաջողապէս ստեղծել այս յատուկ գործընկերութիւնը Մոսկուայի establishment-ին հետ օֆշորային հաշիւներու մանուածապատ կտրուածքով։

(բ) Իր ամբողջական հակակշռին տակ առնել Ալիևն ու Ազրպէյճանը։ Փետրուար 22, 2022 -ի համաձայնագիրը (ռուսական նախայարձակման շեմին) այս գործընթացին բանալի հանգրուաններէն մէկն է։

(գ) Հետզհետէ բաժնել Ազրպէյճանը Թուրքիայէն նոյնիսկ Մեղրիի միջանցքի դարձդարձիկ ծրագիրներու իրականացման թուացեալ շառաւիղներու առկայութեամբ։ Այս առընչութեամբ, անկախ այն բանէն, թէ ի վերջոյ ի՞նչ տարբերակ հող կը գտնէ սակարկութիւններու սեղանին վրայ, մէկ բան պէտք է ընդունիլ որպէս անվիճելի։ Եթէ կայ Մեղրիի միջանցք և Փաշինեանի բնորոշումով ՝«կոմունիկացիոն ծրագիրներ», այդ բոլորին վրայ պիտի դրուի Մոսկուայի թաթը։

(դ) Սանձել փանթուրքիզմի յառաջխաղացքը առանց բացայայտ «պատերազմ» յայտարարելու փանթուրքիզմի շարժման դէմ, այլ պարզապէս ռուսական նրբամտութեամբ փանթուրքիզմի գործընթացները ներսէն գրաւելով (ինչին նախաձեռնեց Լենինը Խորհրդային Միութեան սկզբնական տարիներուն)։

Այս բոլոր ճակատներուն վրայ (գէթ առայժմ), Մոսկուայի յաջողութիւնները կրնան ըլլալ տոկոսային կամ հանգրուանային։ Բայց անոնք շարունակական հոլովոյթներ են։ Մոսկուայի մարտահրաւէրն է կառավարել այս «անմաքուր» իրավիճակը գերտէրութեան դիրքերէ և ի հարկին իր հաւանական մարտավարական «պարտք»երը մարել Հայաստանի, Արցախի և այլ զոհերու հաշւոյն։

Այս բոլորէն կը հետևի, որ Ուկրայինայի «ապաթրքացում»ը — այո՛ — կարևոր մեկնարկային առաւելութիւն մը կրնայ բերել Հայաստանին և Արցախին, բայց ան չի դադրիր ներկայիս «ապառիկ» ըլլալէ։ Ասիկա այն առաւելութիւնն է, որ Հայաստանի ձեռքերուն մէջ դեռ պէտք է վերածուի լծակի, որպէսզի տեսական առաւելութիւնը վերածուի իրական, ռազմավարական առաւելութեան (strategic leverage) և «կանխիկ»ի։ Դժբախտաբար Հայաստան ներկայ իրավիճակը կը դիմագրաւէ լայնօրէն անպատրաստ և տկարութեան դիրքերէ և մեր հաւաքական խնդիրն է այսօր անյապաղ ճշտել այն գործօնները, որոնք Հայաստանին կը հայթայթեն անհրաժեշտ զինարանը ներկայ իրավիճակը յեղաշրջելու և Հայաստանն ու Արցախը օժտելու նոր ու բանալի ուժականութեամբ։

Այսօր արդէն յարացոյցը փոխուած է հիմնովին և մենք խնդիր ունինք նոր յարացոյցի բաղադրիչներուն արագօրէն տիրապետելու։


Կարօ Արմենեան
Փետրուար 24, 2022

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company