ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ամենամեծ վնասը կարող է հասցնել խուճապը․ Սուրեն Պարսյան

26 Փետրվար 2022

Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմական գործողությունների ֆոնին ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս ռուբլին արժեզրկվել է: Ռուսաստանի խոշոր ընկերությունների նկատմամբ շարունակում են պատժամիջոցներ կիրառվել:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով, Հայաստանում հստակ քայլերի կարիք կա, որոնցով հնարավոր կլինի գոնե մեղմել նշված իրավիճակի հնարավոր ազդեցությունը: «Արևմտյան պատժամիջոցներից բխող հնարավոր սպասումներով պայմանավորված՝ կանխատեսելի էր, որ ռուսական ռուբլին արժեզրկվելու է:Բացի ռուբլուց հրաժարվելուց, օտարերկրացիները շտապում են ազատվել ռուսական ընկերությունների բաժնետոմսերից: Այս ամենը բացասական սպասումներ է առաջացնում, և արդյունքում ռուբլին արժեզրկվում է: Մարդիկ իրենց խնայողությունները վերածում են արտարժույթի՝ հնարավոր կուրուստներից խուսափելու համար: Վերջին 2-3 օրվա ընթացքում բավականին մեծ տատանումներ եղան շուկայում, ռուբլին արժեզրկվեց, հետո արժևորվեց, բայց, այնուամենայնիվ, արժեզրկված վիճակը որոշակի ժամանակ կպահպանվի, քանի դեռ պահպանվում են պատժամիջոցներն ու բացասական սպասումները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Նա հիշեցրեց՝ Հայաստանի համար Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է բոլոր առումներով. «Այդ թվում՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական:2014-ից ՀՀ-ն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, որի հիմնական դերակատարը ՌԴ-ն է: Անցած տարի մենք 867 մլն դոլարի չափով ապրանք ենք արտահանել Ռուսաստան, որը 2020-ի համեմատ ավելի էր մոտ 24 տոկոսով: Այսինքն, դինամիկ աճում է դեպի ՌԴ մեր արտահանումը՝ պայմանավորված թե՛ ԵԱՏՄ-ով, թե՛ փոխադարձ տնտեսական նախագծերով և այլն: Ռուբլու արժեզրկումը մեծ հարված կարող է հասցնել առաջին հերթին մեր արտահանողներին, քանի որ ռուսական շուկայում մեր ապրանքն ավելի կթանկանա: Ենթադրենք, հիմա 1 շիշ կոնյակն արժե 1000 ռուբլի, բայց այս արժեզրկման հետևանքով ՌԴ շուկայում այն կդառնա 1300 ռուբլի: Թանկացման պատճառով մեր ապրանքը կկորցնի մրցունակությունը: Այս երևույթն, ընդհանուր առմամբ, ուղղակի կարող է ազդել մեր արտահանողների վրա»:

Ս. Պարսյանը նաև հավելեց՝ Ռուսաստանից տարեկան 845 մլն դոլարի չափով տրանսֆերտներ ենք ստանում, որը մեր ընդհանուր տրանսֆերտների մոտ 41 տոկոսն է: «Անկախացումից ի վեր Ռուսաստանը մեզ համար արտագնա աշխատանքի մեկնելու հիմնական ուղղություն է եղել: Մարդիկ մեկնում են ՌԴ, գումար աշխատում և ուղարկում հարազատներին: Այդ գումարները հիմա արժեզրկվել են: Ենթադրենք, ամեն շաբաթ հայաստանցին իր ընտանիքին ուղարկում էր 1000 ռուբլի, որը մեր գումարով 7000 դրամ էր: Հիմա այդ 1000 ռուբլին դառնալու է 5000 դրամ: Այսինքն, Հայաստանում ապրող իր ընտանիքի անդամը կորցնելու է իր գումարի մասը, հետևաբար՝ նաև գնողունակությունը: Ուրեմն, այս իրավիճակը ուղղակիորեն կարող է ազդել նաև Հայաստանի ներսում առկա սպառման ծավալների վրա, ինչն իր հերթին կհարվածի և՛ առևտրի, և՛ ծառայությունների ոլորտներին՝ նաև երկարաժամկետ առումով»,-նշեց տնտեսագետը:

Տնտեսագետը շեշտեց՝ Հայաստանում ռուսական մայր ընկերությունների դուստր ընկերություններ կան. «Կիրառվող արևմտյան պատժամիջոցները, հնարավոր է, ավտոմատ կերպով արտացոլվեն նաև Հայաստանում գործող ընկերությունների վրա: Այս ուղղությամբ կառավարությունը մեծ անելիք ունի, որ գոնե Հայաստանում գործող դուստր ընկերությունները զերծ մնան պատժամիջոցներից: Դա թույլ կտա մեր տնտեսական վիճակը հնարավորինս կայուն պահել: Իրականում աշխարհի բոլոր երկրները տուժելու են այս պատժամիջոցներից, բայց Հայաստանի դեպքում հնարավոր ռիսկերն անհամեմատ մեծ են: Այդ ռիսկերը պետք է փորձել նվազեցնել կառավարության, ՀՀ կենտրոնական բանկի, Ազգային ժողովի համատեղ ու ներդաշնակ աշխատանքի միջոցով: Պետք է համալիր լուծումներ գտնել, քանի որ զուտ մեկ-երկու քայլով հնարավոր չէ իրավիճակը փոխել»:

Նրա խոսքով, տնտեսական պատժամիջոցների հնարավոր հետևանքները Հայաստանի տնտեսության վրա տեսանելի կլինեն մի քանի ամիս կամ միգուցե մեկ տարի հետո: «Դրանք, ամեն դեպքում, ի հայտ են գալու, ու պետք է նախապատրաստվել: Բայց այս պահին որևէ տեղեկություն չկա, թե կառավարությունն ինչ քայլեր է արել այս ուղղությամբ: ԿԲ-ն հայտարարում է, որ «պատրաստ ենք», բայց հայտնի չէ, թե այդ պատրաստականությունն ինչով է արտահայտվում: Միևնույն ժամանակ, հանրության մեջ բավականին մեծ անվստահություն, նաև տագնապ կա: Կառավարությունը դրական ազդակներ պետք է փոխանցի հանրությանը՝ նշելով, որ գումարներն ապահով են, հարկ չկա հաշիվներից հանել դրանք: Պետք է ընդգծի այդ հարցում պետության երաշխավորությունը, որ մարդիկ շարունակեն հանգիստ լինել: Այդպիսով հնարավոր կլինի տնտեսությունը հնարավորինս զերծ պահել ցնցումներից, կորուստները կհասցվեն նվազագույնի»:

Տնտեսագետը նշեց, որ վերջին օրերին շատերն են իրենից խորհուրդ հարցնում` ի՞նչ անել ռուսական բանկերում ունեցած գումարների հետ՝ հանե՞լ, թե՞ ոչ. «Ես խորհուրդ եմ տալիս գումարները պահել բանկերում: Այս պահին փոխանցումների մասով խնդիր չկա: Հայաստանից շատ հանգիստ հնարավոր է դոլար, եվրո փոխանցել, մեր քարտերն աշխատում են: Այստեղ ամենամեծ վնասը կարող է հասցնել խուճապը, որը պետք է բացառել: Չպետք է կանխիկացնել մեծ գումարներ, որովհետև նման չափով կանխիկացումներն ու դրանից բխող խուճապը կարող են ավելի մեծ հարված հասցնել տնտեսությանը և հենց իրենց՝ քաղաքացիներին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեց

09 Սեպտեմբեր 2026
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company