ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղի ունեցավ ՀՅԴ մարտիկ Արցախյան նահատակ, ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանին նվիրված «ՌՈՍՏ» ֆիլմի պրեմիերան

26 Փետրվար 2022

Փետրվարի 25-ին, «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում տեղի ունեցավ ՀՅԴ մարտիկ, 2020 թ․ Արցախյան ազատամարտի նահատակ, ավագ լեյտենանտ ՀԱԿՈԲ ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ նվիրված «ՌՈՍՏ» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը համալրեց «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարը, որի ռեժիսորն է Սամվել Թադևոսյանը։

Հակոբ Ռոստոմյանը քաջարի մարդու տեսակ էր, որը մեծացել էր հայրենասյուն ընտանիքում, հայրենատեր կուսակիցների մեջ եւ չէր կարող ուրիշ կերպ լինել: Նա փառքի ճամփեն բռնեց 2020 թ. հոկտեմբերի 6-ին, գնաց` թողնելով սերունդ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը ֆիլմի պրեմիերայի ժամանակ:

Խոսելով ֆիլմի մասին՝ Սրապիոնյանն ասաց, որ Սամվել Թադեւոսյանի ստեղծածը տարեգրություն է մեր հերոսացումների, ուղղված այն պատմական կեղծարարների դեմ, որոնք վաղը կեղծելու են եւ այսօր էլ կեղծում են մեր պատմությունը: Գրականագետը շեշտեց՝ այսօր հնարավոր բոլոր ձեւերով մեր ուղեղից եւ ներսից քերում են հայի հերոսականության գաղափարը:

«Իմ հպարտությունն եմ հայտնում, որ Ռոստոմյան զինվորը ՀՅԴ անդամ էր: Դաշնակցությունը հիրավի միայն նվիրյալներ է դաստիարակում: Ինքս դաշնակցական չեմ եւ այդ մասին մի քանի անգամ շեշտել եմ, բայց դա հպարտանալու բան չէ: Դաշնակցական լինելու համար պիտի քո ներսի նվիրումը մի քիչ ավելի շատ լինի: Պատահական չէ նաեւ այն, որ այս կուսակցությունից զինվորագրված զինվորները ամենաշատը կորուստ տվեցին»,-ընդգծեց Սրապիոնյանը:

Ֆիլմի պրեմիերային ելույթ ունեցավ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազանը, մինչ խոսքն ասելը, զոհված տղաների հոգու խաղաղության աղոթք արեց, ապա, մեջբերելով Վահան Տերյանի խոսքերը, շեշտեց՝ որպես փյունիկ կրակից, մենք նորից վեր ենք հառնելու այն մտածումով, ապրումով, զգացումով, որ մեր բոլոր նահատակներին պարտք ունենք վերադարձնելու եւ հայրենիք ունենք վերականգնելու:

«Այս բոլորի դիմաց ուրիշ արժեք, մտածում, միջոց, այլ տարբերակներ գոյություն չունեն մեր կյանքում: Եթե խոսում ենք այս պահին մեր սիրելի հերոսի եւ մեր բոլոր նահատակ զավակների մասին, ապա մեկ երդում եւ ուխտ ունենք իրենց առջեւ՝ հայրենիք վերականգնելու ուխտը: Ինքնախաբեությամբ պետք չէ զբաղվել, մեր քնելը եւ արթնանալը պետք է լինի մեր տունը վերականգնելը: Մեր տղաներն իրենց կյանքի գնով վկայել են այդ ճշմարտության մասին»,-շեշտեց Բագրատ սրբազանը:

Մենք պետք է պատերազմի բոլոր հերոսներին փառաբանենք եւ մեր ոգեւորությունը փոխանցենք ժողովրդին, որովհետեւ հիմա շատ կարեւոր է հոգեւոր դաստիարակությունը՝ ոտքի կանգնելու համար. ասաց «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը՝ խոսելով այս շարքի մեջ տեղ գտած` ՀՅԴ մարտիկ, 2020 թ․ Արցախյան ազատամարտի նահատակ, ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանին նվիրված «ՌՈՍՏ» ֆիլմի մասին:

«ՌՈՍՏ»-ը «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի 30-րդ ֆիլմն է: Սամվել Թադեւոսյանը շեշտում է՝ Հակոբ Ռոստոմյանը նվիրյալ մարտիկ է եղել, միայն հինգ տարի Մարտակերտի դիրքերում է ծառայել, իսկ պատերազմը սկսվելուն պես վերադարձել է ճակատ:

«Երբ ծառայությունն ավարտեց ու վերադարձավ, սկսվեց 2020թ. սեպտեմբերյան պատերազմը, նա թողեց ամեն ինչ եւ կրկին մեկնեց ճակատ ու հերոսաբար նահատակվեց: Ես կարծում եմ, որ Ռոստին նվիրված այս ֆիլմն իր խորհուրդն ունի եւ իր ճանապարհը պիտի անցնի, որովհետեւ մենք այստեղ հանդիպեցինք բացառիկ մի սխրանքի, որն ուղղակի դիմահար գնդացիրով նույնիսկ օդում թռչող «Բայրաքթար»-ին է վայր գցում»,- մեկնաբանեց ռեժիսորը:

Հակոբ Ռոստոմյանի հայրը` ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեության անդամ Արա Ռոստոմյանը, լրագրողների հետ զրույցում ֆիլմի մասին իր տպավորությունները ներկայացրեց: Ասաց՝ տպավորված է, հուզմունքը շատ մեծ է:

«Երբ նշանակվեց ֆիլմի պրեմիերայի օրը, այդ օրվանից սկսած եւ այս վերջին մի քանի օրը, երբ ցուցադրվում էին տեսահոլովակները, ապրումներս վերապրեցի: Ես չեմ կարող ասել՝ հիմա եմ ավելի շատ հուզված, թե այն օրերին, որովհետեւ նույն զգացումներն ապրեցի: Ֆիլմը, կարծում եմ, լավը կլինի, որովհետեւ բոլոր նյութերի հավաքագրմանը անձամբ մասնակցել եմ, Արցախ այցելության ժամանակ ինքս եմ այնտեղից հարցազրույցներ, տեսանկարահանումներ արել»,- ասաց հերոսի հայրը ֆիլմի պրեմիերայից առաջ:

Ֆիլմի պրեմերիան՝ տեսանյութում

https://youtu.be/A-KOftWL2Vw

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company