ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Ամեն օր կորուստ ենք ունենում․ նոյեմբերի 9-ը սկիզբն էր հետագա պարտությունների

26 Փետրվար 2022

168.am-ը զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանի հետ։

– Պարոն Մոսիյան, այսօր Արցախն ինչպե՞ս է ապրում, Ձեր կարծիքով՝ յուրաքանչյուր հայ ի՞նչ պետք է անի Արցախի համար։

– Առաջինը և ամենապարզ բանը, որ ամեն հայ պետք է անի՝ գա Արցախ, եթե նախկինում տարին մեկ անգամ էին գալիս, հիմա պետք է հաճախ գան՝ տարին մի քանի անգամ։ Արցախը պետք է զգա, որ ինքը լքված չէ, չնայած ծանր վիրավոր վիճակին՝ շարունակում է ապրել, պայքարել, մաքառել։ Պատերազմից հետո Հայաստանի իշխանությունից ոչ մեկն Արցախ չեկավ, ով էլ եկավ՝ պաշտոնից հեռացրեցին, նախկին արտգործնախարարին և պաշտպանության նախկին փոխնախարարին։ Նրանցից զատ, որևէ բարձրաստիճան պաշտոնյա վարչապետ, նախագահ Արցախ չեն այցելել, նրանք ուղղակի իրենց ձեռքերը լվացել են Արցախից, ինչը չի կարելի ասել մեր հայրենակիցների մասին։ Հասկանում եմ՝ դժվար է այդ ճանապարհներին շատ բաներ տեսնելը, բայց պետք է մտածել, որ այսօր Արցախում ապրողը դա ամեն օր է տեսնում։ Սկիզբը սա պետք է լինի, որ Հայաստանից ամեն օր այցեր լինեն Արցախ, մարդիկ գան ու ամեն ինչ այստեղ իրենց աչքով տեսնեն։

Մենք համոզված ենք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Եթե այսօր մենք ունենք հիմար իշխանություն, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական օրակարգ, ապա պետք է հասկանալ, որ դա ժամանակավոր է։ Պարզապես այդ իշխանության պաշտոնավարման ժամկետը, որքան շուտ կրճատվի, այնքան մենք մեր հայրենիքից քիչ բան կկորցնենք։ Եթե չունենանք Արցախ, չենք ունենալու նաև Հայաստան՝ սա միանշանակ է։ Մարդիկ մտածում էին, որ Արցախը բեռ է, և այլն, բայց պատերազմը ցույց տվեց, որ առանց Արցախի Հայաստանը չի կարող լինել։ Արցախը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, ինչպես Հայաստանը՝ Արցախի, սա չեն հասկացել, դրա համար էլ այսպես եղավ։

Ինչ վերաբերում է Արցախի այսօրվան, ապա դժվար է, բայց սա ամենավատը չէ, ամենավատն այն է, որ Նիկոլ Փաշինյանն անում է հայտարարություններ, որոնք անում է Ալիևը, սա է, որ անտանելի է, և սա միայն Արցախին չի վերաբերում։ Այդ պատճառով էլ սրանցից պետք է շուտ ազատվենք, որ երկիր ունենանք, սա շատ պարզ է, երկրորդ տարբերակ չկա, պետք է կույր լինել, որպեսզի այս ամենը չտեսնել:

– Պատերազմից 1,5 տարուց ավելի է անցել, այս ընթացքում վերլուծե՞լ եք, թե ինչո՞ւ հայկական կողմը պարտություն կրեց Արցախի 44-օրյա պատերազմում։ Պարտությունն իրականում ռազմի դաշտո՞ւմ էր, թե՞ դիվանագիտական հարթությունում։

– Նախ ասեմ, որ 2016 թվականի պատերազմում մենք պարտություն չենք կրել, Ադրբեջանն է խնդրել, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցնենք։ Ճիշտ է, որոշակի տարածքների կորուստ ունեցանք, բայց մեր բանակի ու պետության բարոյահոգեբանական վիճակը պարտվողի չէր։ Մենք իրականում պարտվել ենք 2018 թվականին՝ ՀՀ-ում իշխանափոխության միջոցով։ Մեկ անգամ ասել եմ, որ նախկին իշխանությունների սխալ քաղաքականության արդյունքում ծնվել էր անարդարության մթնոլորտ, և ժողովուրդը պոռթկաց, և այդ պոռթկմանը տեր կանգնեցին տարիներով իրենց բջիջները գցած աղանդավորները, սորոսականները և մնացածը։ Նրանք օգտագործեցին պահը և այդ ամենի քողի տակ եկան իշխանության և սկսեցին իրականացնել այն դավադիր ծրագիրն Արցախի և Հայաստանի դեմ, որը հիմա բոլորին տեսանելի է։ Կրկնում եմ՝ մենք պարտվել ենք 2018 թվականին, տեսեք ու համեմատեք, թե ինչ ենք ունեցել մինչև 2018 թվականը և դրանից հետո։ Խոսում են կոռուպցիայից, հիմա ավելի շատ կոռուպցիա կա, խոսում են արդարությունից ու իրավունքից, տեսեք՝ Հայաստանում իրավունք կա՞, դատավորներին են բռնում։ Խոսում են ընտրություններից, բայց ՏԻՄ ընտրությունների արդյունքում տեսանք, թե ինչ կատարվեց։ Պարտվեցինք այն ժամանակ, երբ ազգը բաժանեցին սևերի ու սպիտակների, բանակի գեներալներին դարձրեցին թալանչիներ, հարվածեցին Առաքելական եկեղեցուն, այսինքն՝ հարված հասցրեցին այն ամենին, ինչ ազգային էր, այդ թվում՝ ազգի միասնությանը։ Երկու տարի հետևողականորեն այս գործողությունները կատարեցին՝ բարոյազրկեցին բանակը, հիմա էլ Հայոց ցեղասպանության հարցն է, փորձում են սփյուռքին բաժանել։ Սա դավադիր ծրագիր է, որն իրականացնում է այս իշխանությունը։ Դրան խոչընդոտելու համար օր առաջ սրանց հեռացնելն է։

Մենք ամեն օր կորուստ ենք ունենում, և նոյեմբերի 9-ը դա սկիզբն էր բոլոր պարտությունների, ամեն դեպքում վերջը չէ, և մենք դա տեսանք, քանի որ կորուստներ ունեցանք Սյունիքում, Գեղարքունիքում։ Հայաստանին այսօր, որպես պետություն, որևէ մեկը լուրջ չի ընդունում։ Հայաստանն այսօր Արցախի անվտանգության երաշխավորը չէ, Հայաստանն իր իսկ անվտանգության երաշխավորն էլ չէ, սա է խնդիրը։ Մենք երբեք նման վիճակում չենք եղել, անգամ 90-ականներին, երբ թուրքը հասել էր մինչև Գանձասար, նույնիսկ այդ ժամանակ այս բարոյահոգեբանական վիճակը չէր։

Մենք պատերազմում չկարողացանք օգտագործել մեր առավելությունները, որովհետև կեսը սև էին, մյուս կեսը՝ սպիտակ։

– Ասում եք՝ այս իշխանությանը պետք է հեռացնել՝ հետագա կորուստներից խուսափելու համար, ո՞վ և ինչպե՞ս պետք է հեռացնի իշխանությանը։

– Սովորաբար այս հարցին ես պատասխանում եմ հետևյալ կերպ՝ առնվազն մեկը՝ ես, մյուսը՝ դու։ Տեսեք, ընդդիմությունը լավ կամ վատ պայքարում է, գոնե մի քայլ անում է։ Բայց տանը նստած մարդիկ, որոնք ոչինչ չեն անում, ընդդիմությանն են քննադատում, ասում են՝ լավ չեն պայքարում։ Բայց եթե ընդդիմության այս պայքարն արդյունավետ չէ, պայքարի ձևը պետք է փոխեն, բայց որ պետք է պայքարեն՝ դա հաստատ է։ Ընդդիմությունն իր կարողությունների չափով պայքարում է, սակայն դա բավարար չէ, եթե դա ժողովրդի մեջ ընկալում չի գտնում, նշանակում է՝ դրա համար էլ Նիկոլը մինչև այսօր իշխանության է։ Լավ, այս հայրենիքը միայն ընդդիմությանը չէ, այն բոլորինն է, այսօր մենք հայրենիք ենք կորցնում, մարդիկ նստած մտածում են, թե հետոն ինչ է լինելու, հետո չկա, եթե սրանք մնան, հետո արդեն չի լինելու, ի՞նչ կապ ունի՝ ով է լինելու իշխանության, երկիր չենք ունենալու։

2018 թվականից սկսած Նիկոլ Փաշինյանն ինչ ասել է, խաբել է, չէ՞, ասում էր՝ ժողովրդավարություն, բայց երբեք այսքան անժողովրդավար չէր եղել երկիրը։ Այն ժամանակ ոստիկանը ձեռքով մեկին կպնում էր, իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտում էին, բայց այսօր ինչ անում են՝ նրանք լուռ են։ 50 դրամի համար ավելի շատ մարդ դուրս եկավ փողոց, քան, որ հայրենիքի համար 5 հազար զոհ տվեցինք։ Մենք պետք է ազգ դառնանք, երբևէ լսե՞լ եք, որ դա օգտագործի ազգ բառը, անընդհատ ժողովուրդ բառն է օգտագործում, սա հո պատահականությո՞ւն չէ։ Ինքն իր խմբակցության ու խորհրդարանի հետ չխորհրդակցեց կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելիս, էլ ի՞նչ է պետք, որ նա անի։

Սրանք ամեն բառ արժեզրկեցին, «դուխով» բառն արցախցիների սիրելի բառն էր, այդ բառն արդեն անհամ է դարձել, ամբողջ արժեհամակարգը զրոյացրել են։ Արցախի գրեթե բոլոր հերոսների վրա քրեական գործ են հարուցել։

– Այսինքն՝ ո՞վ պետք է լինի առաջնորդ, որ ժողովրդին իր հետևից տանի և իշխանափոխություն անի։

– Ընդդիմությունն ունի առաջնորդ, եթե ժողովրդի մի մասը չի վստահում, պետք է դրանով հանդերձ դուրս գա փողոց ու պայքարի, այդ պայքարի ընթացքում գուցե նոր առաջնորդ ծնվի։ Բայց պետք է պայքարի, ինչ-որ քայլ անի։ Համոզված եմ՝ Հայաստանի գերակշիռ մեծամասնությունը չի ուզում՝ Նիկոլը մնա իշխանության, չի ուզում, բայց ասում է՝ Արթուրը, չլինի, Կիրակոսը չլինի, Մարկոսը չլինի, բայց օրակարգը մեկը պետք է լինի՝ Նիկոլին հեռացնելը։ Մեր երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը դեռ տարիներ առաջ գրել էր, որ սա կեղծ էլիտա է, իսկական էլիտան նա է, որն ունի գաղափար և պատրաստ է հանուն գաղափարի իր կյանքը զոհել։ Իրականում նոր էլիտա պետք է ձևավորվի, էլիտան պետք է լինի այն զինվորականը, որը հավատարիմ է իր կոչմանը, էլիտան այն դատավորն է, որն իր հոգին չի վաճառում ու չի վախենում։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ա­թէն­քի եւ ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ հան­

Ան նաեւ ա­ւել­ցուց. «Իսկ ե­թէ խո­րա­նանք, պի­տի տես­նենք աշ­խար­հա­տա­րած, ժրա

06 Մարտ 2026
Դուք շարունակում եք մնալ հայկական իրակ

Նիկոլ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալ

06 Մարտ 2026
Ինչո՞ւ Սփիւռքի Նուիրուած Խորհրդաժողով

Մարտ ամսուան կիսուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) Լոս Անճելըսի մէջ պիտ

06 Մարտ 2026
Հայաստանի համար մասնատված Իրանը կարող

Մարտի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագ

06 Մարտ 2026
Իրանեան փորձաքարը՝ պո՞ւմ, թէ՞ պումըրան

Յունիս 2025-ին ալ կացութիւնը լարուած էր։ Ա․Մ․Ն․ եւ Իսրայէլ միասնաբար սկսած էին

06 Մարտ 2026
Հ.Յ.Դ . Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռո

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ Գանատա կը գտնուի մասնակցելու

05 Մարտ 2026
Խմբագրական. «Ազդակ»-ի Ուղին (Դէպի 100-

«Ազդակ» այսօր թեւակոխեց իր հիմնադրութեան 100-ամեակը: Յառաջիկայ տարի, մարտ 5-ին

05 Մարտ 2026
Կանխել է պետք Հայաստանի՝ կցորդ պետությ

ՀՅԴ 135-ամյակի տոնակատարությունների շրջանակում Կանադայում գտնվող ՀՅԴ Բյուրոյի

04 Մարտ 2026
Լիբանանում անհանգիստ ու անորոշ վիճակ է

«Այս պահի դրությամբ հայկական համայնքային կենտրոնները չեն տուժել, մարդկային կո

04 Մարտ 2026
Դաշնակցութեան մշտնջենաւոր այժմէականութ

Հարիւր երեսունհինգ տարիներու ընթացքին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դիմագրաւա

04 Մարտ 2026
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկ

04 Մարտ 2026
Միաբեւեռ Աշխարհի Չարիքը

Կ՛ըսուէր, որ Միացեալ Նահանգներու եւ Իրանի միջեւ բանակցութիւնները դրական ընթացք

04 Մարտ 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Երկրի իրավատերն

Վերջին շրջանում առավել մեծ ծավալ ու ագրեսիվ բնույթ է ստացել իշխանության և նր

04 Մարտ 2026
Միացումից անկախացում

Դրա առաջին դրսևորումը դարձավ Լեռնային Ղարաբաղը Հայաստա-նի հետ վերամիավորելու 1

04 Մարտ 2026
Կոմպրադորական բուրժուազիայի անցյալն ու

Ժամանակակից քաղաքական գործընթացների վերլուծությունը հաճախ սահմանափակվում է առա

04 Մարտ 2026
Ամբիցիաների վտանգները քաղաքական գործըն

Առհասարակ, պարզ մարդկային ցանկությունների և հավակնությունների միջև եղած սահման

04 Մարտ 2026
Անտեսանելի քիլլերը․ Հայաստանը ուռուցք

Օդի որակի խնդիրը հանքարդյունաբերության մեծ ծավալներ ունեցող Հայաստանում, հատկա

04 Մարտ 2026
Լեզվական ինքնություն և թվային իրականու

Փետրվարի 21-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի կողմից, սահմանվել է Մայրենի լեզվի

04 Մարտ 2026
Ի Յիշատակ Սումկայթի Զոհերուն` Ցոյց Ատր

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Շաբաթ, Փետրուար 28-ին, Հ․Ե․Դ․ «Անի» մասնաճիւղը կազմակերպեց բողոքի

03 Մարտ 2026
Քեպէգի մէջ արժանավայել կերպով նշուեցաւ

Կիրակի, 1 մարտ 2026-ին, յետմիջօրէի ժամը 6:00-ին, Մոնթրէալի Հայ կեդրոնի «Ահարոն

03 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company