ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր (փետրվար 2022թ.)

02 Մարտ 2022

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների հանձնախումբը շարունակել է աշխատանքներ իրականացնել Թուրքիային և Ադրբեջանին հատկացվող ամերիկյան ռազմական օժանդակությունը վերացնելու և նորարարական զինտեխնիկայի մատակարարումները կանխելու ուղղությամբ։ Այս աշխատանքների շրջանակում, ավելի քան 50 կոնգրեսականներից բաղկացած երկկուսակցական խումբը միացել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին և հունական հարցերով հանձնախմբի համանախագահ Գուս Բիլիրակիսին՝ ԱՄՆ պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից պահանջելով արգելափակել չորրորդ սերնդի F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային։ Համապատասխան գրությունը ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներին է փոխանցվել փետրվարի 4-ին։

Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի ջանքերի արդյունքում փետրվարի 10-ին Կալիֆոռնիայի նահանգային Սենատն ընդունել է բանաձև, որով Կալիֆոռնիայի և ՀՀ Սյունիքի մարզի միջև հաստատվում են նահանգային-մարզային համագործակցության հարաբերություններ։ Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի 62 անդամ հանդես է եկել որպես հիշյալ բանաձևի համահեղինակ։

Ընդունված բանաձևով Կալիֆոռնիան համերաշխություն է հայտնում ՀՀ Սյունիքի մարզին, դրանով նաև ենթադրվում է իրականացնել երկուստեք փոխշահավետ կրթական, տնտեսական և մշակութային փոխանակումներ։

Հայ դատի Ամերիկայի գրասենյակը հրապարակված տեսանյութով խստորեն դատապարտել է հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Մորգան Ֆրիմանին՝ թուրքական ավիաընկերության գովազդում նկարվելու համար։ Ֆրիմանի ու թուրքական ընկերության միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել համատեղ տեսանյութ հրապարակելու հարցում: Հայ դшտի Ամերիկայի հանձնախումբը հրապարակելով խնդրո առարկա տեսանյութը՝ միաժամանակ հիշեցրել է, որ ամերիկացի մեկ այլ դերասան Ջորջ Քլունին մերժել էր թուրքական ավիաընկերության առաջարկը՝ չեղարկելով թուրքական ավիաընկերության հետ 35 միլիոն դոլար արժողությամբ գործարքը։ Ամերիկյան հեղինակավոր պարբերականին տված հարցազրույցում Քլունին նշել էր, որ առաջարկ ստանալով, խորհրդակցել է կնոջ՝ Ամալ Քլունիի հետ, և նրանք համատեղ որոշում էին կայացրել հրաժարվել գործարքից։

Փետրվարի վերջին, Սումգայիթյան եղեռնագործության հերթական տարելիցի առթիվ, անմեղ զոհերի ոգեկոչմամբ ու կատաված վայրագությունների դատապարտմամբ հանդես են եկել կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը և Ֆրենք Փալոնը։

Եվրոպա

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համատեղ նախաձեռնության և ջանքերի արդյունքում փետրվարի 7-10-ը տեղի ունեցավ ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանի աշխատանքային այցը Բրյուսել։

Այցի ընթացքում վերակազմվեց Եվրոպական Խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խումբը՝ գլխավոր քաղաքական խմբակցություններից պատգամավորների լայն շրջանակի մասնակցությամբ։ Եվրապատգամավորներին հանգամանորեն ներկայացվեց 2020 թ․ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակն ու մարտահրավերները, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքանությունը, որի հիմքում տասնամյակներով Ադրբեջանում պետական հովանավորչությամբ քարոզվող և խորապես արմատացած հայատյացությունն է։

Եվրոպական Խորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստը փետրվարի 16-ին հաստատեց ԵՄ «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության» տարեկան զեկույցը, որը դեռևս 2021-ի դեկտեմբերի 20-ին ընդունել էր ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։ Արցախյան հակամարտությանը վերաբերող դրույթները ԵԽ բանաձևում, ըստ էության, մնացին անփոփոխ։ Եվրախորհրդարանը հաստատում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ֆորմատը՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման և խնդրի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա։ ԵԽ-ն կոչ է անում Մինսկի խմբին անհապաղ և կրկին ստանձնել միջնորդի իր դերը։ Եվրախորհրդարանը նաև հորդորում է ԵՄ գործադիր մարմիններին՝ մասնավորապես Բարձր ներկայացուցչին, և ԵՄ անդամ-պետություններին ակտիվորեն ներգրավվել ԼՂ հիմախնդրի շուրջ տևական լուծում գտնելու գործում։ ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը շարունակում է ԵԽ պատգամավորների և քաղաքական շրջանակների իրազեկման աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության պետական շահի։

Ավստրալիա

Փետրվարի 19-ին կայացել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ամենամյա գալա ընթրիքը՝ ավստրալացի հայտնի քաղաքական ու պետական գործիչների, նահանգային և դաշնային բարձրաստիճան խորհրդարանականների, Ավստրալիայում հավատարմագրված դիվանագետների, մտավորական և լրագրողական շրջանակների մասնակցությամբ։ Գալա ընթրիքի ընթացքում Ավստրալիայում Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված՝ Հայ դատի Ավստրալիայի գրասենյակի աշխատանքների համար հանգանակվել է շուրջ 170․000 ԱՄՆ դոլար։
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի մասնակցությամբ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 21-ին հեռավար հանդիպում է անցկացրել Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ավստրալացի համանախագահներ Թրենթ Զիմերմանի և Ջոել Ֆիցգիբոնի հետ։ Հանդիպմանը մասնակցել են Հայ դատի Ավստրալիայի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը և գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Միքայել Գոլոգոսյանը:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երախտագիտություն է հայտնել ավստրալացի խորհրդարանականներին հայ-ավստրալական կապերի զարգացման համար` նշելով, որ պատրաստակամ է ներդնել հավելյալ ջանքեր` եղած կապերը զարգացնելու եւ դրանց նոր որակ հաղորդելու համար: ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Ավստրալիայի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի խնդրի վերաբերյալ` այդ հարցում ընդգծելով Հարավային Ավստրալիա և Նոր Հարավային Ուելս նահանգների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը:

Կանադա

Հայ դատի Կանադայի հանձնախումբը ողջունել է Գերմանիայում Կանադայի դեսպան Ստեփան Դիոնի այցը Հայաստան, որպես հատուկ բանագնաց, ում պարտականությունն է ուսումնասիրել, թե Կանադան ինչպես կարող է նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը։ Փետրվարի 25-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամներ Կիրո Մանոյանը և Րաֆֆի Տոնապետյանը Երևանում հանդիպել են Դիոնի հետ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Հայ դատի հանձնախումբը հետևողականորեն նպաստելու է հայ-կանադական հարաբերությունների զարգացմանը և այդ համատեքստում Հայաստանում Կանադայի դեսպանության հաստատմանը։

Հունաստան

ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախումբը փետրվարի 11-ին բաց նամակ է ուղարկել ԵԱՀԿ-ում Հունաստանի պատգամավորական պատվիրակության անդամներին՝ դատապարտելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքները Հայաատանի դեմ և կոչ ուղղելով ԵԱՀԿ-ին՝ միջազգային պատասխանատվության ենթարկելով Ադրբեջանն ու դրա նախագահին։

Լիբանան

ՀՅԴ Հայ դատի Լիբանանի մարմինն իր արտաքին հարաբերական աշխատանքների շրջանակում փետրվարի 9-ին Արցախում իրականացվող մշակութային ցեղասպանության վերաբերյալ համապատասխան գրություն է ուղարկել Լիբանանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների, իսկ փետրվարի 16-ին հայտարարությամբ ողջունել են ՅՈւՆԵՍԿՈ-ի ներկայացուցչի հայտարարությունը, որ վերաբերում էր Ադրբեջանի մշակույթի նախարարի այն հայտարարությանը, ըստ որի ադրբեջանական կողմը ձևավորել է «տեղացի և օտարերկրացի մասնագետներից կազմված՝ աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է այսպես կոչված «աղվանական տաճարներից» ջնջել «հայերի թողած կեղծ արձանագրությունները»: ՅՈւՆԵՍԿՈ-ի ներկայացուցիչը նկատել էր, որ «մշակութային ժառանգությունը և պատմությունը չպետք գործիք դառնան քաղաքական որևէ նպատակի համար: Մենք ամբողջ աշխարհում մեր անդամ պետություններին կոչ ենք անում հարգել այս սկզբունքը»։

Սիրիա

Փետրվարի 14-ին հայտարարություն է տարածել Հայ դատի Սիրիայի հանձնախումբը՝ դատապարտելով հայկական սրբատեղիների և պատմամշակութային կոթողների պատկանելիության նենգափոխմանն ուղղված ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը։ Հանձնախումբը նկատել է որ մշակութային և կրոնական կոթողների և սրբատեղիների ոչնչացումն ու սրբապղծումը ոտնձգություն են ժողովուրդների արժանապատվության նկատմամբ, իսկ Ադրբեջանի նպատակն է մեկնդմիշտ խափանել պատմական փորձություններին դիմակայելու և զարգանալու՝ հայ ազգի կարողությունը։


Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. «Մօտալուտ»-ի Տեսութիւնը

«Մօտալուտ»-ի տեսութիւնը որոշ վերլուծումներու կ՛առաջնորդէ: Ուաշինկթընի հաշուարկ

14 Մարտ 2026
Բարդ իրավիճակ է, և հանգուցալուծման որև

Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հյուսիսային ծայրամասում գտնվող Նաբաա շրջանի

13 Մարտ 2026
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան

Նամակով կոչ է արվում ընդլայնել ԱՄՆ-Հայաստան անվտանգային համագործակցությունը, հ

13 Մարտ 2026
Լաւալի մէջ գտնուող Հայոց Ցեղասպանութեա

Լաւալի մէջ գտնուող Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի շրջակայ այգին պաշտօնապէս վե

13 Մարտ 2026
Բագրատունի Ընդունեց Հայաստանի Դեսպան Ս

Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի «Շաղզոյեան» կեդրոն

13 Մարտ 2026
ՀՀ գործող իշխանությունը ներգրաված է Հա

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևոր

12 Մարտ 2026
Այսպես խաղաղություն չեն կերտում, այսպե

Արցախը 9 ամիս շրջափակված էր, շրջափակումը սկսվեց այն բանից հետո, երբ 2022 թվակա

12 Մարտ 2026
Փաշինյանի վերարտադրության կանխումը ազգ

Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շա

12 Մարտ 2026
Հիբրիդային պատերազմն իրականում ՀՀ իշխա

Երբ այսպիսի արձանագրումներ ես տեսնում, միակ բանը, որ մտքիդ գալիս է, ուզում ես

12 Մարտ 2026
Մարիո Նալբանդյանը ՄԱԿ-ի Մարդու իրավուն

Սոցիալիստական ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցիչ և կազմակերպության փոխնախագահն

12 Մարտ 2026
Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր Կա

Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր՝ խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերից, մ

12 Մարտ 2026
Քաղաքական ընդդիմախոսների թիրախավորումը

Ժողովրդավարության մոնիթորինգ իրականացնող միջազգային նախաձեռնության նախնական գն

12 Մարտ 2026
Տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 8

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և Երևանի պետակ

12 Մարտ 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավ

Ողջունում ենք ձեր այցելությունը Հայաստան՝ հատկապես սպասվող խորհրդարանական ընտր

11 Մարտ 2026
Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձն

Լոնդոնում տեղակայված “Apollo Strategic Communications” կազմակերպությունը 2026թ

11 Մարտ 2026
Յայտարարութիւն. Պատմական քայլ մը՝ Թոր

Մեծ ուրախութեամբ կը յայտնենք, որ յաջողութեամբ ձեռք ձգեցինք 211 Consumers Road

11 Մարտ 2026
Թուրք-Ատրպէյճանական գործօնը

Շատեր կը շարունակեն գովաբանել եւ գոհունակութեամբ հաստատել, թէ Թուրքիա կրցած է

11 Մարտ 2026
Պալապանեան. «Կը Հաւատանք, Որ Արտասահմա

«Պատերազմը ինքնին քանդիչ է, աւերիչ է, դժբախտաբար ցարդ տարուող ճիգերը ոչ մէկ դր

11 Մարտ 2026
Ուսուցչի Օրը Եւ Հայ Դպրոցը

Ուսուցիչներու տօնը այս տարի անշուք անցաւ: Պատերազմական գործողութիւններու պատճա

11 Մարտ 2026
Ակնարկ. Կառավարութեան Դիրքորոշումներու

Արտաքին ճնշումներու ուժեղացման առընթեր պաշտօնական Պէյրութի հռետորաբանութիւնը ե

11 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company