ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Որքան կանխարգելելուն ուղղված գործողություններն ուշանան, այնքան ավելի մեծ գին ենք վճարելու հետևանքների համար

12 Մարտ 2022

Այն, որ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ֆոնին բազմաթիվ տնտեսական ու սոցիալական խնդիրներ են սպասվում, կան նաև մարտահրավերներ, արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու: Այսօր անդրադարձել ենք մեկ այլ խնդրի՝ խուճապին, որն առկա է նաև Հայաստանում: Անկախ այն հանգամանքից՝ այս պահին անհանգստանալու առիթ իրապես կա, թե ոչ, մեր հասարակությունը ևս շտապում է մթերային խանութներ՝ պարենային ապրանքների պաշարի հետևից: Իսկ գներն օր օրի թռիչքաձև աճում են: ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, անդրադառնալով նախ խուճապին, «Փաստի» հետ զրույցում ընդգծել է առկա ռիսկերի մասին:

«Իհարկե, կան ռիսկեր, որոնք որոշակի օբյեկտիվ հիմքեր ունեն, բայց, իհարկե, մեղավորը քաղաքացին չէ, որ խուճապային մթնոլորտ է ստեղծվել: Սա պետք է փաստել, որովհետև եթե մենք ճիշտ չգնահատենք իրավիճակը, երբեք չենք կարողանա գալ դրա արդյունավետ ու օպերատիվ լուծումներին: Խուճապի պատճառը ստեղծված իրավիճակն է: ՀՀ սովորական քաղաքացին առաջին հերթին դիտարկում է տեղեկատվական հոսքերը և, ըստ այդմ, որոշակի վարքագիծ է ձևավորում, ինչն օբյեկտիվ հիմքեր ունի: Ի վերջո, մարդիկ ապրում են այս երկրում, ամեն օր մտնում են խանութ: Նաև իրենց փորձից ելնելով են իրենց վարքագիծը ձևավորում: Բացի այդ, նաև լավ օրից չէ, որ մեզ մոտ այսքան արագ խուճապային տրամադրություններ ստեղծվեցին: Ե՞րբ է քաղաքացիների կողմից խուճապային վարքագիծը շատ արագ ձևավորվում, և ե՞րբ է այն շատ ավելի ոչ համարժեք հնարավոր խնդիրներին ու ռիսկերին: Նախ՝ երբ քաղաքացիները, մեծ հաշվով, իրենց օրինակով բացասական փորձ ունեն, երկրորդ՝ երբ չեն վստահում օրվա իշխանություններին նաև խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողության տեսանկյունից»,-ասաց Թ. Ավետիսյանը՝ շեշտելով, որ մեզ մոտ առկա այս խուճապային իրավիճակը ևս պայմանավորված է նշված պատճառներով:

«Մեր քաղաքացիների այս տրամադրությունները հավաքական իմաստով էլ ավելի կսրեն իրավիճակը: Այսինքն, եթե, նոր իրողություններով պայմանավորված, կան նոր ի հայտ եկած գնաճի ճնշումներ, ապա խուճապը գնաճի ևս մեկ նոր գործոն է և առնվազն ոչ պակաս վտանգավոր, քան մյուս գործոնները: Մենք գործ ունենք վարքագծի փոփոխության և հոգեբանական գործոնի հետ: Այս առումով հիմնական անելիքը, ի վերջո, պետության դաշտում է: Պատասխանատու կառույցների ներկայացուցիչները չպետք է հանգստացնեն իրավիճակը միայն խոսքերով, որովհետև այլևս հավատացող չկա՝ ասում են մի բան, իրողությունները բոլորովին այլ բան են փաստում: Մարդիկ խոսքին չեն հավատում, որովհետև ինչքան հնարավոր է՝ խաբում են: Շատ կոնկրետ գործողություններ են անհրաժեշտ, ինչը հիմնված կլինի փաստի վրա, և միայն այդ դեպքում վարքագծի, այսպես ասենք, հետփոփոխություն կտեսնենք: Որքան այս իրավիճակը կանխարգելելուն ուղղված գործողություններն ուշանան, դանդաղեն կամ ձախողվեն, այնքան մենք ավելի մեծ գին ենք վճարելու հետևանքների համար»,-ասաց մեր զրուցակիցը՝ միաժամանակ շեշտելով անհրաժեշտ քայլերի բացակայության մասին:

«Բացի նրանից, որ ինչ-որ պաշտոնյաներ իրենց հերթական շոուներն են անում, կոնկրետ գործողություններ ես չեմ տեսնում: Շուկայում հանգստություն պետք է բերել, առնվազն մարդիկ փաստով պետք է տեսնեն, որ շուկան պաշտպանված է, դեֆիցիտային մեծ ռիսկեր չկան, ներքին պահանջարկն արդյունավետ կերպով ապահովելու հնարավորություն կա: Բայց հիմա մարդկանց ավելորդ լարվածությունը նաև աժիոտաժի է հանգեցրել, ինչը շատ կոնկրետ գործողություններով պետք է կանխել: Եթե կոնկրետ փաստացի արդյունքներով հնարավոր չլինի հասնել մարդկանց վարքագծի փոփոխության, բազմապատիկ բացասական էֆեկտ ենք ունենալու»,-հավելեց նա:

Անդրադառնալով ՌԴ կառավարության այն առաջարկությանը, ըստ որի, 2022 թվականի մարտի 15-ից օգոստոսի 31-ը Ռուսաստանը կարող է արգելել նաև հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, Թադևոս Ավետիսյանը դիտարկեց պարենային անվտանգության ռիսկերը նվազեցնելու հնարավորությունը: Նրա խոսքով, առնվազն մի քանի ուղղություն կա, որոնց առումով պետական մակարդակով պետք է առաջնային քայլեր արվեն: «Խոսքը ոչ թե ձևական, այլ իրական՝ նպատակից բխող ու իրավիճակին համարժեք քայլերի մասին է: Այդ ուղղություններից առաջինը, բնականաբար, առանձին բանակցություններն են նույն ՌԴ-ի հետ: Հաշվի առնենք, որ ներքին պահանջարկը բավարարելու համար ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման հնարավորությունը Ռուսաստանը թողել է: Այստեղ մենք պետք է կարողանանք օր առաջ աշխատել այդ ուղղությամբ ու, ի վերջո, ՌԴ-ից գոնե նվազագույն ներկրման մեր հնարավորությունը պահպանել:Երկրորդ՝ մենք ունենք չիրացված ներքին պոտենցիալ: Մեր գյուղատնտեսությունը 2021-ին 2020-ի համեմատ նվազել է, և չիրացված մեծ պոտենցիալ կա:

Այս ուղղությամբ պետության կողմից շատ կոնկրետ քայլեր պետք է իրականացվեն, որ մենք մեր չմշակվող հողատարածքները և ռեսուրսը օգտագործենք առավելագույնս ու կարողանանք մեր ներքին արտադրությունն ավելացնել: Նշվածը հնարավոր չէ իրականացնել գյուղացիների հետ սելֆի անելով ու գյուղացիներին հորդորելով: Պետք է լինի ծրագրային ու ոչ թե այս պահի, այլ երկարաժամկետ հստակ աջակցություն: Պետք է առավելագույնի հասցնել մեր ունեցած ներուժը, պոտենցիալը, ինչը պետք է կիրառվի ու վերջնարդյունքում դառնա պրոդուկտ: Բացի այս, չպետք է սպասենք, որ պարենային ճգնաժամ ունենանք, և նոր անդրադառնանք այդ ուղղություններին: Նաև պետք է այլընտրանքային ներմուծման շուկաները ուսումնասիրել. պետք է հստակեցվի, թե, օրինակ՝ անհրաժեշտության դեպքում այլընտրանքային շուկաներից ինչ կոնկրետ ուղղություններով ու պետական ինչ աջակցությամբ կկարողանանք ապահովել ներքին պահանջարկը»,հավելեց պատգամավորը:

Անդրադառնալով խուճապին զուգահեռ պարենի շուկայում արդեն առկա թանկացումներին և որոշ տնտեսվարողների կողմից պարզապես առիթից օգտվելու հնարավորությանը՝ Թ. Ավետիսյանը նշեց. «Այո, կլինեն նման դեպքեր, ինչը նման իրավիճակներում օբյեկտիվ է՝ շահույթի ձգտող բիզնեսի տեսանկյունից: Չի բացառվում՝ լինեն որոշ տնտեսվարողներ, որոնք, օգտվելով իրավիճակից, գերշահույթներ ստանալու հակվածություն կունենան: Դրա համար բավարար գործիքակազմ ունենք, նաև բնակչության հարկերից սնվող պետական մարմիններ, որոնք ստեղծված են այդ հարցերը դիտարկելուն ու այդ չարաշահումների դեմն առնելու համար: Բայց չպետք է սպասել մինչև չարաշահումները ու հետևանքները վրա հասնեն, նոր սկսեն հետևանքների դեմ պայքարել: Եթե մենք խոսում ենք հակաճգնաժամային գործողություններից, կանխարգելիչ միջոցառումներն այդ առումով պատիկներ անգամ ավելի էֆեկտիվ են, քիչ ծախսատար և արագ արդյունք բերող, քան հետևանքների դեմ չակերտավոր քաջաբար պայքարելը: Մենք այս ընդհանուր կանոնի հակառակ պատկերն արդեն առիթ ունեցել ենք տեսնել 2020-ին, երբ մեր երկրում տարածվում էր Covid-ը և ունենում տնտեսական ու սոցիալական հետևանքներ: Այնպես որ, այդ բացասական փորձով պայմանավորված՝ այսօր մարդիկ օբյեկտիվորեն այսպիսի վարքագիծ ունեն, գերլարված են»:

Ամփոփելով՝ նա շեշտեց, որ այսօր դժվար է ամբողջական գնահատական տալ, թե աշխարհաքաղաքական իրողությամբ պայմանավորված՝ իրավիճակը ինչպես կազդի մեր տնտեսության վրա, քանի որ ռիսկերը դեռ ընթացքի մեջ են. «Ի վերջո, պատերազմական գործողությունները շարունակվում են, պատժամիջոցներն ամենօրվա ռեժիմով ավելանում են, և փոխվում է իրավիճակը: Միևնույն ժամանակ, ընդհանուր ֆոնը պարզ է, և հետևանքները հստակ ուղղություններով լինելու են, Խնդիրներ ևս կան: Մինչդեռ կան իրական հնարավորություններ և համաչափ լուծումներ: Ի՞նչ կունենանք, ցույց կտա ժամանակը, որովհետև էապես կասկածում եմ, որ օրվա իշխանությունները արդյունավետ վարքագիծ կցուցաբերեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company